Ամանորն ամեն տարի

Բոլորս սիրում ենք Ամանորը ու տարբեր տարիքային շրջաններում այն մեզ համար տարբեր նշանակություններ է ունենում: Երբ շատ շատ փոքր ենք լինում ուղղակի սպասում ենք մեր նվերին, անգամ գրել չկարողանալով՝ ստանում ենք այն: Այդ տարիքում մենք այդքան էլ չենք սպասում նվերին, քանի որ դեռ լիովին չենք ընկալում Ամանորի խորհուրդը, նրան սպասելու ցանկությունը դեռ չի արթնացել մեր մեջ: Մի փոքր մեծանալուց հետո, երբ արդեն տառերն ենք գրում, ավելի մեծ ակնկալիքներ ենք ունենում Ամանորից, քան մի քանի տարի առաջ էր: Այդ տարիներին մի կարևորագույն խնդիր ենք ունենում՝ հավատա՞լ Ձմեռ պապիկի գոյությանը, թե՞ ոչ, և արդյո՞ք նա իրականում գոյություն ունի: Անցնում է ևս մի քանի Ամանոր. Արդեն սկսում ենք ավելի լավ պատկերացնել Ամանորի խորհուրդը, սպասում ենք ոչ թե նվերին, այլ մեր բոլոր հարազատներին այցելելու, այդ գիշեր երկար սպասված տոնը նշելու համար: Իսկ երբ ավելի ու ավելի ենք մեծանում, ոչ թե նվեր ստանալն ենք կարևորում, այլ նվերը մատուցելը: Մենք ինքներս ենք պատրաստում նվեր մեր հարազատների, ընտանիքի անդամների համար: Այդպիսով, փորձելով էլ ավելի ուրախացնել բոլորին: Անցնում են դարեր, սակայն չի մոռացվում Ամանորը: Միևնույն է, տարբեր տարիքային հասակներում էլ հավատում ենք, որ Ամանորի գիշերը հրաշքներ են տեղի ունենում:

Թողնել մեկնաբանություն