Նոր եղանակը նոր տրամադրությամբ

Ես շատ եմ սիրում տարվա այս հատվածը, քանի որ ամենաուրախ ու երջանիկ հիշողություններս Ամանորից են: Կյանքիս ամենաերջանիկ օրերը կապվում են ձմռան հետ, քանի որ ինձ դուր է գալիս ձմռան բուքը, երկինքը, լույսերը: Ինձ դուր է գալիս, երբ առավոտյան արթնանում եմ ու տեսնում, թե դուրսն ինչքան ցուրտ է, ինչքան ձյուն է եկել: Այդ պահին ամեն ինչ շատ լուսավոր է թվում, չնայած, որ լույսն էլ դեռ բացված չի լինում: Իսկ հետո, երբ տանից դուրս եմ գալիս միանգամից նկատվում է սառը քամին, մերկ ծառերի շարժումները քամուց, ավտոմեքենաների արագ անցը, մարդկանց տաք հագուստներն ու մեր տրամադրությունը: Այս ամենն ինձ հիշեցնում է անցած տարիների Ամանորը: Ամանորի գիշերը իրոք տաք է լինում, ավելի ճիշտ՝ ջերմ: Նոր տարվա գիշերը բոլորս էլ զգում ենք այդ ջերմությունը, քանի որ այդ ընթացքում լինում ենք մեր ընտանիքի կողքին: Այս եղանակը բոլորիս էլ նոր տրամադրություն է փոխանցում, սակայն մենք չենք նկատում: Կարծում եմ, որ այդ տրամադրությունը մեզ տրվում է մեր հիշողությունների շնորհիվ: Չէ՞, որ բոլորս էլ դրական հիշողություններ ունենք Ամանորից: Այդպես, մենք սկսում ենք անհամբերությամբ սպասել Ամանորի գիշերվան: Այսպիսով, մենք կարող ենք այդ տրամադրությունը անվանել նաև «մոտիվացիա» կամ «հիշողություն»:

Թողնել մեկնաբանություն