Իմ արձակուրդային օրագիրը։ Մարտի 26

2. Քո բլոգում պատմիր քո օրերի մասին (օրագիր)՝ հնարավորին չափ հետաքրքիր, կենդանի ոճով:

Գարնանային արձակուրդները ես անցկացրել եմ տատիկիս տանը։ Ազատ ժամանակ ես զբաղվում էի ընթերցանությամբ, գնում էի պարապմունքի և կատարում էի տնային հանձնարարություններս։ 

3. Եթե արձակուրդդ անցկացնում ես գյուղում կամ քաղաքից դուրս մեկ այլ վայրում, ներկայացրու.

  • տարածքը, միջավայրը, բնությունը, մշակութային կառույցները…

Արձակուրդս ես անցկացրել եմ Էջմիածնում։ Այնտեղի բնությունը ևևօդը շատ էր տարբերվում Երևանից։ Ես նկատել եմ, որ Էջմիածնում շատ են եկեղեցիները։ Այստեղ է գտնվում Մայր աթոռ Սուրբ Էջմիածին, Գայանե, Շողակաթ և Հռիփսիմե եկեղեցիները։ 

  • բնակիչների բարբառը, խոսվածքը, սովորույթները, ծեսերը…
  • նոր ընկերներին, բարեկամներին…

Էջմիածնում է գտնվում հորեղբորս տունը։ Ցացոք սրտի ես այստեղ նոր ընկերներ ձեռք չեմ բերել, բայց օրս շատ լավ է անցնում։ Այստեղ ես խաղում եմ իմ փոքր եղբայրների` Հենրիկ և Էդուարդի հետ։ 

  • հետաքրքիր իրադարձությունները, դեպքերը…

Մարտի 24-ին իմ տատիկի ծննդյան տարեդարձն էր։ Այդ օրը մենք նրան լիքը նվերներ էինք գնել, որպեսզի անակնկալ անենք։ Մենք այդ նվերները գունավոր թղթերով և ժապավեններով փաթեթավորել էինք։ Եվ ասեմ, որ մեզ մոտ շատ գեղեցիկ էր ստացվել, նա շատ հավանեց։ Քանի որ նա դառնում էր 56 տարեկան, ես և քույրիկս թղթի վրա գրել էինք 56 բառ, որոնք նրան են բնութագրում, իսկ հետևի էջում նրան էինք նկարել։ 

Մարտի 26։ Գարնանային ընթերցում։ Հնարամիտ ջուլհակը

Առանձնացնել դուր եկած հատվածները։

Երբ որ թագավորը ներս մտավ՝ ողջունեց ջուլհակին, ջուլհակը նայեց նրա վրա, իսկույն ոտքի կանգնեց, խոր գլուխ տալով պատասխանեց նրա ողջույնին, հետո սկսեց շարունակել իր գործը։ 

Հիմնավորված ներկայացնել կարծիքդ կարդացածդ գործի մասին։

Ես կարդացել եմ Հնարամիտ Ջուլհակը և ասեմ, որ այն անչափ հետաքրքիր էր։ Ստեղծագործության գլխավոր հերոսը մի դերվիշ էր։ Մի օր նա քաղաքի կենտրոնում շրջան է գծում և կանգնում մեջը։ Բոլոր զարմացած նրան են նայում, բայց չեն հասկանում, թե նա ինչ է անում։ Այս ամենի մասին իմանում է թագավորը և իր ծառաներին ուղարկում է դերվիշի մոտ, բայց նրանք էլ ելք չեն գտնում։ Մի օր հանկարծ թագավորը մի տուն է մտնում ու տեսնում է մի ջուլհակի։ Նա միաժամանակ երեք գործ է անում։ Թագավորը այդ ամենի վրա զարմացած մտածում է, որ հենց նրան կարող է ուղարկել դերվիշի մոտ։ Նա գնում է շատ հեշտությամբ դերվիշին հանում է։ Իսկ հետո զարմացած թագավորը շնորհակալություն է հայտնում ջուլհակին և բարգևատրում։ 

Մարտի 26։ Գարնանային ընթերցում։ Խիզախը կամ աներկյուղը

Սիրելի սովորող,  սկսվեց ազատ գործունեության շրջանը: Քեզ առաջարկում եմ ընթերցանության ցանկ:

1. Կարդալիս խնդրում եմ քո բլոգում.

  • առանձնացնել դուր եկած հատվածները։

Նա երբ որ հանդիպում էր մի քարվանի՝ նրանց զգուշացնում էր, թե ի՛նչ տեղ պիտի իջնեն, և իմաց էր տալիս, թե՝ այսինչ ժամանակ պիտի հարձակվեն ավազակները, բայց չվախենան, ինքն օգնության կհասնի։ Եվ ճշմարիտ. երբ գնում էին հարձակմունք գործելու թե՛ քարվանի և թե՛ գյուղի վրա՝ նա փոխում էր իր գդակը, դեմքը ծածկում և հարձակվում ավազակների վրա. որի՝ գլուխը ջարդում, որի՝ կուռը կոտրում, ավազակներից հափշտակում, վերադարձնում տերերին և ինքը կրկին խառնվում նրանց մեջ և հետները գնում։ 

  • հիմնավորված ներկայացնել կարծիքդ կարդացածդ գործի մասին։

Ես կարդացել եմ Խիզախը կամ աներկյուղը։ Այն ինձ շատ հետաքրքրեց։ Այս պատմության գլխավոր հերոսը տղան էր, որը շատ խիզախ էր և ոչնչից չէր վախենում։ Ղազարոս Աղայանը շատ լավ էր շարադրել իր մտքերը և այդպես շատ լավ էր ստացվել։ Եվ ասեմ, որ այս պատմությունը ինձ շատ ծանոթ էր։ 

Ընթերցանության համար առաջարկվող նյութեր.

Զանգի-Զրանգի։ Ղազարոս Աղայան
Հնարագետ ջուլհակը։ Ղազարոս Աղայան
Խիզախը կամ աներկյուղը։ Ղազարոս Աղայան