Հայոց լեզու | The Man and The Little Cat | 23.11.2021

One day, an old man was having a stroll in the forest when he suddenly saw a little cat stuck in a hole. The poor animal was struggling to get out. So, he gave him his hand to get him out. But the cat scratched his hand with fear. The man pulled his hand screaming with pain. But he did not stop; he tried to give a hand to the cat again and again.

Մի օր մի ծերունի զբոսնում էր անտառում, երբ հանկարծ մի փոքրիկ կատու տեսավ, որը փոսի մեջ էր խրված: Խեղճ կենդանին դժվարությամբ դուրս էր գալիս: Այսպես, իր ձեռքը մեկնեց նրան, որպեսզի դուրս հանի: Բայց կատուն վախից ձեռքը ճանկեց: Տղամարդն էլ ցավից գոռալով քաշեց ձեռքը: Սակայն նա կանգ չառավ՝ նորից ու նորից փորձեց բռնել կատվին:

Another man was watching the scene, screamed with surprise, “For god sakes! Stop helping this cat! He’s going to get himself out of there”.

Մեկ այլ տղամարդ հետևելով տեսարանին, գոռաց.

-Ի սեր Աստծո: Դադարե՛ք այս կատվին օգնել: Նա պատրաստվում է ինքն իրեն այնտեղից դուրս հանել:

The other man did not care about him, he just continued saving that animal until he finally succeeded, And then he walked to that man and said, “Son, it is cat’s Instincts that makes him scratch and to hurt, and it is my job to love and care”.

Մյուս տղամարդը նրա մասին հոգ չէր տանում, սակայն նա կրկին շարունակեց փրկել կենդանուն, մինչև վերջապես այն իր մոտ հաջողվեց: Իսկ հետո գնաց այդ տղամարդու մոտ ու ասաց.

-Որդի՛ս, դրանք կատվի բնազդներն են, որ նրան ստիպում են ճանկել ու վիրավորել, իսկ իմ գործը սիրելն ու հոգ տանել է:

«Վայրիից առավել վայրի». Բնապահպանական ֆիլմի դիտում ու վելուծում

Ֆիլմի հղումը՝ Այստեղ:

Էկոլոգիայի դասաժամի ընթացքում դիտեցինք բնապահպանական մի ֆիլմ, որում պատմվում էր անտառային հրդեհների լուրջ վտանգի մասին: Երբ դիտում ես ֆիլմը, հասկանում ես, թե Երկրի վրա ինչ մեծ խնդիր են առաջացրել անտառային հրդեհները: Ֆիլմը թարգմանված էր անգլերենից: Ընթացքում ցուցադրվում ու լուսաբանվում էին տարբեր անտառային հրդեհներ, որոնք տեղի են ունեցել աշխարհի տարբեր ծայրամասերում: Դրանցից ամենամեծն ու ազդեցիկն էր Դանթեի դժոխքը: Այդ անտառում իրոք շատ մեծ հրդեհ էր առաջացել, որի դեմ ամեն բան անկարելի էր: Ես միշտ վախեցել եմ նման հրդեհներից, սակայն երբեք չեմ պատկերացրել, որ այսքան լուրջ հետևանքներ կարող են թողել Երկրագնդի վրա: Ֆիլմում անցկացվում էին հարցազրույցներ, որտեղ անտառների կողքի բնակիչները պատմում էին տարբեր հրդեհների, դրանց ազդեցության մասին, քանի որ նրանք ներկա են եղել այդ ժամանակ: Ցուցադրվեց ընտանեկան մի հանգստյան ճամբար, որն օրերից մի օր այրվել էր ու լրիվ վերացել: Ինչքա՛ն լուրջ վնասներ են հասցրել մեզ հրդեհները, ինչքա՛ն անտառներ են վառվել ու վերացել: Մի մարդ պատմում էր իր նախկին տան մասին, որտեղ էլ չէր բնակվում մեծ հրդեհի պատճառով: Պատկերացնո՞ւմ եք, կրակն այնքան ուժեղ է եղել, որ նա մի քանի րոպե ժամանակ է ունեցել իրեն անհրաժեշտ իրերը հավաքելու համար: Նույնիսկ որոշ անտառային հրդեհներ կանխելու համար մարդիկ նախորոք վառում էին անտառները, որ հանկարծ պատահական չհրդեհվի այն: Կարծում եմ, որ դա լավ միտք է: Մի խոսքով՝ անտառային հրդեհները մեծ խուճապ են առաջացնում մարդկության մեջ ու մեծ ազդեցություն են թողնում բնության վրա: Ընդհանուր առմամբ՝ ֆիլմն ինձ շատ դուր եկավ, շատ հետաքրքիր էր:

Մթնոլորտ

Երկրագունդը շրջապատող օդի շերտը կոչվում է մթնոլորտ: Այն կազմված է մի քանի գազերից՝ ազոտից, թթվածնից, արգոնից ու ածխաթթու գազից: Հիմնական մասը կազմում է ազոտը՝ մոտավորապես 78%-ը: Մթնոլորտը շատ կարևոր դեր ունի Երկրագնդի վրա: Այն մեզ պաշտպանում է երկնաքարերից: Պարզվել է, որ վերջին մի քանի տարում մթնոլորտում ավելանում են ածխաթթու գազի պաշարները, ինչն էլ շատ վատ է: Հենց դրա միջոցով էլ ուժեղանում է մթնոլորտի ջերմոցային էֆեկտը, տեղի է ունենում կլիմայի տաքացում:

Կան մթնոլորտի աղտոտման տարբեր պատճառներ, ինչն էլ տարիների ընթացքում մեծ վնաս է հասցնում մեզ ու մեր շրջակա միջավայրին: Վառելիքի այրման արդյունքում մթնոլորտը կաղտոտվի: Օրինակ, մեքենայի շարժիչը նույնպես կատարում է այդ գործողությունը:

Մթնոլորտը կազմված է հինգ շերտերից՝ ներքնոլորտ, վերնոլորտ, միջնոլորտ, ջերմոլորտ, արտաքին ոլորտ: Մարդկանց համար ամենակարևոր նշանակությունն ունի ներքնոլորտը: Երկրի մակերևույթից նրա բարձրությունը 8-17 կիլոմետր է: Վերնոլորտը հասնում է մինչև 50-55 կիլոմետր բարձրության: Այնտեղ երկինքը մուգ մանուշակագույն է: Միջնոլորտը հասնում է 80 կիլոմետր բարձրության, որտեղ էլ առաջանում են նուրբ ու փայլուն ամպեր: Ջերմոլորտը Երկրի մակերևույթից հեռու է 1000 կիլոմետրով: Այնտեղ օդը շատ նոսր է: Իսկ ահա մթնոլորտի վերին շերտում՝ արտաքին ոլորտում, գրեթե օդ չկա:

Կարծում եմ, որ առանց մթնոլորտի չի կարող շարունակվել մարդկային կյանքը Երկրի վրա:

Իսկ ինչպե՞ս է աղտոտվում մթնոլորտը: Մթնոլորտի աղտոտման գլխավոր պատճառը փոխադրամիջոցներն են: Օրինակ՝ մեքենաները, ինքնաթիռները: Այս փոխադրամիջոցներն աշխատում են վառելիքով: Իսկ ահա վառելիքի այրման համար ծախսվում է թթվածինը, ընթացքում էլ այդ այրված վառելիքները հասցնում են աղտոտել օդն ու մթնոլորտը: Կարծում եմ, որ գյուղատնտեսությունը նույնպես կարող ենք համարել աղտոտման մեծ պատճառ: Չէ՞, որ գյուղատնտեսության մեջ հաճախ այրվում են ինչ-որ խոտերի, փայտերի մնացորդներ:

Արվեստը որպես անձի ինքնարտահայտման ազատություն

  • Սահմանե՛ք ըստ ձեզ ինչ է արվեստը:/գրավոր/

Արվեստը մարդու գեղագիտական ոճն է, որը նա հասանելի է դարձնում, իրականացնում է: Արվեստը մեզ օնում է ճանաչել մարդուն: Կարծում եմ՝ արվեստի միջոցով մենք կարող ենք հասկանալ մարդու զգացմունքներն ու տրամադրությունը: Կբերեմ օրինակներ՝ նկարները, երգերը կամ ֆիլմերը արվեստ են: Օրինակ, Լեոնարդո Դա Վինչին նկարել է Մոնա Լիզան: Դա արվեստ է, իր գեղագիտական ոճը, նա ստեղծագործել է գեղագիտորեն: Եվ ընդհանրապես, արվեստն իր մեջ ներառում է որևէ ստեղծագործ աշխատանք:

  • Բացատրե՛ք արվեստի մասին առաջացման ուսմունքները:/գրավոր/

Կարծում եմ, որ արվեստը միշտ էլ եղել է, ուղղակի ձևավորվել որոշ ժամանակահատվածում ու զարգացել հետագայում: Նկարչությունը արվեստի մի տեսակ է: Գեղանկարչությունը առաջացել է դեռևս ուշ քարի դարում։ Պահպանվել են ժայռապատկերներ, որոնք նկարված են եղել հողաներկերով։ Ըստ իս՝ որ ժամանակահատվածում էլ որ եղած լինի, միևնույն է՝ մարդու ստեղծագործական ու գեղարվեստական աշխատանքների ցանկություններն ու կարողությունները պահպանված կլինեն ու միշտ էլ եղել են:

  • Ըստ ձեզ արվեստը արտահայտում է միայն գեղեցիկը թե նաև ստորն ու այլանդակը:/Գրավոր/

Հիմնականում, արվեստն իր մեջ ներառում է գեղեցիկը ու հենց դրանով էլ աչքի է ընկնում: Կան նկարներ, որոնք մի փոքր չափն անցած են կամ ոչ թույլատրելի, ինչ-որ տարիքային սահմանափակմամբ են նկարված, սակայն կարծում եմ, որ դրանք նույնպես գնահատվում են գրեթե բոլորի կողմից: Չնայած, դրանք երևի գեղեցիկ են, բայց չարժե նկարել:

Բարոյական երկընտրանք

Երբ մարդն ինչ-որ բան է ուզում անել, սովորաբար կանգնում է երկընտրանքի առջև: Կան երկընտրանքներ, որոնց դեպքում որոշում կայացնելը շատ բարդ է կամ հակառակը՝ հեշտ: Օրինակ՝ մտածում ենք, թե քանի էջ գիրք այսօր արժե կարդալ: Դե, իհարկե, այս դեպքում որոշում կայացնելը շատ պարզ է: Լինում են նաև դեպքեր, երբ երկար ես մտածում ու այդ դեպքում կանգնում ես շատ լուրջ երկընտրանքի առջև: Օրինակ՝ մասնագիտական կողմնորոշումը: Այս հարցի շուրջ հարկավոր է երկար մտածել՝ առանց շտապելու, քանի որ այս ընտրությունը շատ դժվար կլինի փոփոխության ենթարկել: Մի խոսքով՝ երկընտրանքն առաջանում է ինչ-որ բան փոփոխության ենթարկող գործողություն կատարելու դեպքում: Իսկ ահա երկընտրանքի տեսակը՝ հեշտ կամ բարդ լինելը, կախված է խնդրից: Եթե խնդիրը պարզ է ու այդքան էլ կարևոր դեր չի խաղում, հեշտ ես կայացնում որոշումդ: Նույնը հակառակը: Այսինքն, դժվար երկընտրանքի առջև կանգնելու դեպքում մարդուն հանդիպած է լինում շատ բարդ մի խնդիր, իսկ երբ երկընտրանքը հեշտ ու շատ պարզ է լինում, հնարավոր է մի վայրկյանում պատասխան տալ ու առանց երկար մտածելու գործել: