Ձմռան առաջին օրը

Վերջապե՜ս եկավ ձմեռը, իր հետ բերելով լիքը սեր, ուրախություն, նոր ոգևորություններ ու լրիվ ուրիշ տրամադրություն: Կարծում եմ՝ ձմեռը չորս եղանակներից ամենագեղեցիկն է, ամենից նուրբը: Ես սիրում եմ ձմեռը, ձմռան ցուրտը, ձյունն ու մառախուղը: Այսօր շատ ցուրտ էր դրսում, ամբողջովին մառախուղ էր: Երբ վերջապես եկավ ձմեռը, հասկացա, թե ինչքան քիչ ժամանակ է մնացել Ամանորին: Երևի շուտով ձյունն էլ կգա, ավելի կգեղեցկանա քաղաքը, լրիվ կփոխվի աշխարհը, նորից ու նորից կզգանք, որ ձմեռ է: Ձմռան մեջ ինձ ամենից շատ դուր է գալիս ձյունը, նրա գեղեցկությունը: Սիրում եմ, երբ ձմռանը շատ ցուրտ է լինում ու լիքը ձյուն է եկած լինում: Այս ամենը պատկերացնելով, ես ավելի ու ավելի եմ ոգևորվում, մեծ ուրախությամբ սպասում այս տարվա առաջին ձյանն ու Նոր տարուն: Այսօրը շատ հետաքրքիր անցավ, քանի որ տրամադրված էի ու շատ ուրախ: Ձմռանը մարդիկ հնարավորություն են ունենում զգալու, թե ինչ է երջանկությունն ու ուրախությունը: Այս մի քանի ամսվա ընթացքում ասես ապրենք իրական հեքիաթում, ամեն բան այնքա՜ն նուրբ է, այնքա՜ն տարբերվող:

Թողնել մեկնաբանություն