Հայոց լեզու | 17.11.2021

1. Կետադրել.

Աքար գյուղը գեղանիստ է շրջապատված անտառներով։ Անտառում դարավոր կաղնիներ կան և հին վանքի ավերակներ։ Ծառերի տակով պաղ առու է հոսում գյուղի փողոցներով անցնելիս աղտոտվում և ներքևում խոտերի մեջ ճահճանում։ Առավոտներն անտառից զովություն է իջնում գյուղի վրա և զովության հետ մայրենու և լորենու մաշկի հոտով հագեցած առողջ օդ է բարձրանում։ Բայց արևը թեժանալիս փողոցի աղբակույտերն են հոտում գոմի բաց դռներից ելնող ամիակով հագեցած օդը չեզոքացնում է անտառի մաշկահոտը։Աղբակույտում որդերի գլուխը տաքանում է որդերը համաչափ շարժումով անաչք գլուխները դարձնում են աջ ու ձախ ասես բոժոժ են հյուսում:

Աքար գյուղը գեղանիստ է՝ շրջապատված անտառներով։ Անտառում դարավոր կաղնիներ կան և հին վանքի ավերակներ։ Ծառերի տակով պաղ առու է հոսում՝ գյուղի փողոցներով անցնելիս աղտոտվում և ներքևում խոտերի մեջ ճահճանում։ Առավոտներն անտառից զովություն է իջնում գյուղի վրա, և զովության հետ մայրենու և լորենու մաշկի հոտով հագեցած առողջ օդ է բարձրանում։ Բայց արևը թեժանալիս, փողոցի աղբակույտերն են հոտում, գոմի բաց դռներից ելնող՝ ամիակով հագեցած օդը, չեզոքացնում է անտառի մաշկահոտը։ Աղբակույտում որդերի գլուխը տաքանում է, որդերը համաչափ շարժումով, անաչք գլուխները դարձնում են աջ ու ձախ՝ ասես բոժոժ են հյուսում:

2. Նախադասությունը ենթարկել խոսքի մասային, բառակազմական, շարահյուսական վերլուծության։

Այգում երիտասարդ կեռասենիները մրսում էին, քամուց խշշում:

Խոսքի մասային վերլուծություն
Այգում — գոյական, եզակի, թանձրացական, ոչ անձ, անորոշ, ու արտաքին, գործիական հոլով
Երիտասարդ — որակական ածական
Կեռասենիները — գոյական, ենթակա, թանձրացական, ոչ անձ, որոշյալ, ու արտաքին, ուղղական հոլով
Մրսում էին — սահմանական եղանակ, անկատար անցյալ
Քամուց — գոյական, եզակի, վերացական, ոչ անձ, անորոշ, ու արտաքին, բացառական հոլով
Խշշում — սահմանական եղանակ, անկատար անցյալ

Բառակազմական վերլուծություն
Այգի — պարզ բառ՝ արմատ
Երիտասարդ — պարզ բառ՝ արմատ
Կեռասենի — պարզ ածանցավոր՝ արմատ+ածանց
Մրսել — պարզ բայ՝ ել վերջավորություն
Քամի — պարզ բառ՝ արմատ
Խշշալ — պարզ բայ՝ ալ վերջավորություն

3. Թարգմանել.

Инструкция к жизни:

  1. Ты получишь тело. Оно может тебе нравиться или не нравиться, но это единственное, что точно будет в твоем распоряжении до конца твоих дней.

Դուք մարմին կստանաք: Դա ձեզ կարող է դուր գալ կամ դուր չգալ, բայց սա միակ բանն է, որ հաստատ ձեր տրամադրության տակ կլինի մինչև ձեր օրերի ավարտը:

  1. Тебе придется учиться в школе под названием Жизнь на планете Земля. Каждый человек и каждое событие — твой универсальный учитель.

Դուք պիտի հաճախեք մի դպրոց, որը կոչվում է Կյանք Երկիր մոլորակի վրա: Յուրաքանչյուր մարդ և յուրաքանչյուր իրադարձություն ձեր համընդհանուր ուսուցիչն է:

  1. Не существует ошибок, только уроки. Неудачи — неотъемлемая часть успеха. Невинных жертв нет — все только студенты.

Չկան սխալներ, կան միայն դասեր: Անհաջողությունը հաջողության անբաժանելի մասնիկն է: Անմեղ զոհեր չկան՝ բոլորն ուղղակի ուսանողներ են:

  1. Урок будет повторяться в разнообразнейших формах, пока не будет усвоен полностью. Если не усвоишь легкие уроки — они станут труднее. Когда усвоишь — перейдешь к следующему уроку.

Դասը կկրկնվի տարբեր ձևերով, մինչև որ այն ամբողջովին սովորվի: Եթե հեշտ չսովորես, դրանք կդառնան ավելի դժվար: Երբ այն սովորեք, կանցնեք հաջորդ դասին:

  1. Внешние проблемы — точное отражение твоего внутреннего состояния. Если изменишь свой внутренний мир — внешний мир так же изменится для тебя.

Արտաքին խնդիրները ձեր ներքին վիճակի ճիշտ արտացոլումն են: Եթե փոխեք ձեր ներքին աշխարհը, արտաքին աշխարհը նույնպես կփոխվի ձեզ համար:

  1. Ты поймешь, что урок усвоен, когда твое поведение и отношение к страданиям изменятся. Мудрость достигается практикой. Немного чего-то лучше, чем много ничего.

Դուք կհասկանաք, որ դաս է քաղվել, երբ ձեր վարքագիծն ու վերաբերմունքը փոխվում է տառապանքի հանդեպ: Իմաստությունը պրակտիկայի միջոցով է ձեռք բերվում: Ինչ-որ բանից մի քիչն ավելի լավ է, քան շատ ոչնչից:

  1. Нет места и времени лучше чем «здесь и сейчас». «Там» ничуть не лучше чем«здесь». Когда твое «там» станет «здесь», ты получишь другое «там», которое опять будет казаться лучше, чем «здесь».

«Այստեղ ու հիմա»-ից լավ տեղ ու լավ ժամանակ չկա: «Այնտեղ» ավելի լավ չէ, քան «այստեղ»: Երբ ձեր «այնտեղն» «այստեղ» դառնա, դուք մեկ այլ «այնտեղ» կստանաք, որը կրկին ավելի լավ կթվա, քան «այստեղ»:

  1. Другие — всего лишь твое отражение. Ты не можешь любить или ненавидеть то, что есть в других, если это не отражает твоих собственных качеств.

Մյուսներն ուղղակի ձեր արտացոլումն են: Դուք չեք կարող սիրել կամ ատել այն, ինչ ուրիշների մեջ կա, եթե այն ձեր սեփական որակները չի արտացոլում:

  1. Жизнь мастерит раму, а картину пишешь ты. Если ты не возьмешь ответственность за написание картины, то за тебя её напишут другие.

Կյանքը շրջանակ է ստեղծում, բայց նկարը դու ես նկարում: Եթե դու քեզ վրա չես վերցնում նկարի պատասխանատվությունը, ուրիշներն այն կգրեն քո փոխարեն:

  1. Ты получишь все, что захочешь. Твои прошлые и настоящие желания и мысли определяют твое будущее.

Ինչ ցանկանաս, կստանաս: Ձեր անցյալի ու ներկայի ցանկությունները որոշում են ձեր ապագան:

  1. Все ответы находятся в тебе. Ты знаешь больше, чем написано в книгах. Но чтобы вспомнить это — нужно читать книги, смотреть в себя, слушать себя и доверять себе.

Բոլոր պատասխանները ձեր մեջ են: Դուք գիտեք ավելին, քան ասում են գրքերը: Բայց սա հիշելու համար հարկավոր է գրքեր կարդալ, նայել ներս, ինքներդ ձեզ լսել ու վստահել:

  1. Ты забудешь обо всем этом.
    Бернард Вербер

Դուք այս ամենի մասին կմոռանաք:

Կյանքը դպրոցում

Բոլորիս կյանքից մեկ տասնյակ տարի կամ ավելին անցնում է դպրոցում: Դպրոցը մեզ շատ հարազատ ու ծանոթ մի վայր է, որտեղ մենք սովորել ենք երկար տարիներ, ձեռք ենք բերել շատ ու շատ ընկերներ, ուսուցիչներ և այլն: Կարծում եմ, որ բոլորիս դպրոցական կյանքը շատ հետաքրքիր ու տպավորիչ է անցնում: Գուցե, այդքան հետաքրքիր չանցներ, երբ մենք չունենայինք դպրոցական ընկերներ, ծանոթ չլինեինք մեր դպրոցի միջավայրին ու կանոններին: Այսպես, տարիների ընթացքում ինքներս կապվում ենք մեր դպրոցի հետ: Գրեթե ոչ ոք չի ուզում ավարտել դպրոցը, քանի որ կյանքում ամենից հետաքրքիր օրերն անցկացնում ենք դպրոցում: Բոլոր սովորողներն ունեն շատ տպավորիչ օրեր, որոնք անցել են դպրոցում: Ինձ համար այդպիսի ուրախ ու անմոռանալի օրերից են մեր ճամփորդությունները: Ճամփորդությունների միջոցով մենք ձեռք ենք բերում նոր ընկերներ, ծանոթանում այլ ուսուցիչների հետ (որոնց մինչ այդ չգիտեինք), բացահայտում ենք տարբեր տեսարժան վայրեր և այլն: Մի խոսքով՝ մեզ շատ բան են տալիս դպրոցական ճամփորդություններն ու հիմնականում շատ տպավորիչ են անցնում: