Ուսումնական նախագիծ. Էներգախնայողություն

  • Ներկայացնել էներգիայի խնայողության անհրաժեշտությունը:

Երկրի վրա կյանքի գոյության համար անհրաժեշտ գրեթե ողջ էներգիայի աղբյուրը Արեգակն է: Եթե էներգիան սպառվի, ապա բնության մեջ ոչինչ չի կարող ապրել, շարժվել կամ փոփոխվել: Կարծում եմ, որ ճիշտ կլինի խնայել էներգիան՝ մտածելով հետագա էներգիայի անհրաժեշտության մասին: Խնայելով էներգիան օգուտ ենք տալիս բնությանը: Տները ջեռուցելու, մեքենաներն ու գործարաններն աշխատեցնելու և այլ նպատակների համար մարդկանց հարկավոր է հսկայական քանակությամբ էներգիա, որի ավելի քան 80 %-ը ստացվում է քարածխի, նավթի և բնական գազի այրումից:Օրինակ՝ երբ օգտագործենք նավթ կամ ածուխ, մթնոլորտը կսկսի աղտոտվել, օդը՝ նույնպես: Հայաստանի շուրջ 19000 շենքերի գերակշռող մասը կառուցվել են խորհրդային ժամանակներում 35-ից 60 տարի առաջ առանց որևէ էներգախնայողության դիտարկման: Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջնային է համարում էներգախնայողությունը որպես երկրի էներգետիկ անվտանգության, տնտեսական մրցունակության մեծացման և շրջակա մջավայրի վրա բացասական ազդեցության նվազեցման միջոց:

աղբյուր՝ encyclopedia.am

  •    Բերել էներգիայի խնողության առավել հաջողված օրինակներ (կարող է լինել այլ երկների օրինակ):

Հայաստանը մեծապես կարող է խնայել ներդնելով էներգախնայողության մեջ: Համաշխարհային բանկի 2008թ. ուսումնասիրությունը բացահայտեց, որ, ներդնելով էներգախնայողության մեջ, Հայաստանը կարող է խնայել տարեկան 132 մլրդ. դրամ: Դա հավասար է էներգիայի խնայողության մոտ 1,21 մլն.տնհ տարեկան կամ 1 ՏՎտժ էլեկտրաէներգիա, կամ 600 մլն. մ3 բնական գազ: Բացի արտադրված էլեկտրաէներգիայի և ծախսերի խնայողությունը, էներգախնայողությունը մի անհրաժեշտ պայման է Հայաստանի էներգամատակարարման տարբերակման և հետևաբար տնտեսական մրցունակության բարելավման համար:

  • Ներակայցնել ինչ հեռանկարներ ունի այլընտրանքային էներգիան Հայաստանում:

Ամբողջ աշխարհում ժամանակակից հետազոտողները ակտիվորեն աշխատում են այլընտրանքային էներգիայի աղբյուրների ստեղծման և իրականացման ուղղությամբ: Վերլուծաբանները կանխատեսում են, որ մինչև 2050 թվականը համաշխարհային էներգիայի պահանջարկը կմեծանա 1,5 անգամ՝ ընդհանուր առմամբ, այդ թվում՝ էլեկտրաէներգիայի պահանջարկը կկրկնապատկվի: ՄԱԿ-ի Կայուն զարգացման ծրագրի համատեքստում ընդունվել են համապատասխան նպատակներ, որոնցից 7-րդը վերաբերում է կոնկրետ էներգետիկայի ոլորտին և կոչվում «Բոլորի համար համընդհանուր հասանելիության ապահովում մատչելի, ապահով, կայուն և ժամանակակից էներգիայի աղբյուրներին»: Այս նպատակին հասնելու համար ՄԱԿ-ը սահմանել է նպատակակետեր, որոնք բավականին տպավորիչ են: Մասնավորապես՝

մինչև 2030 թվականն ապահովել մատչելի, կայուն և ժամանակակից էներգամատակարարման համընդհանուր հասանելիություն,
• մինչև 2030 թվականը համաշխարհային էներգետիկ բալանսի մեջ էականորեն ավելացնել վերականգնվող աղբյուրներից ստացվող էներգիայի մասնաբաժինը,
• մինչև 2030 թվականը կրկնապատկել էներգաարդյունավետության բարձրացման ցուցանիշը:

Մենք հարուստ չենք ածխաջրածինների պաշարներով, չունենք ծով և ստիպված ենք օգտագործել ատոմային ու գազատուրբիններից ստացվող ջերմային էներգիան: Իսկ մեր տնտեսական կայուն զարգացման համար նույնպես անհրաժեշտ է էներգիա, որի կարևորությունը մենք գիտենք ոչ թե գիտնականների խոսքերից կամ միջազգային կառույցների զեկույցներից, այլ զգացել ենք մեր մաշկի վրա 1990-ականների էներգետիկ ճգնաժամի ժամանակ: Ներկայումս Հայաստանը գրեթե ամբողջությամբ էլեկտրաֆիկացված ու գազիֆիկացված է, իսկ մեր երկրի էներգետիկան` բալանսավորված: Հայաստանն ունի էլեկտրաէներգիայի 99,9 տոկոս հասանելիություն, իսկ գազիֆիկացման առումով՝ Հայաստանի Հանրապետությունը գտնվում է 96-97 տոկոս գազիֆիկացման սանդղակի վրա:

աղբյուրը՝ solaron.am

  •   Նկարահանել փոքրիկ հոլովակ(կամ անիմացիա), որը ցույց կտա էներգիայի խնայողության Ձեր օրինակը (ընդունվում են նաև խմբային աշխատանքներ):