Եղևնու կարևորությունն ու նշանակությունը

Աշխարհում ամենագեղեցիկ ու յուրահատուկ տոներից մեկն Ամանորն է, իսկ տոնին գեղեցկացնում ու յուրահատկացնում է նրա ամենակարևոր զարդը, որը համարվում է Ամանորի գիշերվա անբաժանելի մասնիկը: Իհարկե, խոսքը կանաչ եղևնու մասին է, որն Ամանորին դարձնում ենք տոնածառ: Տոնածառ՝ տոնի ծառը, ամենից խորհրդավորն ու կարևորագույնը: Այնքա՛ն եմ սիրում ձմռանը զարդարել եղևնին . . . այնքա՛ն ուրախ է այդ պահը, երբ ընտանիքիդ անդամների հետ գեղեցկացնում ես տունդ, նոր շունչ ես մտցնում տանդ մեջ ու հասկանում, որ շուտով Ամանորն է գալու: Եղևնուն գեղեցկացնում են նրա գույնզգույն խաղալիքները, ամանորյա լույսերը, որ կախված են եղևնուց: Եվ, իհարկե, նրա ամենակարևոր, ամենագեղեցիկ ու ամենապայծառ մասը՝ եղևնու գագաթը, որտեղ էլ դրվում է ամանորյա աստղը: Ամանորյա ծառը եղևնուց դառնում է տոնածառ, երբ ունենում է վառ աստղ, որը կարծես լրիվ լիարժեք ու գեղեցիկ է դարձնում ծառին: Նախկինում տոնին ընդառաջ մարդիկ հավաքվում էին ու միասին պարում նրա շուրջը՝ գովելով ծառն ու կարևորելով նրա գեղեցկությունը: Նրանք ծառը զարդարում էին ամանորյա քաղցրավենիքներով՝ չամչով, չրերով, մրգերով, նույնիսկ ընկույզներով: Ամեն ինչ էլ ավելի ուրախ ու վառ է դառնում, երբ տոնածառի ներքևում դրվում են ամանորյա նվերները, որից հետո էլ երեխաներին էլ ավելի է դուր գալիս ամանորյա այդ գիշերը: Չէ՞, որ նրանց այցելել է Նա՝ Ձմեռ պապը:

Ձմեռ պապը որպես երեխաների հրաշագործ

Վստահ եմ, որ աշխարհի բոլոր փոքրիկները անհամբեր սպասում են ձմռանը՝ Ամանորին, ավելի ճիշտ՝ Ձմեռ պապիկին: Երեխաները սրտանց սիրում են նրան, քանի որ նրան ճանաչում են որպես շատ բարի, ուրախություն, լի՜քը լի՜քը սեր ու երջանկություն բերող մի պապիկ: Ձմեռ պապիկի կողմից ամանորյա նվերը ստանալուց հետո երեխաները շատ ու շատ երջանկանում են, քանի որ դրան սրտանց սպասել են: Իրականում, Ձմեռ պապը փոքրիկներին ամանորյա խինդ ու ոգևորություն բերողն է: Աշխարհում բոլոր փոքրիկները սիրում են Ձմեռ պապիկին, հաշվում երկար սպասված օրվա ժամերն ու սպասում նվերին: Բոլորս էլ դեռ մանկուց սիրել ենք մեր Ձմեռ պապիկին՝ Ամանորի հրաշագործին: Շատ հաճելի զգացողություն է արթնանում իմ մեջ, երբ հիշում եմ, թե անցած-նախանցած տարիներին ի՜նչ մեծ ուրախությամբ ու ոգևորությամբ եմ գրել Ձմեռ պապիկին ուղղված նամակներս: Նամակը գրելիս ձգտում էի անել ամեն բան, որ դուր գա Ձմեռ պապիկին, հավանի ու սիրով ընդունի: Իրոք, դա աննկարագրելի մի զգացողություն է, մի մեծ ուրախություն, մի նվեր, որն այդքա՜ն երջանկացնում է փոքրիկին: Բոլոր երեխաների ամանորյա հրաշքը իրագործում է հենց Նա՝ Ձմեռ պապը, փոքրիկները նրան համարում են իրենց Ամանորի հրաշագործն ու երջանկության աղբյուրը: Աշխարհում ստեղծվել է նրա կերպարը: Անցել են շատ ու շատ սերունդներ, սակայն նրան դեռ չեն մոռացել ու շատ են սիրում: Վստահ եմ, որ հավերժ կլինի Ձմեռ պապի կերպարը երեխաների սրտերում:

Շուտով ձմեռ է

Բոլորս անհամբեր սպասում ենք ձմռանը, որ տեսնենք այս տարվա առաջին ձյունը, մարդկանց տրամադրվածությունը, հետաքրքիր մոտիվացիան ձմռան ու Ամանորի նկատմամբ: Ձմեռն ամենից հետաքրքիր եղանակն է, որը մեզ հնարավորություն է տալիս վայելելու իր անսահման գեղեցկությունն ու քնքշությունը: Այնքան գեղեցիկ է ստացվում, երբ դուրսը շատ ցուրտ է լինում, իսկ դու տաք ներսում նստած ես ու վայելում ես ձմեռը: Շուտով, երբ վերջապես ձմեռն էլ գա ու այս տարին էլ ամփոփենք, կհասկանանք, թե ինչքա՜ն, ինչքա՜ն ուրախ ու ջերմ է ձմռանը: Ձմռան ցուրտ ու բուքը շա՜տ շա՜տ եմ սիրում, քանի որ շա՜տ շա՜տ տպավորիչ է եղանակն այդ օրերին: Կարծես ձմռան այդ մի քանի ամսվա ընթացքում նորից սիրով ու ջերմությամբ լցվենք, չկարողանանք տխրել: Ամեն բան այնքա՜ն գեղեցիկ է ձմռանը, որ կարծես չես էլ ուզում, որ գարունը գա՝ չքանա այդ հրաշքը: Երբ նայում ես պատուհանից ու տեսնում, թե ինչքա՜ն, ինչքա՜ն մեծ ուրախություն կա պատուհանից դուրս, դու էլ ես ստանում այդ էմոցիաներն ու զգացողությունները: Ձմռանն ենք զգում, թե ինչ է իրական հրաշքը, գեղեցկությունը, նրբությունն ու քնքշությունը: Այդ եղանակին մենք սիրով ու ցնծությամբ ենք լցվում, միայն ու միայն երջանիկ ենք, որ ձմեռ ենք տեսնում: Մի փոքր էլ սպասենք, շուտով հյուր կգա ու կվայելենք ձմեռը:

Ձմեռային շարադրությունների ուսումնական փաթեթ

Վերնագիր՝ «Աշուն-ձմեռ» ստեղծագործական աշխատանքներ

Մասնակիցներ՝ Մանուկյան Կարինա

Ժամկետ՝ 29.12.2021 ▪ 05.12.2021

Նպատակ՝ Ըստ իս՝ բոլորս էլ սիրում ենք ձմեռն ու Ամանորը: Նախագծիս նպատակն է ստեղծել շարադրությունների ուսումնական փաթեթ, որոնք գրված կլինեն աշնան վերջին ու ձմռան սկզբին: Կարծում եմ՝ այդպես ավելի կհետաքրքրանա նախագիծս: Իսկ ես շատ շատ եմ սիրում գրել ստեղծագործական աշխատանքներ՝ հատկապես այսպիսի թեմաների շուրջ՝ ուղղված ձմռանն ու Նոր տարուն:

Առաջարկվող թեմաներ՝ «Շուտով ձմեռ է», «Զգում եմ, ձմեռ է», «Լույսերն Ամանորին», «Աշուն ու ձմեռ», «Ամանորյա տրամադրություն», «Ամանորի հրաշքները», «Ձմեռ պապը որպես երեխաների հրաշագործ», «Ցուրտ է, դրսում ձմեռ», «Պատուհանից այն կողմ», «Անձրևը փոխարինվեց ձնով», «Նոր մոտիվացիա, դեպի Ամանոր», «Նոր եղանակը, նոր տրամադրությամբ», «Ամանորի զարդը», «Եղևնու կարևորությունն ու նշանակությունը», «Ձյունն էլ եկավ», «Ամանորն առանց ֆիլմերի», «Ամանորն առանց երգերի», «Ձմռան առաջին օրը», «Ամանորն ամեն տարի»: Սրանք իմ կազմած թեմաներն են, որոնք ինձ շաա՛տ են մոտիվացնում ու ամեն անգամ գրածս կարդալիս ավելի եմ մոտիվացվում ու սպասում ձմռանը:

Ամփոփում՝ Նախագիծս կամփոփեմ բլոգիս նոր բաժնում՝ «Ձմեռային շարադրություններ»:

Արդյունքը՝

«Միսաք Մեծարենց»

Վերնագիր՝ Միսաք Մեծարենց

Մասնակիցներ՝ Մանուկյան Կարինա

Ժամկետ՝ 29.11.2021 ▪ 05.12.2021

Նպատակ՝ Ծանոթանալ Միսաք Մեծարենցի ստեղծագործություններին և ուսումնասիրել նրա կյանքը: Ստեղծել «Միսաք Մեծարենց» նոր ուսումնական փաթեթ, որի հեղինակը կլինեմ ես: Այնտեղ տեղադրված կլինեն իմ կատարած ձայնագրությունները (Միսաք Մեծարենցից):

Ընթացք՝ Համացանցի միջոցով ձեռք բերել համապատասխան տեղեկություններ Միսաք Մեծարենցի մասին, ընտրել բանաստեղծություններ ու ձայնագրվել: Մշակել, հրապարակել բլոգում:

Արդյունք՝ Իսկ նախագծի ամփոփումը կտեղադրվի իմ բլոգում:

Աղբյուրներ՝ Բանաստեղծություններ, Մեծարենցի մասին:

Միսաք Մեծարենց

Վերադարձի երգ

Կսկիծ կայ սրտիս մէջը վիրաւոր
Զոր արեւին լո՜յսն անգամ չի բուԺեր.
Խորունկ ու ցաւոտ մորմոքում մը որ՝
Ա՜հ, պիտի լայննա՜յ երբ իջնէ գիշեր։

Կը հիւծին ցոլքերն յոյսին հեռաւոր,
Խարոյկի մը պէս՝ որ վաղ է մաշեր.
Բայց դեռ կը յուզէ զիս տեսիլք մ’աղուոր՝
Զոր ինձ կը բերեն անցեալին յուշեր։

Ու պիտի ապրի՜մ, վիշտը նոր ուԺեր
Կը բերէ յանկարծ հոգւոյս սիրավէր.
Կեանքին կը դառնամ դեռ չըրած գիշեր։

Փուշեր նետուեցան օրէ օր վէրքիս,
Ու հոն հեծեծանք մը բերին հովեր.
Բայց սիրոյ յոյս մը կ’արեւէ հոգիս։

Փունջերը

Դեռ չողջունած երազներու ջինջ առտուն՝
Հովեն փչված մոմի մը պես շիջար դուն:
Տերևին հետ հովերն ըզքեզ ալ տարին
Միացընել մահվան ահեխ շրջապատին:

Հիշատակի ծաղիկներու փունջեր թարմ
Քու շիրիմիդ վըրա սըփռել կ’ուղարկեմ.
Փունջեր՝ ցողված արցունքներուս շիթերեն,
Զոր հեռավոր բարեկամեդ կը բերեն:

ԵՐԱԶ ՕՐԵՐ

Կարմիր ծաղիկ մը գարունի
Առտու մը ինծի նուիրեցիր.
Ըզգացի թէ տենդեր ունի
Երազկոտ միտքըս ուշացիր:

Խանդաղատանք մը յորդեցաւ
Իմ նըւաղկոտ լանջքիս տակ, ուր
Դողաց սիրոյ սարսուռն անցաւ՝
Ու թովանքը համբոյրին հուր:

Եւ ըղձակաթ իմ հէգ հոգիս
Ըզգաց սիրտիդ հուրն արծարծուն,
Ու մետաքսէ ուղի մը զիս
Սէր-Ծաղիկին տարաւ ածուն:

Հոն ժըպտեցաւ կեանքը ինծի,
Հըմայքներու հոյլովն անցաւ,
Եւ ուրուական մը կասկածի
Անոր մօտէն երբեք չանցաւ:

ԱՆԱՆՈՒՆ

Վայրի՜ ծաղիկ, անունդ ի՞նչ է,
ըսե՛, մասուր ու կանանչե
ցանկապատին շուքին նստած
վայրի՜ ծաղիկ, անունդ ի՞նչ է։

Ըսպիտակ, կաթ ու մազտաքե
բուրող ծաղիկ, անունդ ի՞նչ է.
ըսե՛, քի՛չ մը գեթ չե՞ս դողար,
հովիկն անուշ երբոր փըչե…։

Հըպա՜րտ ծաղիկ, անունն ի՞նչ է
պարիկին, որ անցավ քովեդ,
հեզուկ ու սև սաթի վետվետ
ցայտք մը ձըգած իր քամակեն:

Գիտե՜ս, ծաղի՜կ, անունն ի՞նչ է
դողին՝ զոր քեզ տըվավ հովիկ,
ու ձայնին՝ որ զիս կը կանչե…։