Լուսնալույս: Վանո Սիրադեղյան

1. Կարդացե՛ք պատմվածքը. դուրս գրեք և բառարանի օգնությամբ բացատրեք անհասկանալի բառերը։

Համատարած — ամենուրեք տարածված

Հածող — շրջել, ման գալ

Սաթի — փոքրիկ ու տափակ կոճղ

Քուրա — հալոց, թով

Երկվություն — երկընտրանք

Միաձույլ — ամբողջական

Փողք — տաբատի ներքևի հատվածը

2. Դո՛ւրս գրիր համեմատությունները։

Այնտեղ ավանն էր, որ խաղով ընկած երեխայի չկամությամբ քուն էր մտնում։ — Ավանը համեմատվում է երեխայի հետ:

Մոր հայացքը՝ անկողնու նման տաք ու փափուկ: — Մոր հայացքը համեմատվում է անկողնու փափկության հետ:

Եվ քույրիկները՝ կատուների պես մի֊մի անկյունում: — Քույրիկները համեմատվում են կատուների հետ:

Կոշիկներն էլ լուսնալուսոտ թաց ավազին հարմար եկան որպես գետաքար, որպես հոսանքի քշած բերած ոստ։ — Կոշիկները համեմատվում են գետաքարի և ոստի հետ:

Քրոջ նոր քայլող տղայի նման: — Տղան համեմատվում է քրոջ որդու հետ:

Պինգվինի նման տոտիկ անելիս: — Փոքր տղան համեմատվում է պինգվինի հետ:

Մերթ օդի նման անշոշափելի: — Ջրի զանգվածը համեմատվում է մերթ օդի հետ:

Երբ հենց պատկերի նման անաղմուկ նրան հասավ եղբոր ձայնը։ — Եղբոր ձայնը համեմատվում է պատկերի անաղմուկության հետ:

3. Դո՛ւրս գրիր փոխաբերություններ այնքան, որքան կարող ես։

Գետի սկիզբը ամենուրեք է կամ հենց իր մեջ է, որոշեց նա։ 

Նա մի վիթխարի արարած է՝ գլուխը ծովում, պոչը ձյուներում, կամ՝ հենց իր իսկ պոչը երախում, որը քնի մեջ շնչում է հանդարտ և կամ մտատանջ, հունը նրան հարմար չի գալիս՝ շուռ է գալիս մի կողքի վրա, հետո՝ մյուս կողքի, մերթ քրթմնջում է, մերթ էլ հառաչում… ու երևի թե խոր քուն է մտնում լուսադեմին։ — Խոսքը գետի մասին է:

Այնտեղ ավանն էր, որ խաղով ընկած երեխայի չկամությամբ քուն էր մտնում։ 

Այնտեղ իր տունն էր, իր անկողինը, մոր հայացքը՝ անկողնու նման տաք ու փափուկ, հոր ձեռքերը՝ ծնկների վրա հանգիստ առնող, մեծ ախպերը՝ լայն ուսերով տունը լցնող, պուճուր ախպերը՝ զանգակի լեզվակ, և քույրիկները՝ կատուների պես մի֊մի անկյունում, իսկ դեմը գետը, շուրջը՝ գիշերը, նաև՝ աշխարհը։

Գիտակցության մատույցներում հածող ու անուն չունեցող, ձև չգտնող ուրիշ բաներ շարվում էին մի թելի վրա, հագնում իրար սաթի շպպոցով, և ամեն ինչում մի թանկ իմաստ կար, որ ահա֊ահա շոշափվելու էր, բայց խույս էր տալիս, խոհեմորեն խուսափում էր կոպիտ շփումից և ինքը ճիշտ էր։

Գետը լուր ուներ օվկիանոսների խորություններից, և տղայի սիրտը ահ ընկավ։

Եվ քարն էլ քար չէր՝ այսօր ջրերի թուքումուրն ուտող, վաղը՝ հոսանքի բերանը ընկած։

Եվ խավարը ահի երախ չէր։ 

Քարը փափուկ էր, ավազը հոսուն:

4. Դո՛ւրս գրիր մակդիրներ, այնքան, որքան կարող ես։

Վիթխարի արարած, թանկ մաստ, կոպիտ շփում, թաց ավազ, սառը ջուր, մութ գետ, պաղ ավազ, սոսկ ավազ, չռված աչքեր, հաստատուն ճերմակություն, նենգ հմայություն, փափուկ քար, հոսուն ավազ, միաձույլ հոսք, խուլ ընդերք: