Ինչպե՞ս ապրել երջանիկ | 05.11.2021

Երջանկությունը մի զգացմունք է, որի շնորհիվ մարդն իրեն ուրախ ու կատարյալ է զգում: Սովորաբար, մարդկանց երջանկացնում են այնպիսի երևույթներն ու նորությունները, որոնց սպասել են և ուրախ են, որ այն իրականացավ: Երջանիկ ապրելու համար պետք է լինել բարի, կամեցող, ազնիվ ու արդար, չխաբել ոչ ոքի և օգնել բոլորին: Դու միշտ պետք է հավատաս ինքդ քո ուժերին, վստահես քեզ ու միշտ վստահ լինես, որ քո երազանքը կամ ցանկությունը կկատարվի: Այսպես մի օր կերջանկանաս: Երջանիկ մարդիկ միշտ իրենց երջանկությունը կիսում են շրջապատող մարդկանց հետ: Նրանք դառնում են էլ ավելի բարի, ուրախ, ժպտում են…իսկ մարդկանց դա դուր է գալիս ու նրանք նույնպես իրենց երջանիկ են զգում: Զգացմունքային այդպիսի վիճակում սովորաբար մարդիկ դառնում են ավելի ինքնավստահ ու սկսում էլ ավելի երջանկանալ: Ինքս ինձ համարում եմ երջանիկ, քանի որ անում եմ ամեն հնարավոր քայլ, որ երազանքներս անկատար չմնան: Կարծում եմ, որ մեր երջանկությանը միայն ինքներս կարող ենք հասնել: Մարդկանց կարող է ցանկացած բան երջանկացնել՝ ընկերները, բնակարանը, ուսումը, ավտոմեքենան կամ գումարը: Ինձ երջանկացնում են իմ անհավատալի ձեռքբերումները: Ես շաա՛տ ուրախ ու լիարժեք եմ դառնում, երբ կատարվում է իմ որևէ ցանկությունը կամ շատ սպասված մի երազանք, որն այնքա՛ն անհավատալի էր թվում, որ կարծում էի, թե անկատար կմնա: Երբ երջանիկ եմ, բոլորի հանդեպ շատ բարի եմ լինում, ժպտում եմ ու հուզվում…

Հայոց լեզու | 05.11.2021 | Թարգմանություն

Թարգմանել հետևյալ հատվածները.

Я неожиданно понял, почему японцы являются самой долгоживущей нацией на Земле. Они не хамят и не унижают друг друга.Мы все хотим продлить себе жизнь, сидим на диетах, пьём талую воду, не зная, что есть гораздо более сильнодействующее средство — просто быть вежливым, не оскорблять и, не унижать другого для того, чтобы почувствовать себя выше, чем он. 20—30 лет жизни это точно добавляет. Я уж не говорю о здоровье и жизни наших детей и внуков.- С. Н. Лазарев («Диагностика кармы»).Однажды люди задали Жизни вопрос: «Почему мы так плохо живём?».

Ես հանկարծ հասկացա, թե ինչու են ճապոնացիներն ամենաերկարակյաց ազգը Երկրի վրա: Նրանք կոպիտ չեն ու չեն ցածրացնում միմյանց: Մենք բոլորս ուզում ենք մեր կյանքը երկարացնել, դիետաներ ենք պահում, հալված ջուր ենք խմում, չիմանալով, որ կա ավելի ուժեղ միջոց՝ պարզապես լինել քաղաքավարի, չվիրավորել կամ ցածրացնել մեկ ուրիշին՝ իրենից բարձր զգալու համար: Միանշանակ, դրան ավելանում է 20-30 տարվա կյանք:

Первый человек спросил:— Почему я так живу? Часто болею, неудачи постоянно сопровождают меня. Я — магнит неприятностей. И Жизнь ответила:— Ты живёшь НАЗЛО. Обижен на весь мир, попался в ловушки злопамятности и ненависти. А жить нужно НА РАДОСТЬ. Себе, окружающим, Богу. Вот тогда ты будешь счастлив.

Առաջին մարդը հարցրեց.

-Ինչո՞ւ եմ ես այսպես ապրում: Հաճախ եմ հիվանդանում, անընդհատ ինձ անհաջողություններն են ուղեկցում: Ես փորձանքի մագնիս եմ:

Իսկ Կյանքը պատասխանեց.

-Դուք ապրում եք Չարացած: Ամբողջ աշխարհից վիրավորված՝ բռնվել թշնամանքի ու ատելության թակարդում: Ու դուք պիտի ապրեք Ուրախության համար: Քո, շրջապատող մարդկանց, Աստծո համար: Այդ ժամանակ դու երջանիկ կլինես:

Второй человек спросил у Жизни:— Почему я так живу? В постоянной борьбе с кем-то или с чем-то… Всё не так…И Жизнь ответила:— Потому что, ты живёшь ВОПРЕКИ. Вопреки всему и всем. Ты — словно не повзрослевший подросток, всё ещё бунтуешь, никак не можешь остановиться. Вот поэтому у тебя такая поперечная жизнь. А жить нужно БЛАГОДАРЯ. Вот тогда ты и станешь счастливым.

Երկրորդ մարդը հարցրեց Կյանքին.

-Ինչո՞ւ եմ ես այսպես ապրում: Ինչ-որ մեկի կամ ինչ-որ բանի հետ անընդմեջ պայքարի մեջ…ինչ-որ բան այն չէ…

Եվ Կյանքը պատասխանեց.

Որովհետև դու ապրում ես Հակառակ: Հակառակ ամեն ինչին ու բոլորին: Դու նման ես չհասունացած դեռահասի, ով դեռ ըմբոստանում է, պարզապես չես կարող կանգ առնել: Ահա, թե ինչու է քեզ մոտ կյանքն այդպիսին: Դու պետք է շնորհակալ ապրես: Ահա այդ ժամանակ երջանիկ կլինես:

А третий человек спросил у Жизни:— Почему я так живу? Постоянно завишу от мнения окружающих, не уверен в себе.И Жизнь ответила:— Ты живёшь, чтобы тебе ЗАВИДОВАЛИ. А жить нужно так, чтобы ВДОХНОВЛЯЛИСЬ твоим примером. Вот тогда ты и будешь счастлив.

Իսկ երրորդ մարդը հարցրեց Կյանքին.

-Ինչո՞ւ եմ ես այսպես ապրում: Անընդհատ կախված եմ ուրիշի կարծիքներից, ինքս ինձ չեմ վստահում:

Ու Կյանքը պատասխանեց.

-Դու ապրում ես, որ քեզ նախանձեն: Պետք է այնպես ապրել, որ քո օրինակով ոգևորվեն: Ու ահա դու երջանիկ կլինես:

Четвертый человек спросил у Жизни:— Скажи, ну почему я так живу? В постоянном стрессе и напряжении…И Жизнь ответила ему:— Ты живёшь, чтобы кому-то что-то ДОКАЗАТЬ. Твоя жизнь состоит из сплошных теорем, которые постоянно нужно подвести к «что и требовалось доказать». Но, это никому не нужно. Не нужно никому и ничего доказывать. Ты на это столько тратишь времени и сил: и на доказательства, и на то, чтобы питать мыслеобразы других людей в своей голове, которые всегда будут голодными, и просить внимания к себе ещё и ещё. А жить нужно в АКСИОМЕ СЧАСТЬЯ.

Չորրորդ մարդը հարցրեց Կյանքին.

-Դե ասա, թե ես ինչո՞ւ եմ այսպես ապրում: Անընդմեջ սթրեսի ու լարվածության մեջ եմ…:

Ու Կյանքը նրան պատասխանեց.

-Դու ապրում ես, որ ինչ-որ մեկին ինչ-որ բան ապացուցես: Կյանքդ բաղկացած է թեորեմներից, որոնք անընդհատ պետք է հասցնել. «այն, ինչ ապացուցել էր պահանջվում»: Սակայն դա ոչ ոքի պետք չէ: Պետք չէ ոչ ոքի ոչինչ ապացուցել: Դրա վրա այնքան ժամանակ և ուժ ես ծախսում, և՜ ապացույցի, և՜ նրա վրա, որպեսզի ձեր գլխում բարելավեն այլ մարդկանց պատկերներացումները, ովքեր միշտ կլինեն սոված, նորից ու նորից ինքներդ ձեզ ուշադրություն կխնդրեք: Պետք է ապրել երջանկության աքսիոմայում:

Пятый человек спросил у Жизни:— Почему я так живу? Скучно, неинтересно…И Жизнь ответила:— Потому что Жизнь ПРОХОДИТ МИМО ТЕБЯ. Ты — словно «премудрый пескарь» — спрятался от неё. А жить нужно так, чтобы Жизнь из любопытства остановилась, не прошла мимо, заинтересовалась. И, осталась… Тогда ты будешь счастлив.

Հինգերորդ մարդը հարցրեց Կյանքին.

-Ինչո՞ւ եմ ես այսպես ապրում: Ձանձրալի, անհետաքրքիր…:

Ու Կյանքը պատասխանեց.

Որովհետև կյանքը կողքովդ անցնում է: Դու, ինչպես «իմաստուն ձուկ ես», նրանից թաքնվել ես: Պետք է այնպես ապրել, որ Կյանքը հետաքրքրությունից դրդված կանգնի, չանցնի կողքովդ, հետաքրքրվի: Ու…այդ դեպքում դու կլինես երջանիկ:

Шестой человек спросил у Жизни:— Почему я так живу? Ничто не приносит мне радости…И Жизнь ответила:— Потому что ты живешь НЕ СВОЮ ЖИЗНЬ! Найди себя, свои чувства, желания, мечты, цели, слова, ощущения, песни, круг общения. НАЙДИ СВОЮ ЖИЗНЬ, и тогда ты будешь счастлив!

Վեցերորդ մարդը հարցրեց Կյանքին.

-Ինչո՞ւ եմ ես այսպես ապրում: Ոչ մի ուրախություն ինձ չի բերում…:

Ու Կյանքը պատասխանեց.

-Որովհետև դու քո կյանքով չես ապրում: Քեզ գտիր, քո զգացմունքները, ցանկությունները, երազանքները, արժեքները, բառերը, երգերն ու շփման շրջանը: Գտիր քո կյանքը և կլինես երջանիկ: