Բնագիտություն

Դաս II

Դասը 6.3 Հյուսվածքներ

Միաբջիջ օրգանիզմները կազմված են ընդհամենը մեկ բջջից, որտեղ տեղի է ունենում կենսական բոլոր գործնթացները: Գոյացնող հյուսվածքի բջիջները բույսի ամբողջ կյանքի ընթացքում բաժանվում են: Դրա շնորհիվ բույսն աճում է երկարությամբ և հաստությամբ: Ծածկող հյուսվածքը կազմված է ինչպես կենդանի, այնպես էլ մահացած բջիջներից: Հիմնական հյուսվածքը բույսի օրգանիզմում կատարում է նյութերի սինթեզ և պահեստավորում: Մեխանիկական հյուսվածքը բույսին տալիս է ամուրություն և ճկունություն: