Մեծ Հայքի թագավորությունը Արշակունիների օրոք

  • Ներկայացրե՛ք Տրդատ առաջին, Վաղարշ առաջին և Սանատրուկ արքաներին: Գնահատե՛ք նրանց գործունեությունը:

Տրդատ առաջին

Ներոն կայսերը, ձգտելով փրկել Հռոմի հեղինակությունը, 63թ. Վաղարշ I-ին հայտնում է, որ եթե Տրդատն անձամբ մեկնի Հռոմ ու թագն իրենից ստանա, այդ ժամանակ կճանաչվի Հայոց թագավոր: Մեկ տարի անց Կորբուլոնը գալիս է Հայաստան, բանակցություններ վարելով Վաղարշի ու Տրդատի հետ: Ընդունելով Ներոնի առաջարկը, պահանջում են, որ իրենց հետ կնքի խաղաղության պայմանագիր (Հռանդեայում): Հաշտվում են ու Տրդատը թագը հանձնում է իրենց՝ դնելով Ներոնի արձանի մոտ՝ նորից հետ ստանալու նպատակով: 65թ. Տրդատը մեծ զորքով ու իր ընտանիքի անդամների հետ գնում է Հռոմ: Այնտեղ Տրդատի պատվին կազմակերպվում են տարբեր տոնահանդեսներ ու նրան թագադրում են: Ներոնն էլ մեծ գումարներ չխնայելով՝ վերակառուցում է Կորբուլոնի կողմից քանդված Արտաշատի բերդը: Որից հետո էլ մեկ տարի անց Տրդատը վերադառնում է Հայաստան: Տրդատը գահակալել է 66-88թթ.-ին: Նա վերականգնում է Արտաշատ մայրաքաղաքը, ամրացնում հինավուրց Գառնին՝ կառուցելով հզոր ամրոց ու Արեգ Միհրի տաճարը:

Սանատրուկ երկրորդ

Տրդատին հաջորդում է Սանատրուկը: Նրա մասին մի հույն պատմիչ գրել է. «Հայոց թագավոր Սանատրուկն ուներ միջակ հասակ, բայց հակված էր դեպի ամեն մի մեծ բան և մանավանդ դեպի պատերազմական գործերը: Նա հավատարիմ պահապան էր, արդարադատության և կենցաղավարության մեջ զուսպ էր, նաև չափավոր ու ողջամիտ էր»: Սանատրուկը թագավորել է 88-110թթ.-ին: Սանատրուկի աթոռանիստն էր դարձել նոր հիմնադրված Մծուրբ քաղաքը՝ Արածանիի ափին՝ Մշո դաշտում: Սանատրուկը մահանում է 110թ.-ին: Իսկ նրա գերեզմանը Անի բերդում էր, որից երկու հարյուր հիսուն տարի հետո էլ պարսից արքա Շապուհը ներխուժում է Անի բերդ ու ավերում բոլոր Արշակունիների գերեզմանները, սակայն չէր կարողանում քանդել Սանատրուկի գերեզմանը:

Վաղարշ առաջին

Իսկ արդեն Սանատրուկի մահից հետո գահ է բարձրանում Վաղարշ I-ը, ով թագավորում է 117-140թթ.: Շուտով Վարդգեսավան գյուղը զարգանում է ու դառնում մի մեծ քաղաք, որն էլ Վաղարշ թագավորը պարսպապատում է ու իր պատվին կոչում է Վաղարշապատ (նաև «Նոր քաղաք»): Վաղարշապատը դառնում է Արշակունիների երկրորդ մայրաքաղաքը:

Թողնել մեկնաբանություն