Հայոց լեզու | 10.11.2021 | Գործնական քերականություն

1. Տրված արտահայտություններից  յուրաքանչյուրով երկու նախադասություն կազմի՛ր` դրանք գործածելով

ա) ուղիղ իմաստով,

Աշխատանք կատարելիս պատահաբար աչքիս մեջ բան մտավ:

Ճանճը եկավ, նստեց նրա գլխին:

Այնքան ծարավ էի, որ թուքս չորացել էր:

Հրապարակում տեղակայված արձանը ոսկե ձեռքեր ուներ:

բ) որպես դարձվածք:

Մոր աչքը մտնելու համար միշտ գործ էր անում:

Այնքան ինքնահավան էր, որ ընկերոջը քթից բռնած ման էր տալիս:

Մայրն ասաց. -Ի՞նչ է, ատամներս եք հաշվում, հերի՛ք է բարկացնեք:

Այնքա՛ն վախեցավ, որ թուքը բերանում չորացել էր:

Մայրս շատ համեղ է պատրաստում, ոսկի ձեռքեր ունի:

Աչքը մտնել, քթից բռնած ման տալ, ատամները հաշվել, գլխին նստել, թուքը չորանալ, ոսկի ձեռքեր ունենալ:

2. Դարձվածքների բառարանից դուրս գրիր 5 դարձվածք, որոնք կարող են գործածվել նաև ուղիղ իմաստով։

Աչքի միջի փուշը հանել, գլուխը ցավեցնել,

3. Տրված նույնանուններից կազմի՛ր նախադասություններ.

անցավ, կուրանա, զատիկ, վայրի, անտառ

Ժամանակն այնքա՛ն արագ անցավ, ասես երեկ լիներ:

Այնքան գեղեցիկ էր այնտեղ բնությունը, որ մարդու աչք կկուրանար:

Զատկի տարիքը որոշվում է մեջքին եղած սև կետերի քանակով:

Աֆրիկայի մի հատվածում ապրում էին մի քանի վայրի ցեղեր:

Անտառն այնքա՛ն գեղեցիկ է, որ ուզում ես անվերջ հիանալ:

4. Տրված բառերը բաժանի՛ր բառակազմական բաղադրիչների (արմատների և ածանցների): Ինչպիսի՞ բառեր են հավաքված բառաշարքերից  յուրաքանչյուրում:

Ա. Թվական, պատմություն, աղյուսակ, գրիչ, ազդեցություն, խորություն:

Թիվ (արմատ) — ական (վերջածանց), պատում (արմատ) — ություն(վերջածանց), աղյուս (արմատ) — ակ (վերջածանց), գիր (արմատ) — իչ (վերջածանց), ազդու (արմատ) — ություն (վերջածանց), խորը (արմատ) — ություն (վերջածանց):

Ա շարքի բառերը պարզ ածանցավոր են:

Բ. Արևելք, արևմուտք, կենսագիր, օտարամուտ, ծովագնաց, ինքնատիպ:

Արև (արմատ) — ելք (արմատ), արև (արմատ) — մուտք (արմատ), կենս (արմատ) — ա (հոդակապ) — գիր (արմատ), օտար (արմատ) — ա (հոդակապ) — մուտ (արմատ), ծով (արմատ) — ա (հոդակապ) — գնաց (արմատ), ինքն (արմատ) — ա (հոդակապ) — տիպ (արմատ):

Բ շարքի բառերը բարդ են:

Գ. Արևելյան, կենսագրություն, արևադարձային, անուշահոտություն, բազմատեսակություն:

Արև (արմատ) — ել (արմատ) — յան (վերջածանց), կենս (արմատ) — ա (հոդակապ) — գիր (արմատ) — ություն (վերջածանց), արև (արմատ) — ա (հոդակապ) — դարձ (արմատ) — ային (վերջածանց), անուշ (արմատ) — ա (հոդակապ) — հոտ (արմատ) — ություն (վերջածանց), բազում (արմատ) — ա (հոդակապ) — տեսակ (արմատ) — ություն (վերջածանց):

Գ շարքի բառերը բարդ ածանցավոր են:

5. Գրի՛ր տասը այնպիսի բառեր, որոնց մեջ հնչյունների և տառերի քանակները չհամապատասխանեն։

Սրբիչ (5 տառ, 6 հնչյուն), գնդակ (5 տառ, 6 հնչյուն), ոզնի (4 տառ, 5 հնչյուն), խնձոր (5 տառ, 6 հնչյուն), բռնակ (5 տառ, 6 հնչյուն), դռնակ (5 տառ, 6 հնչյուն), ողկույզ (6 տառ, 7 հնչյուն), տնակ (4 տառ, 5 հնչյուն), ոչխար (5 տառ, 6 հնչյուն), որակ (4 տառ, 5 հնչյուն):

6. Տեքստը համառոտ փոխադրի՛ր և հետևություննե՛ր արա:

Իրադարձություններով առավել հարուստ ճամփորդություններից մեկը կապված է հանիրավի մոռացված Լա Կոնդամինի անվան հետ: Այդ ֆրանսիացին արկածներով լի իր կյանքն սկսեց որպես զինվոր, սակայն շուտով ծառայությունը թողեց, որովհետև մեղանչել էր ռազմական կարգապահության հանդեպ: Երեսուն տարեկանում Ֆրանսիայի ակադեմիայում քիմիկոսի պաշտոն էր վարում: Քիչ անց նրան Պերուում են հանդիպում, որտեղ աստղագիտական չափումներով Երկրի սեղմվածությունն էր ուզում որոշել: Այդ աշխատանքներն ավարտելուց հետո, փոխանակ ընկերների հետ նավ նստելու, Լա Կոնդամինը որոշեց արևմուտքից արևելք կտրել-անցնել Հարավային Ամերիկա մայրցամաքը, որն այդ ժամանակ դեռ ամբողջովին ուսումնասիրված չէր եվրոպացիների կողմից:

Լա Կոնդամինը սովորական մի մարդ էր, թողեց ծառայությունը և արդեն երեսուն տարեկանում Ֆրանսիայի ակադեմիայում քիմիկոսի պաշտոն էր վարում: Դրանից հետո, Պերուում աստղագիտական չափումներով Երկրի սեղմվածությունն է որոշում, իսկ աշխատանքն ավարտելուց հետո նա որոշում, որ առանց ընկերների հետ նավ նստելու պետք է կտրի-անցնի Հարավային Ամերիկա մայրցամաքը: Այն դեռ լիովին ուսումնասիրված չէր եվրոպացիների կողմից:

Կուսական անտառի լիանաների հյուսվածքներով խճողված թավուտները կտրատելով`նա Կոնդամինն իր փոքրիկ ջոկատով հասավ Չիմչինե գետի հովիտը: Այնտեղ ճանապարհորդները լաստանավ հյուսեցին և ջրապտույտներով ու ջրվեժներով հարուստ Ամազոն գետով շարունակեցին իրենց ուղին: Շուտով ալիքները լաստանավի վրայից քշեցին-տարան արշավախմբի ամբողջ հանդերձանքը: Մի քանի տեղ գետի հունը նեղանում էր, և ջրի ամբողջ զանգվածն ահեղ որոտով ներքև էր սուրում: Հետո նրանց առջև բացվեց մի նոր, երբևիցե չտեսնված աշխարհ: Լողում էին ծովի պես անծայրածիր ջրային տարածությունով, միայն թե ջուրն անուշահամ էր ու բաժանվում էր ճյուղերի, գետախորշերի, գետաբազուկների: Մի տեղ էլ լաստանավը քայքայվեց, հարկ եղավ փոխել:

Կոնդամինն իր փոքրիկ ջոկատի հետ հասնում է Չիմչինե գետի հովիտ, որտեղ լասնատավ հյուսելով շարունակում են իրենց ուղին՝ արդեն Ամազոն գետով: Դրանից հետո ալիքները տանում են խմբի ողջ հանդերձանքը: Նրանք հայտնվում են մի տեղում, ուր երբեք չէին եղել ու չէին լսել դրա մասին: Սակայն, մի տեղ լաստանավը քայքայվում է ու հարկ է լինում փոխել այն: