Ամանորի հրաշքները

Բոլորս էլ գիտենք, որ Ամանորին հրաշքներ են տեղի ունենում: Շատերը կարծում են, թե դա ուղղակի մի սովորույթ է, որին միայն փոքրիկներն են հետևում: Սակայն ես այն սովորույթ կամ օրենք չեմ համարում: Իմ կարծիքով՝ հրաշքներ իրոք տեղի ունենում են: «Հրաշք» ասելով ընկալում եմ մի մեծ, շա՛տ մեծ ցանկություն կամ երազանք, որը պատահական կերպով իրականանում է: Նման իրավիճակը կարող է «հրաշք» համարվել այն դեպքում, երբ չես էլ պատկերացրել, որ այն կարող է դառնալ իրականություն: Բոլորիս կյանքում էլ հրաշքներ են տեղի ունեցել, որոնց անգամ չենք էլ հավատացել: Կարծում եմ՝ հրաշքների իրականացման գաղտնիքը հրաշքին լիովին տրվելն է ու ամբողջ սրտով հավատալն է: Այս պարագայում հրաշքները հաճախ կապվում են Ամանորի հետ, քանի որ Ամանորը բարի տոն է ու շատերի ցանկությունները իրականություն են դառնում: Հրաշքներին հավատալն իրոք շատ ճիշտ բան է: Հրաշքների իրականացմանը հավատալով ստացվում է, որ դու հավատում ես ինքդ քեզ, վստահ ես քո ուժերի վրա: Ու ես վստահ եմ, որ այս ամենն ունենալով դու հուսախափ չես լինի երբեք: Երեխաների համար Ամանորյա հրաշքները սահմանափակվում են իրենց ստացած նվերներով, սակայն մեծահասակաները հաստատ այդպես չեն մտածում: Երևի նրանց համար հրաշք է այն երևույթը, երբ նրանք երջանիկ են Ամանորի գիշերն ու իրենց հարազատների կողքին են:

Թողնել մեկնաբանություն