Ասորական փոխառությունները ժամանակակից հայերենում

Մի լեզվից մյուսին անցած, գործածական դարձած բառը կոչվում է փոխառություն։ Ժամանակակից հայերենում շատ են նման բառերը, որոնք փոխառվել են մի շարք լեզուներից, ինչպիսիք են՝ պարսկերենը, ասորերենը, հունարենը, արաբերենը, վրացերենը, թուրքերենը և այլն։ Բառարանային տարբեր ուսումնասիրությունների արդյունքում կազմել եմ նյութ, որտեղ հակիրճ գրված է ասորերեն փոխառությունների մասին, ինչպես նաև գրի եմ առել մի շարք բառեր, որոնք փոխառվել են հենց այդ լեզվից և մինչ օրս գործածվում են հայերենում։

Բառերը, որոնք փոխառվել են ասորերենից, սկսել են գործածվել մեր լեզվում մ․թ․ա․ 2-6-րդ դարերում։ Այդ բառերն իրենց բնույթով տարբեր են, վերաբերում են ինչպես կենցաղային, այնպես էլ կենդանական և բուսական աշխարհին, մարդկային գործունեության այլ բնագավառներին։ Դրանք մեծամասամբ գործածվում են գրաբարում և միջին հայերենում, իսկ այժմ՝ ժամանակակից հայերենում կարող են հանդիպել դրանց շուրջ 45%, այսինքն՝ մոտ 90 բառ։

Ասորական փոխառյալ բառերից են՝ աբեղա, առնետ, գուլպա, դար, թոհ ու բոհ, լավաշ, խանութ, խարտել, խմոր, ծրար, կաթսա, կատու, կացին, կեղև, կուպր, հաշիվ, հեթանոս, հրեա, ձեթ, ձյութ, ղեկ, մագաղաթ, մախաթ, մակաղել, մանիշակ, մաշկ, մարսել, մտրակ, շաբաթ, շալակ, շեփոր, շղթա, շպար, շուկա, շուշան, պողոտա, ջայլամ, սատանա, սափրել, սպեղանի, տառապել, տերև, տղա, ցամաք, ուրբաթ, փիլիսոփա, փրկել, քահանա, քնար, և այլն։ Իհարկե, սրանք ամբողջը չեն, այլ մի մասը, սակայն ժամանակակից հայերենում ամենից շատն են գործածվում։

Աղբյուրներ՝ 1, 2, 3

Թողնել մեկնաբանություն