Եղևնու կարևորությունն ու նշանակությունը

Աշխարհում ամենագեղեցիկ ու յուրահատուկ տոներից մեկն Ամանորն է, իսկ տոնին գեղեցկացնում ու յուրահատկացնում է նրա ամենակարևոր զարդը, որը համարվում է Ամանորի գիշերվա անբաժանելի մասնիկը: Իհարկե, խոսքը կանաչ եղևնու մասին է, որն Ամանորին դարձնում ենք տոնածառ: Տոնածառ՝ տոնի ծառը, ամենից խորհրդավորն ու կարևորագույնը: Այնքա՛ն եմ սիրում ձմռանը զարդարել եղևնին . . . այնքա՛ն ուրախ է այդ պահը, երբ ընտանիքիդ անդամների հետ գեղեցկացնում ես տունդ, նոր շունչ ես մտցնում տանդ մեջ ու հասկանում, որ շուտով Ամանորն է գալու: Եղևնուն գեղեցկացնում են նրա գույնզգույն խաղալիքները, ամանորյա լույսերը, որ կախված են եղևնուց: Եվ, իհարկե, նրա ամենակարևոր, ամենագեղեցիկ ու ամենապայծառ մասը՝ եղևնու գագաթը, որտեղ էլ դրվում է ամանորյա աստղը: Ամանորյա ծառը եղևնուց դառնում է տոնածառ, երբ ունենում է վառ աստղ, որը կարծես լրիվ լիարժեք ու գեղեցիկ է դարձնում ծառին: Նախկինում տոնին ընդառաջ մարդիկ հավաքվում էին ու միասին պարում նրա շուրջը՝ գովելով ծառն ու կարևորելով նրա գեղեցկությունը: Նրանք ծառը զարդարում էին ամանորյա քաղցրավենիքներով՝ չամչով, չրերով, մրգերով, նույնիսկ ընկույզներով: Ամեն ինչ էլ ավելի ուրախ ու վառ է դառնում, երբ տոնածառի ներքևում դրվում են ամանորյա նվերները, որից հետո էլ երեխաներին էլ ավելի է դուր գալիս ամանորյա այդ գիշերը: Չէ՞, որ նրանց այցելել է Նա՝ Ձմեռ պապը:

Թողնել մեկնաբանություն