Fête des voisins | Հարևանների օրը

Moment de convivialité entre habitants d’un même quartier, la Fête des voisins se célèbre au mois de mai. Une belle occasion pour des Français qui disent avoir besoin de proximité.

Մայիսին նշվում է նույն թաղամասի բնակիչների ընկերասիրության պահը՝ հարևանների օրը: Հիանալի հնարավորություն է այն ֆրանսիացիների համար, ովքեր ասում են, որ մտերմության կարիք ունեն:

Les Français et leurs voisins Ֆրանսիացիներն ու նրանց հարևանները

Voisins d’immeubles et pourtant si éloignés…D’après un sondage Viavoice publié en mai 2014, près de 8 Français sur 10 attendent « un peu de convivialité » de la part de leur voisin. Cette demande arrive avant tout autre service, tel que le prêt de matériel, l’aide au bricolage ou encore la garde d’animaux domestiques en leur absence. Faut-il en conclure que les Français n’aiment pas trop les relations entre voisins ? Pas forcément : 41 % des personnes sondées, soit près de la moitié de la société française, a répondu ne voir « aucun inconvénient à des échanges entre voisins ». Alors, où est le problème ? L’information la plus révélatrice du sondage est que 33 % des Français ont « peur de déranger ». C’est deux fois plus que « le manque d’envie ». Et puis, 23 % des Français notent le « manque d’occasions ». C’est là qu’intervient notamment la Fête des voisins.

Շենքերի հարևաններ ու այդքան հեռո՞ւ…Ըստ Viavoice-ի 2014 թվականի մայիսին հրապարակված հարցման՝ 10 ֆրանսիացիներից գրեթե 8-ը իր հարևանից սպասում է «մի փոքր ընկերասիրություն»: Այս խնդրանքն առաջանում է ցանկացած այլ ծառայությունից, ինչպիսիք են սարքավորումների վարկավորումը, օգնել նրանց ընտանի կենդանիների խնամքով իրենց բացակայության ընթացքում: Արդյո՞ք պետք է եզրակացնել, որ ֆրանսիացիներին հարևանների հետ հարաբերություններն այնքան էլ դուր չի գալիս: Պարտադիր չէ. Հարցված ժողովրդի 41%-ը կամ ֆրանսիական հասարակության գրեթե կեսը պատասխանել է, որ իրենք «հարևանների հետ փոխանակման խնդիր չեն տեսնում»: Այսպիսով, որտե՞ղ է խնդիրը: Հարցման ամենից բացահայտ տեղեկությունն այն է, որ ֆրանսիացիների 33%-ը «անհանգստությունից է վախենում»: Այն երկու անգամ ավել է, քան «նախանձի բացակայությունը»: Եվ հետո, ֆրանսիացիների 23%-ը նշում է «հնարավորությունների բացակայությունը»: Այստեղից է գալիս հարևանների օրը:

Un peu d’histoire… Մի փոքր պատմություն

Créé en 1999 par Atanase Périfan, un habitant du XVIIe arrondissement de Paris, l’événement a pour objectif de regrouper les habitants autour d’un apéritif ou d’un repas. Un moyen efficace de mieux connaître ses voisins et de lutter contre l’isolement. Résultat : en 2015. plus de 1 000 communes participaient à l’événement, pour un nombre d’habitants concernés grandissant. Alors que la Fête des voisins avait réuni 10000 habitants de 800 immeubles lors de sa première édition à Paris, elle en a séduit 8 millions l’année dernière dans toute la France. Preuve de la réussite de l’opération : celle-ci dépasse les frontières et est désormais proposée en Belgique, au Canada, en Turquie et dans des centaines de villes européennes.

Միջոցառումը, որ ստեղծվել էր 1999 թվականին Աթանաս Փերիֆանի կողմից, ով Փարիզի 17-րդ թաղամասի բնակիչ էր, նպատակն էր բնակիչներին համախմբել ապերատիվի կամ ճաշի շուրջ: Հարևաններին ավելի լավ ճանաչելու, մեկուսացման դեմ պայքարելու արդյունավետ միջոց: Արդյունքում, 2015թ.-ին ավելի քան 1000 համայնքներ մասնակցել են միջոցառմանը՝ մտահոգված բնակիչների աճող թվով: Թեև Հարևանների օրը Փարիզում իր առաջին հավաքի ժամանակ 800 շենքերի 10,000 բնակիչների համախմբեց, անցյալ տարի նրանցից 8 միլիոնին այն ներգրավեց ողջ Ֆրանսիայում: Գործի հաջողության ապացույցը՝ այն սահմաններն անցնում է ու այժմ առաջարկվում է Բելգիայում, Կանադայում, Թուրքիայում և հարյուրավոր եվրոպական քաղաքներում:

La Fête des voisins 2016 Հարևանների օրը 2016 թվականին

En 2016. la fête se tiendra le vendredi 27 mai. Depuis 2010, le jour retenu est systématiquement un vendredi. Mais avant cette date, la Fête des voisins avait lieu le mardi. Le changement de jour rend plus facile l’organisation de la fête pour tous les habitants qui ne travaillent pas le week-end et qui peuvent ainsi proùter plus tardivement de ce moment de partage.

2016 թվականի երեկույթն ուրբաթ օրը տեղի կունենա՝ մայիսի 27-ին: 2010 թվականից սկսած ընտրված օրը համակարգված ուրբաթ է: Բայց մինչ այդ ամսաթիվը Հարևանների օրը երեքշաբթի տեղի ունեցավ:

Հատված Ratatouille-ից. Թարգմանություն

-Là, c’est moi. 

Ահա, ես եմ:
Il est clair qu’ily a quelques petites choses à revoir dans ma vie. 

Հասկանալի է, որ իմ կյանքում վերանայելու մի քանի բան կա:
Qu’est ce qui ne va pas? Primo, je suis un rat. 

Ի՞նչ է պատահել: Նախ, ես առնետ եմ:
Autrement dit, la vie est dure. 

Այլ կերպ ասած՝ կյանքը դժվար է:
“Secondo”, j’ai un odorat un un sens du goût extrêmement développés. 

Երկրորդ. Ես ունեմ չափազանց զարգացած հոտառություն և համ:
Farine, oeuf, sucre…une touche de vanille. Oh, un zeste de citron! 

Ալյուր, ձու, շաքարավազ…մի քիչ վանիլ. Օ՜, կիտրոնի կեղև:
-T’arrives à sentir tout ça? T’es vraiment doué, Remy! 

-Կարո՞ղ ես զգալ այդ ամենը: Դու իսկապես լավն ես, Ղեմի:
-Lui, c’est Emile, mon frère. Un rien l’épate. 

-Նա Էմիլն է, եղբայրս: Նրան ոչինչ չի զարմացնում:
-Et alors? T’arrives à mettre un nom sur ce que tu avales! Tu parles d’un don! 

-Ու ի՞նչ: Դուք կարողանում եք անուն դնել նրան, ինչը կուլ եք տալիս: Նվիրատվության մասին խոսեք:
Il se trouve qu’il est également le chef de notre clan. 

Նա էլ պատահմամբ մեր կլանի առաջնորդն է:
Vous vous demandez en quoi c’est gênant d’avoir des sens très affûtés. 

Դուք զարմանում եք, որ ամոթ է սուր զգայարաններ ունենալը:
Non, non, non, non! Ne mange pas ça! 

Ո՛չ, ո՛չ, ո՛չ, ո՛չ: Մի՛ կեր դա:
-Quoi? (Mais enfin), qu’est ce qu’il y a? 

-Ի՞նչ, ի՞նչ է պատահել:
-Cette drôle d’odeur c’était celle de la mort-aux-rats. 

-Այդ զվարճալի հոտը առնետի թույնի հոտն էր:
Du coup papa s’est dit que mon don n’était peut-être pas si inutile que ça. 

Հանկարծ հայրս ասած, որ միգուցե իմ նվիրատվությունն այդքան էլ անօգուտ չէր:
Et j’avoue que je n’étais pas peu fier, jusqu’à ce qu’il me trouve un travail. 

Ու խոստովանում եմ, որ մի փոքր հպարտ չէի, մինչև նա ինձ համար գտավ աշխատանք:
OK…OK d’ac’ (daccord)… 

Լավ, լավ:
Eh oui… détecteur de poison. 

Ո՛հ, այո: Թույնի դետեկտոր:
Nickel…nickel chrome… 

Պայծառ…Անբիծ պայծառ:
R.A.S! 

R.A.S!
Ça veut dire: Rien À Signaler. 

Նշանակում է՝ զեկուցելու ոչինչ չկա:
C’est un acronyme. Tu sais, comme…ça va, c’est bon, laisse tomber.  

Դա հապավում է: Գիտե՞ք ինչպես…լավ է, լավ: Թողե՛ք այն:  

Բարոյական կշռադատումներ

Ընթերցեք երկընտրանքը և կատարեք առաջադրանքները։

Գևորգը և Արսենը լավ ընկերներ էին։ Մի օր նրանք միասին գնացին գնումներ կատարելու։ Արսենը փորձելու համար հագավ մի սվիտեր, և ի զարմանս Գևորգի, վերարկուի տակից սվիտերը հագին դուրս եկավ խանութից։ Հաջորդ պահին խանութի աշխատակիցը կանգնեցրեց Գևորգին և պահանջեց ասել դուրս եկած տղայի անունը։ Ապա աշխատակիցը խանութի տիրոջն ասաց, որ տղաներին տեսել է միասին և վստահ էր, որ ապրանքը գողացել էր նրա՝ խանութից դուրս եկած ընկերը։ Խանութի տերն ասաց Գևորգին, որ վերջինս կարող է շատ լուրջ խնդիրներ ունենալ, եթե չասի ընկերոջ անունը։

Ստորև նշվում է մի քանի երկընտրանքի տարբերակ։ Ընթերցեք դրանք և նշեք Ձեր կարծիքը յուրաքանչյուր տարբերակի վերաբերյալ։

  • Գևորգը չպետք է ասի, եթե Արսենը Գևորգին լավություն է արել։
  • Ընկերությունը կարևոր է, սակայն օրենքներ խախտելն արդար չէ։ Եթե օրենքներին չենթարկվենք, հասարակությունը կքայքայվի։

Ինչքան էլ օրենքները խախտելն արգելված է, միշտ պետք է հիշել, որ ընկերությունն ամեն ինչից վեր է ու կարևոր: Երբեք պետք չէ մատնել ու դժվար պահերին լքել մոտ ընկերոջը, ինչքան էլ նա վատ արարք գործած լինի:

  • Գևորգը չպետք է ասի, եթե ասի, խնդիրներ կունենա Արսենի հետ։ Արսենը և նրա ընկերները Գևորգի կյանքը դժոխքի կվերածեն։

Արսենն իրավունք չունի Գևորգի հետ այդպես վարվելու: Չէ՞, որ նրանք ընկերներ են: Իսկ Գևորգը էլ իրավունք չունի նրան մատնելու: Ես կարծում եմ, որ Արսենն այդքան էլ լավ մարդ չէր: Նա գողություն էր արել խանութից, առանց մտածելու, որ հետո իր ընկերն է պատասխան տալու իր փոխարեն: Իսկ դա շատ ամոթ է: Ես վստահ եմ, որ երբ նման ընկեր ունենայի նրանից շատ կհիասթափվեի:

  • Գևորգը չպետք է ասի։ Եթե ասի, ինչ կմտածեն մարդիկ դավաճան ընկերոջ մասին։

Իրականում, ընկերները ուրիշներին ապացուցելու բան չպետք է ունենան: Բայց չպետք է նաև մոռանանք այն, որ հասարակությունը շատ քննադատող է դարձել ու շատ հնարավոր է, որ վատ բաներ մտածեն նրանց մասին: Չնայած, որ Գևորգը հասարակության լավ կարծիքի համար չի գնում այդ քայլին, այլ իր ընկերասիրության ու հավատարմության համար:

  • Խանութից գողություն անելը սխալ է, նույնիսկ եթե մեկ գող կա և մեկ տուժող։ Խանութից գողություն անողը խախտում է խանութի տիրոջ իրավունքները։

Դրա հետ համաձայն եմ: Նախ, Արսենն իրավունք չուներ ուրիշի ապրանքը գողանար:

  • Գևորգը պետք է ասի։ Եթե չասի, խնդիրներ կունենա։

Օրենքն այդպես է թելադրում: Ըստ օրենքի՝ նա պարտավոր էր ասել: Սակայն նաև պարտավոր չէր պատասխան տալ ուրիշի փոխարեն: Երբ լինեի Գևորգի փոխարեն, կկրեի պատասխանատվությունը, եթե ընկերս զղջար իր գործած մեղքի համար ու ինձնից ներողություն խնդրեր: Իսկ եթե ոչ՝ նա լավ ընկեր չէ, այլևս չէի շփվի նրա հետ:

  • Ինչո՞ւ պետք է Գևորգը խնդիրներ ունենա Արսենի պատճառով։ Եթե Արսենը միայն իր մասին էր մտածում, ապա նույնը պետք է անի Գևորգը։

Սկզբում ես էլ էի այդպես կարծում: Երբ լինեի Գևորգի փոխարեն, կկրեի պատասխանատվությունը, եթե ընկերս զղջար իր գործած մեղքի համար ու ինձնից ներողություն խնդրեր: Իսկ եթե ոչ՝ նա լավ ընկեր չէ, այլևս չէի շփվի նրա հետ: Սակայն, երբ նա հեռանար, այդտեղ ցույց կտար իր եսը: Այդ պահին պարզ կդառնար, որ նա է մատնում իր ընկերոջը:

  • Գևորգը պետք է ասի, եթե չասի, նա կհամարվի հանցագործության մասնակից։

Երբ մի փոքր երկար եմ մտածում, հասկանում եմ, որ Գևորգը նույնպես մեղավոր է: Եթե նա նկատել էր, կարող էր ընկերոջն ուղղակի զգուշացնել, որ չի կարելի նման բան անել, դա իրենը չէ, նա իրավունք չունի: Եթե Գևորգը չի արձագանքել ընկերոջ արածին, ուրեմն նա համաձայն է, որ ընկերը գողություն կատարի:

  • Գևորգը պետք է ասի, չնայած որ շատ դժվար կլինի դա անել։ Ընկերությունը կարևոր է, սակայն օրենքներ խախտելն արդար չէ։ Եթե օրենքներին չենթարկվենք, հասարակությունը կքայքայվի։

Սա ամենաճիշտ տարբերակն է: Սկզբում իմ կարծիքն էի գրել, առանց այս կետը կարդալու: Այս կետը կարդալով, նկատեցի, որ ես հենց այսպես եմ պատկերացնում ճիշտը, սա է իմ առաջարկած տարբերակը:

Քայլք Հրազդանի կիրճում | Բանաստեղծություններ

1. October gave a party;

The leaves by hundreds came-

The Chestnuts, Oaks, and Maples,

And leaves of every name.

The Sunshine spread a carpet,

And everything was grand,

Miss Weather led the dancing,

Professor Wind the band.

(George Cooper)

2. Fall, leaves, fall; die, flowers, away;

Lengthen night and shorten day!

Every leaf speaks bliss to me,

Fluttering from the autumn tree…

(Emily Bronte)

Գեղեցիկ վարվելակերպ և հաղորդակցություն

  • Մեր օրերում կարևո՞ր է գրագետ վարվելակերպ, թե՞ ոչ:

Բնականաբար, մեր օրերում պարտադիր է խոսել գրագետ, հետևել ժամանակակից վարվելակերպի ճիշտ կանոններին: Ես համացանցում մանրամասն ուսումնասիրեցի վարվելակերպի ճիշտ կանոններն ու հասկացա, որ շատ գեղեցիկ է, երբ մարդը կրթված է, շարժվում է այդ կանոններով: Սիրով առանձնացրել եմ կանոններից մի քանիսը, որոնք այժմ կվերլուծեմ ու կասեմ իմ կարծիքը այդ կանոնների մասին:

Կանոններից մեկն է. «Կինոթատրոնում, թատրոնում, համերգի ժամանակ շարքերի միջով հարկավոր է անցնել` դեմքով դեպի նստածները»: Կարծում եմ, որ շատ հաճելի է ու կողքից շատ գեղեցիկ է դիտվում այս ամենը: Երկրորդ օրինակը. «Փողոցում տղամարդը պետք է քայլի կնոջ ձախ կողմով»: Կարծում եմ, որ սա այդքան էլ պարտադիր կանոն չէ, քանի որ տարբերությունն այդքան էլ մեծ չէ: Օրինակ երրորդ. «Երբեք առանց նախազգուշացնելու հյուր մի գնացեք»: Իմ կարծիքով, սա շատ կարևոր ու ճիշտ կանոն է: Շատերին հաճելի չէ, երբ անսպասելի հյուրեր են ընդունում: Մի խոսքով, կարծում եմ՝ Հայաստանում այս բոլոր կանոնները գրեթե չեն պահպանվում: Նման կանոնները պահպանվում են Եվրոպական երկրներում, օրինակ՝ Ֆրանսիայում: Ֆրանսիայում մարդիկ շատ կիրթ են, շատ հանգիստ ու պարկեշտ ձևով են խոսում միմյանց հետ: Չափազանց հետաքրքիր ու ճիշտ կանոն է հետևյալը. «Դուք սկսում եք ուտել տանտիրոջից շուտ: Դա սխալ է, պետք է սպասել, որ տանտերը սկսի առաջինն ուտել»: Այս ամենը շատ գեղեցիկ է, իրոք, շատ ճիշտ է: Կարծում եմ, որ բոլորս էլ պետք է օգտագործենք այս կանոնը բոլորի տներում:

Դրամագիտություն

Ինչպիսի՞ գիտություն է դրամագիտությունը: Դրամագիտությունը ձևավորվել է XVII դարի վերջին և XVIII դարի սկզբին: Հայկական հին դրամների մասին գիտության հետաքրքրությունը սկիզբ է առել Եվրոպայում՝ Ֆրանսիա, Գերմանիա, Անգլիա և այլն: Ամենաարժեքավոր դրամներից են՝ բյուզանդական, հունա-հռոմեական, միջնադարյան հայկական դրամները:

Իսկ հիմա մի փոքր կպատմեմ, թե երբ է ձևավորվել ու զարգացել դրամագիտությունը մեր երկրում: XIX դարի 2-րդ կեսից սկսած հայկական դրամագիտությունն արդեն որպես առանձին գիտաճյուղ սկսեց զարգանալ: Վիկտոր Լանգլուան ֆրանսիացի հայագետ էր, ով 1850 թվականից սկսեց անդրադառնալ հայկական դրամների անվանումներին, դասակարգմանն ու դրամագիտությանը: XIX դարի կեսից Գուստավ Շլումբերժեն մի շարք աշխատություններ է հրատարակել՝ նվիրված հայկական կնիքներ ու կիլիկյան դրամներին: Էռնեստ Բաբելոնը ներկայացրել է Ծոփքի, Փոքր Հայքի և Մեծ Հայքի Արտաշեսյան թագավորների դրամների դասավորությունը։ Ժակ դը Մորգանի հրատարակած «Արևելքի երկրների կատալոգում» Ծոփքի Երվանդունիների և Մեծ Հայքի Արտաշիսյանների դրամներն են ներկայացված:

Հայկական հին շատ մետաղադրամներ կան, որոցից յուրաքանչյուրն էլ շատ գեղեցիկ է ու յուրահատուկ: Ըստ իս՝ ամենագեղեցիկը, ամենատարբերվողը ու բոլորից դուրեկանը Տիգրան Բ Մեծի պատկերով արծաթե մետաղադրամն է:

Տիգրան Բ Մեծ

Աղբյուրներ՝ hy.wikipedia.org, encyclopedia.am

Դրամի ծագման ակունքները

Հայկական դրամը մեր երկրի ազգային արժույթն է: Այժմ ձեզ կպատմեմ, թե երբ ու ինչպես է առաջացել հայկական դրամը:

1991 թվական, սեպտեմբերի 21: Քանի որ ՀՀ-ում անկախություն հռչակվեց, մեր երկիրը ազգային արժույթ ունենալու անհրաժեշտություն ունեցավ: Մինչ հայկական արժույթի ներդրումը շրջանառության մեջ էին խորհրդային (1961-1991) և ռուսական (1991-1992) ռուբլիների տոմսերը: Ազգային արժույթ ունենալու ամենակարևոր նախապայմաններից մեկը արժույթին անուն որոշելն է: Կային մի քանի տարբերակներ՝ «դրամ», «դահեկան», «ստակ», «իբար» և այլն: 1992 թվականի մարտի 27-ին իրականացվեց հատուկ հանձնաժողով: Որոշվեց, որ ՀՀ ազգային արժույթի անունը պետք է «դրամը» լինի, իսկ արտադրյալ միավորինը՝ «լումա»: Արդեն 1993 թվականի նոյեմբերի 22-ից սկսված ՀՀ տարածքում դադարեցվեց խորհրդային և ռուսական դրամանիշերի շրջանառությունը, քանի որ այն փոխարինվելու էր հայկական դրամով: Որոշվեց, որ 1 դրամ = 200 խորհրդային ռուբլու:

Լեւոն Տեր-Պետրոսյան` Ազգային դրամի շրջանառությունը մեր ժողովրդի համար արժանահիշատակ իրադարձություն է:

Աղբյուրներ՝ hy.wikipedia.org, banks.am