Վանո Սիրադեղյան. Շաբաթներ առաջ նույնիսկ չգիտեի էլ նրան, իսկ հիմա շատ լավ ճանաչում եմ ու շատ վառ, դրական կարծիք ունեմ նրա մասին: Մենք նրան ճանաչում ենք որպես գրող, ով ունի գրված շատ ստեղծագործություններ, որոնք մինչ օրս կարդում ենք: Ես ուսումնասիրել եմ Սիրադեղյանի կյանքը ու իմացել, որ նա բացի գրող լինելուց նաև քաղաքական գործիչ է եղել: Ճիշտ է, ինքս ծանոթ չեմ նրա վարած քաղաքականության հետ, սակայն նա ինձ որպես գրող ավելի է դուր գալիս:
Սիրադեղյանի ստեղծագործություններն ունեն շատ կարևոր ինչ-որ առանձնահատկություն, որոնք հեշտությամբ կարողանում են ընթերցողին ներգրավվել պատմվածքի մեջ ու դարձել ևս մի կերպար: Անկեղծ կլինեմ ու կասեմ, որ նրա ստեղծագործական ոճը լիովին տարբերվում է մնացած հայ գրողների ոճերից: Նա գրում է տարբեր պատմություններ, որոնք ասես վերցված լինեն մեր ժամանակակից կյանքից, ասես տեղի ունեցած լինեն մոտ 20-30 տարի առաջ: Ինչ խոսք, հետաքրքիր է: Ըստ իս՝ Սիրադեղյանի ստեղծագործությունները գեղեցիկ են ստացվում, քանի որ նա մեծ սիրով ու հաճույքով է իր գործն անում: Նրա ստեղծագործություններն ունեն մեկ ընդհանրություն՝ թեման երջանկությունն է: Իր պատմվածքների գլխավոր ասելիքը կայանում է գլխավոր կերպարի երջանկության մեջ, նրա երջանիկ լինելու կամ չլինելու մեջ: Օրինակ՝ Թերեզը, Սուրոն, հայկական այն ընտանիքը, որ սպասում էր իրենց միջնեկ որդուն: Ստեղծագործության այս կերպարները երջանի՞կ են, թե՞ ոչ: Կարդալու ողջ ընթացքում ընթերցողը մտորումների մեջ է լինում, ապրում է կերպարների, հերոսների հետ:
Մի քանի շաբաթվա ընթացքում հասցրեցի բացահայտել Վանո Սիրադեղյանին: Մենք ընթերցել ենք շատ ստեղծագործություններ, պատմվածքներ, որոնց հեղինակը Սիրադեղյանն է: Այնքա՜ն, այնքա՜ն տպավորիչ, այնքա՜ն վառ ու գունեղ են իր ստեղծագործությունները, որ Սիրադեղյանը հեշտությամբ դարձավ իմ ամենասիրելի գրողներից մեկը:
Սիրադեղյանի ուսումնական փաթեթ.
Շաբաթվա երկրորդ կիրակին: Վանո Սիրադեղյան
Թերեզի երջանկությունը։ Վանո Սիրադեղյան
Մի ճամպրուկ փող։ Վանո Սիրադեղյան