Շուտով ձմեռ է

Բոլորս անհամբեր սպասում ենք ձմռանը, որ տեսնենք այս տարվա առաջին ձյունը, մարդկանց տրամադրվածությունը, հետաքրքիր մոտիվացիան ձմռան ու Ամանորի նկատմամբ: Ձմեռն ամենից հետաքրքիր եղանակն է, որը մեզ հնարավորություն է տալիս վայելելու իր անսահման գեղեցկությունն ու քնքշությունը: Այնքան գեղեցիկ է ստացվում, երբ դուրսը շատ ցուրտ է լինում, իսկ դու տաք ներսում նստած ես ու վայելում ես ձմեռը: Շուտով, երբ վերջապես ձմեռն էլ գա ու այս տարին էլ ամփոփենք, կհասկանանք, թե ինչքա՜ն, ինչքա՜ն ուրախ ու ջերմ է ձմռանը: Ձմռան ցուրտ ու բուքը շա՜տ շա՜տ եմ սիրում, քանի որ շա՜տ շա՜տ տպավորիչ է եղանակն այդ օրերին: Կարծես ձմռան այդ մի քանի ամսվա ընթացքում նորից սիրով ու ջերմությամբ լցվենք, չկարողանանք տխրել: Ամեն բան այնքա՜ն գեղեցիկ է ձմռանը, որ կարծես չես էլ ուզում, որ գարունը գա՝ չքանա այդ հրաշքը: Երբ նայում ես պատուհանից ու տեսնում, թե ինչքա՜ն, ինչքա՜ն մեծ ուրախություն կա պատուհանից դուրս, դու էլ ես ստանում այդ էմոցիաներն ու զգացողությունները: Ձմռանն ենք զգում, թե ինչ է իրական հրաշքը, գեղեցկությունը, նրբությունն ու քնքշությունը: Այդ եղանակին մենք սիրով ու ցնծությամբ ենք լցվում, միայն ու միայն երջանիկ ենք, որ ձմեռ ենք տեսնում: Մի փոքր էլ սպասենք, շուտով հյուր կգա ու կվայելենք ձմեռը:

Թողնել մեկնաբանություն