Հետազոտական աշխատանք | Սասնա ծռեր էպոսը

Ներածություն

<<Սասնա ծռեր>> էպոսն ունի 1000-ամյա պատմություն՝ ստեղծվելով 8-10-րդ դարերում, անցնելով սերնդեսերունդ և շատ ընթերցվելով ու պահպանվելով՝ այն այսօր հասանելի է նաև մեզ, որն ընթերցելով բացահայտում ենք մեր մշակույթի առանձնահատուկ մի մասը։

Որպես հետազոտական աշխատանք ընտրել եմ հենց այս թեման, քանի որ ըստ իս՝ <<Սասնա ծռեր>> էպոսը մեր մշակույթի ու պատմության փոքրիկ մասն է կազմում, և ես երկու տեսանկյուններից էլ այն շատ եմ կարևորում, քանի որ էպոսում կան մի շարք դրվագներ Սասնա ժողովրդի ապրելակերպի, սովորույթների և հավատքի մասին, որը բնորոշ է մեզ ու մեր նախնիներին՝ դարերի ընթացքում մեր մաքառումները թշնամու դեմ, հավատքից ետ չմնալը, այն կարևորելը և այլն։

Կարծում եմ՝ էպոսի հետազոտությունը բավականին ծավալուն աշխատանք է պահանջում, ուստի որոշեցի կարևոր կետերն առանձնացնել և յուրաքանչյուրի մասին մանրամասնորեն խոսել, որպեսզի էլ ավելի հետաքրքիր ստացվի աշխատանքս։ Ըստ իս՝ էպոսում մեծ նշանակություն ունեն կրոնը, հեթանոսությունը, կանայք, մի շարք նշանավոր կերպարներ, շատ են մշակութային սովորությունները, չափազանցությունները, որոնք էպոսը դարձնում են շատ ավելի անհավանական, յուրահատուկ, հեքիաթային և այլն։

Ես շատ եմ հավանում էպոսը և գիտեմ, որ կան մի քանի մշակումներ ևս, ինչպիսիք են Մանուկ Աբեղյանի, Հովհաննես Թումանյանի գրվածքները, դրան նվիրված ստեղծագործություններ ունեն հայ մեծերից շատերը՝ Եղիշե Չարենցը, Ավետիք Իսահակյանը և այլն։ Ոչ բոլորն եմ ընթերցել, սակայն պլանավորում եմ հետազոտական աշխատանքի ընթացքում բոլորն ընթերցել ու մանրամասն գրի առնել իմ կարծիքը յուրաքանչյուրի մասին։

Թողնել մեկնաբանություն