Ամանորն առանց ֆիլմերի

Բոլորս էլ սիրում ենք դիտել տարբեր ֆիլմեր: Ես նույնպես: Սիրում եմ տանը մենակ, քույրիկիս հետ դիտել տարբեր հետաքրքիր ֆիլմեր ու մուլտֆիլմեր: Իսկ ֆիլմ դիտելու ամենից ուրախ ու հետաքրքիր ժամանակաշրջանը ձմեռն է, ավելի կոնկրետ՝ Ամանորը: Մենք շատ ամանորյա ֆիլմեր գիտենք, որոնք հասցրել ենք դիտել կամ պետք է դիտենք: Իսկ ո՞րն է դրանցից ամենահայտնին ու ամենասիրվածը: Դե, իհարկե, արդեն պարզ դարձավ, թե խոսքը որ ֆիլմի մասին է՝ Ջոն Հյուզ «Տանը մենակ»: «Տանը մենակ» ֆիլմը համարվում է աշխարհում ամենասիրված ամանորյա ֆիլմերից մեկը, որի մասին աշխարհում գրեթե բոլորը գիտեն: Ես տարիների ընթացքում մի սովորություն եմ ձեռք բերել, որ ամեն տարի պարտադիր դիտում եմ ֆիլմը: Ֆիլմն ինձ այնքան է մոտիվացնում ու երջանկացնում, որ ավելի ու ավելի մեծ սպասումներ եմ ունենում Ամանորի հանդեպ: Այն միայն ձմռանը՝ Ամանորից առաջ է խորհուրդ տրվում դիտել, քանի որ այդպես ավելի է հետաքրքրանում այն ու հաճույքով ես սկսում դիտել: «Տանը մենակ» ֆիլմը նկարահանվել է տասնյակ տարիներ առաջ, սակայն մինչ օրս չի կորցրել իր հետաքրքրությունը: Մյուսը շատ հայտնի, ամանորյա մուլտ է՝ Գրինչը: Ճիշտ է, անձամբ չեմ հասցրել մինչև վերջ դիտել մուլտֆիլմը, սակայն տպավորված եմ ու դրական կարծիքներ եմ լսել դրա մասին: Մուլտֆիլմն իրոք հաջողված է: Գլխավոր կերպարը՝ Գրինչը, բացասական կերպար էր՝ չար էր, չէր սիրում ուրախություն, ատում էր Ձմեռ պապիկին, երեխաներին, և իհարկե՝ երբեք չէր նշում Ամանորը: Այս ամենը հաշվի առնելով, միևնույն է մինչ օրս բոլորը սիրում են այն ու դիտում մեծ հետաքրքրությամբ:

Սիրով կտեղադրեմ ֆիլմերի հղումները: Խորհուրդ եմ տալիս դիտել՝ «Տանը մենակ», «Գրինչը»:

Թողնել մեկնաբանություն