Արտավազդ 2-րդ և հաջորդներ

ա/ Արտավազդ 2-րդ

Արտաշատի պայմանագրի կնքումից հետո Տիգրան II Մեծը գահակալեց ևս տասը տարի: Նրա որդուն՝ Արտավազդին, թողեց հսկայական մի երկիր՝ զարգացած տնտեսությամբ և հզոր բանակով: Արտավազդը փայլուն կրթություն ստացած, բազմակողմանի զարգացած, ճկուն դիվանագետ էր, իրատես քաղաքական ու ռազմական գործիչ: Արտավազդ երկրորդը թագավորել է Ք. ա. 55-34 թթ.: Արտավազդը գահ է բարձրանում պատմական դժվարին ժամանակահատվածում, երբ միմյանց դեմ շարունակաբար հակամարտում էին Հայաստանի արևմտյան և արևելյան հարևանները՝ Հռոմեական հանրապետությունն ու Պարթևական թագավորությունը։  Մ.թ.ա. 54 թվականին Արտավազդը դաշինք է կնքում Հռոմի եռապետ Մարկոս Կրասսոսի հետ։

Ք. ա. 54թ. Հռոմն արևելք ուղարկեց Կրասոս զորավարին, որի նպատակը Պարթևաստանի գրավումն էր: Քանի որ Հայաստանը Արտաշատի պայմանագրով համարվում էր Հռոմի «դաշնակից և բարեկամ», Կրասոսը Արտավազդ II-ից պահանջեց օգնական զորք: Սակայն նա չկատարեց Արտավազդ II-ի պայմանները, որոնկ բխում էին Հայաստանի շահերից: Ուստի Մեծ Հայքի արքան չօգնեց նրան: Ք. ա. 53թ. Կրասոսը սկսեց արշավանքը: Նույն թվականին Խառանի ճակատամարտում Հռոմեական զորքը պարտվեց, որի ժամանակ էլ սպանվեց Կրասոսը: Հայ և Պարթև արքաները բարեկամության դաշինք կնքեցին: Այն ամրապնդվեց Պարթև արքայի և Արտավազդ II-ի քրոջ ամուսնությամբ:

Ք. ա. 38թ. Պարթև արքայի սկսեց հաջորդել Օրոդես II-ի որդի Հրահատը, ում որոք խզվեց հայերի հետ կնքված պայմանագիրը: Շուտով արևելք արշավեց մեկ այլ հռոմեական զորավար՝ Անտոնիոսը, որը նույնպես ծրագրում էր նվաճել Պարթևաստանը: Նա նախընտրեց արշավել Հայաստանի տարածքով: Անտոնիոսին տրամադրվեց օգնական զորք և պարթևների դեմ արշավել Հայաստանով: Անտոնիոսը 100-հազարանոց բանակով 36թ.-ին սկսեց ռազմարշավը, կրելով խայտառակ պարտություն: Արշավանքի արդյունքում Հռոմեացիները կորցրին 44 հազար զինվոր: Նրանց զորքը հետ քաշվեց ու գնաց Հայաստան, որտեղ ստացան ապաստան: Անտոնիոսը Հռոմում արդարանալու համար պարտության մեղքը բարդեց Արտավազդի վրա:

բ/ Վերջին Արտաշեսյաններ

Արտաշատից ոչ հեռու բանակած հռոմեական ճամբարում հայոց թագավորական իշխանության պատվանշանները դրվեցին: Այս իրադարձությունը Հռոմում դիտվել է իբրև իրենց իշխանության հաստատում Հայաստանում: Հայաստանը թուլացնելու նպատակով նրանից անջատվեց Ատրպատականը, և այստեղ թագավոր կարգվեց Հռոմի կամակատար Արիոբարզանեսը: Գահակալման վերջին շրջանում Տիգրան III-ը ձերբազատվեց Հռոմի միջամտություններից ու մերձանալով Պարթևաստանին՝ սկսեց վարել ինքնուրույն քաղաքականություն: Ապացույցը պահլավերեն մակագրությամբ նրա դրամների թողարկումն էր: Տիգրան IV-ի գահ բարձրանալուց հետո հռոմեական մի պատմիչ գրել է, թե՝ «Արևելքում իրենց ամենից շատ հոգսեր պատճառել են հայերը»:

Հատվածներ ստեղծագործություններից | Վանո Սիրադեղյան

1.Պարզվեց, որ մեր ժողովուրդը պատերազմ չի համարում այն պատերազմը, եթե ժողովրդի կեսին չեն բնաջնջում եւ երկրից մնացածին չեն վտարում: Կամ՝ երկրի ողջ չափահաս բնակչությանը չեն զորակոչում, ինչպես Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, եւ կեսն է ետ գալիս պատերազմից: Եթե համայնական արտից 10 հասկ փեշը դնելու համար երեխամորը տարիների սրոկ չեն տալիս: Եթե գերի ընկածի ընտանիքին չեն զրկում հացի քարտից ու մատնում սովամահության: /Չհիշվող տարիք/

2.Եթե առաջ կարելի էր անձնական վիրավորվածությանը կարեւորություն այնքան էլ չտալ, կարելի էր մի բան էլ կուլ տալ, ― հիմա ուրիշ էր։ Իր արժանապատվությունը այսուհետեւ իրենից բացի վերաբերելու է նաեւ մեկին։ Մինչեւ իր աղջկա գալը ինքը պիտի Մեծառեխին կա՛մ ծեծած լինի, կա՛մ աչքի փուշը կոտրած լինի։ Իր աղջկան շենում ծուռ նայող չպիտի լինի։ Իր աղջկա ներկայությամբ իրեն բան ասող չպիտի լինի: /Սիրելու տարիք/

3.Սուրճի դառնությունը պետք չի, որ շեղի. շաքարավազ բեր, լցրու կես գդալ՝ քաղցրությունը թող չշեղի, և խառնիր զգույշ, հանկարծ գդալը գավաթի պատին աղմուկով չառնի, – եթե աչքերդ սառել են առավոտ կանուխ, ուրեմն հայացքդ անցնելիք ճանապարհ ունի, այս վաղ ժամին հյուր չեն գալիս: /Անանձրև հուլիս/

Սիրելու տարիք։ Վանո Սիրադեղյան

• Անծանոթ բառեր

Ոխակալ — չարակամ
Հլու — հնազանդ, լսող
Թալուկ — թույլ

• Հետաքրքիր հատվածներ

«Եթե առաջ կարելի էր անձնական վիրավորվածությանը կարեւորություն այնքան էլ չտալ, կարելի էր մի բան էլ կուլ տալ, ― հիմա ուրիշ էր։ Իր արժանապատվությունը այսուհետեւ իրենից բացի վերաբերելու է նաեւ մեկին։ Մինչեւ իր աղջկա գալը ինքը պիտի Մեծառեխին կա՛մ ծեծած լինի, կա՛մ աչքի փուշը կոտրած լինի։ Իր աղջկան շենում ծուռ նայող չպիտի լինի։ Իր աղջկա ներկայությամբ իրեն բան ասող չպիտի լինի»: Այս հատվածը շատ հետաքրքիր էր: Հենց այս տողերով ենք հասկանում, թե նա ում համար է գնում կռվի, ինչքան է սիրում այդ աղջկան ու թե ինչերի է պատրաստ հանուն նրա: Նա ամեն գնով փորձում էր իր սիրած աղջկա պատիվը բարձր պահեր, չնայած, որ մնացած անգամները ուշադրություն չէր դարձնում խփածներին, կռիվներին: Այդ կռվով երևի աղջկան ուզում էր ապացուցել, թե ինչքան է նրան սիրում ու որ նրա համար պատրաստ է դիմել ամեն քայլի:

Հետաքրքիր էր նաև այս հատվածը. «Նա դժվար հասավ այս որոշմանը։ Երբ մտածում էր աղջկա մասին, համակվում էր վճռականությամբ, բայց վճռականությունից բան չէր մնում աղջիկը մտքում չեղած ժամանակ»:

• Մակդիրներ

Անուշ թախիծ, հովեկ աղջիկ, ոխակալ անվստահություն, նուրբ թաղանթ, հաստոտ ըմբիտ, պաղ ընդերք, հոծ ընդերք:

• Փոխաբերություններ

Թշնամանքի թույնը կաթում էր անքեն սրտի նուրբ թաղանթին եւ սրտխփոցը դղրդում էր ականջներում։ 

Եթե առաջ կարելի էր անձնական վիրավորվածությանը կարեւորություն այնքան էլ չտալ, կարելի էր մի բան էլ կուլ տալ, ― հիմա ուրիշ էր։ 

Մինչեւ իր աղջկա գալը ինքը պիտի Մեծառեխին կա՛մ ծեծած լինի, կա՛մ աչքի փուշը կոտրած լինի։

Իր աղջկան շենում ծուռ նայող չպիտի լինի։

Չէ, տնից առած թափը կոտրելու կարիք չկար։

• Կարծիք, ասելիք

Ըստ իս՝ պատմվածքը շատ հետաքրքիր էր: Տղան մտադրված էր գնալ կռվի՝ հանուն իր սիրած աղջկա: Պետք է գնար, որ վստահություն ձեռք բերեր աղջկա մոտ, որ հանկարծ թույլ չթվար: Կարծում եմ, որ նա շատ լուրջ էր տրամադրված:

• Ստեղծագործական ոճի մասին

Դե, ստեղծագործական ոճը հենց Սիրադեղյանի իսկական ոճն է, որին մենք արդեն շատ լավ ծանոթ ենք: Ես կարծում եմ, որ եթե այս պատվածքը մեկ այլ գրող շարադրեր, գուցե այդքան էլ չհետաքրքրեր: Սիրադեղյանն իր պատմվածքներով շատ լավ հասկացնում է իր ստեղծագործական ոճը, միտքը: Սակայն միշտ ասելիքը մի փոքր անհասկանալի է թվում: Բայց, ընդհանուր առմամբ շատ հետաքրքիր էր:

The world’s favourite food

100 Most Popular Foods in the World

In the world there are many foods which people very like and those our favourite foods. But there are foods which we don’t like and don’t eat. For example: I never don’t eating cheese because I hate this food. But I like jelly bears, Ice cream, pizza, pancake, sushi. I think one of people’s favorite foods is spaghetti. I also really like spaghetti. Spaghetti is an Italian dish but except Italy eating in the whole world. I think this is a very delicious and interesting food. How to make spaghetti? it is made very quickly and easy. You just have to put the spaghetti and water in a bowl. Then put it all on the stove. And in a few minutes the spaghetti will be ready. You can eat spaghetti with different spices — salt or pepper. You can also add different sauces — ketchup or fried meat.