Ձմեռ պապը որպես երեխաների հրաշագործ

Վստահ եմ, որ աշխարհի բոլոր փոքրիկները անհամբեր սպասում են ձմռանը՝ Ամանորին, ավելի ճիշտ՝ Ձմեռ պապիկին: Երեխաները սրտանց սիրում են նրան, քանի որ նրան ճանաչում են որպես շատ բարի, ուրախություն, լի՜քը լի՜քը սեր ու երջանկություն բերող մի պապիկ: Ձմեռ պապիկի կողմից ամանորյա նվերը ստանալուց հետո երեխաները շատ ու շատ երջանկանում են, քանի որ դրան սրտանց սպասել են: Իրականում, Ձմեռ պապը փոքրիկներին ամանորյա խինդ ու ոգևորություն բերողն է: Աշխարհում բոլոր փոքրիկները սիրում են Ձմեռ պապիկին, հաշվում երկար սպասված օրվա ժամերն ու սպասում նվերին: Բոլորս էլ դեռ մանկուց սիրել ենք մեր Ձմեռ պապիկին՝ Ամանորի հրաշագործին: Շատ հաճելի զգացողություն է արթնանում իմ մեջ, երբ հիշում եմ, թե անցած-նախանցած տարիներին ի՜նչ մեծ ուրախությամբ ու ոգևորությամբ եմ գրել Ձմեռ պապիկին ուղղված նամակներս: Նամակը գրելիս ձգտում էի անել ամեն բան, որ դուր գա Ձմեռ պապիկին, հավանի ու սիրով ընդունի: Իրոք, դա աննկարագրելի մի զգացողություն է, մի մեծ ուրախություն, մի նվեր, որն այդքա՜ն երջանկացնում է փոքրիկին: Բոլոր երեխաների ամանորյա հրաշքը իրագործում է հենց Նա՝ Ձմեռ պապը, փոքրիկները նրան համարում են իրենց Ամանորի հրաշագործն ու երջանկության աղբյուրը: Աշխարհում ստեղծվել է նրա կերպարը: Անցել են շատ ու շատ սերունդներ, սակայն նրան դեռ չեն մոռացել ու շատ են սիրում: Վստահ եմ, որ հավերժ կլինի Ձմեռ պապի կերպարը երեխաների սրտերում:

Թողնել մեկնաբանություն