Առանձկանության ուժ: Հուկի օրենքը

Փոխազդեցության հետևանքով մարմինները փոխում են իրենց արագությունը: Սակայն երբ մարմինը զրկված է շարժվելու հնարավորությունից, ապա ուժի ազդեցությամբ նրա տարբեր մասերն են տեղափոխվում են միմյանց նկատմամբ, որի հետևանքով մարմինը փոխում է իր ձևն ու չափերը: Այսպես, օրինակ, երբ գնդակը սեղմում ենք պատին, ապա մատի և գնդակի, ինչպես նաև գնդակի և պատի փոխազդեցության հետևանքով փոխվում են մատի և գնդակի ձևերը: Այդ դեպքում փոխվում է նաև պատի ձևը, սակայն այնքան չնչին, որ չենք նկատում: Մեկ այլ օրինակ: Երբ բեռը դնում ենք հենարանների վրա դրված տախտակին այն ճկվում է: Փոխազդեցության հետևանքով փոխվում են նաև մարմնի չափերը: Օրինակ՝ սեխմելիս զսպանակը կարճանում է, իսկ ձգելիս՝ երկարում: Նշված բոլոր դեպքերում ասում են, որ մարմինը դեֆորմացվում է: Արտաքին ազդեցության հետևանքով մարմնի ձևի և չափերի փոփոխությունը կոչվում է դեֆորմացիա:

Հայոց լեզու, գրականություն: Գործնական քերականություն: Մարտի 19

  1. Տեքստը  փոխադրի´ր` ուրիշի ուղղակի խոսքերը անուղղակի խոսք դարձնելով:

Լինում է չի լինում, մի փադիշահ  է լինու մ: Մի անգամ այս փադիշահն իր շքախմբով շրջելիս է լինում, տեսնում է՝ մի ծերունի  ձիթենի է տնկում: Նա մոտենում է ծերունուն ու զարմացած հարցնում.

— Ո՜վ  ալևոր, այդ ինչո՞վ ես զրաղված այս շոգ կեսօրին: Հանգստանալուդ  ժամանակը վաղուց հասել է,  իսկ դու դեռ աշխատում ես: Կապրե´ս, մինչև այս ծառը պտուղ տա:

-Ո՜վ  ամենակարող տեր, չէ´ որ աշխարհի օրենքն է, որ մեկը ծառ  տնկի, մյուսը ճաշակի դրա պտուղները: Բայց էլի ապրելու հույս մինչև այն օրը, որ ծառն  սկսի պտուղ տալ:

Փադիշահին  դուր է գալիս ծերունու պատասխանը, և նրան դրամով  լի քսակ է տալիս:

-Ա’յ, տեսնո՞ւմ ես՝ ծաոն սկսեց պտուղ տալ,- ժպտում է ծերունին:

Փադիշահր ծիծաղում ու էլի մի քսակ է տալիս ծերու- նուն:
-Ո´վ մեծ փադիշահ, ուշադրությո´ւն դարձրու, որ մյուս  ծառերը տարին մեկ անգամ են պտուղ տալիս, իսկ իմ տնկին՝ երկու անգամ:

Այս կատակն ավելի է դուր գալիս փադիշահին: Նա ծերունուն է տալիս երրորդ  քսակն ու ասում իր ուղեկիցնե- րին.

-Գնա´նք, բարեկամնե´ր, թե չէ այս ծերունու մոտ մի քիչ էլ որ  կանգնենք, բոլորովին կսնանկանանք:

Մի ժամանակ մի իշխան կար: Մի անգամ նա իր շքախմբով ման էր գալիս և տեսնում էր, որ մի ծերունի ձիթենի է տնկում: Նա շատ զարմացած հարցնում է նրան, թե ինչո՞վ է զբաղված այդ շոգ օրին, ասաց, որ հանգստանալու ժամանակն արդեն եկել է, իսկ նա դեռ աշխատում է: Ծերունին ասաց իշխանին, որ դա աշխարհի օրհենքն է, և որ մեկը պետք է ծառ տնկի, մյուսը ճաշակի դրա պտուղները: Իշխանը հավանում է ծերունու պատասխանը և նրան մի պարկ դրամ է տալիս: Ծերունին ժպտաց և ասաց, որ ծառը արդեն պտուղ է տալիս: Իշխանին այս պատասխանը ևս դուր է գալիս և էլի մի պարկ դրամ է տալիս: Ծերունին ասաց, որ իշխանը ուշադիր լինի, որովհետև իշխանի ծառը տարին մեկ անգամ է բերք տալիս, իսկ նրանը երկու: Այս պատասխանը ավելի է դուր գալիս նրան և ևս մեկ պարկ դրամ է տալիս ու ասում իր շքախմբին, որ եթե այս ծերունու մոտ երկար մնան կսննկանան: 

2. Ընդգծված երկրորդական նախադասությունները  բառակապակցություններ դարձրո՛ւ: 

Սպիտակ մշուշի միջից հազիվ էր նշմարվում կածանը, որը հետզհետե աչքից անհետանում էր:

Աչքից անհետացող կածանը սպիտակ մշուշի միջից հազիվ է նշմարվում: 


Արևն ու Երկիրը, որ իրար փոխադարձաբար ձգում են, կապված են նաև այլ տիեզերական մարմինների հետ:

Իրար փոխադարձաբար արևն ու Երկիրը, կապված են նաև այլ տիեզերական մարմինների հետ: 
Վեպի հերոսները կառուցում են մի տիեզերանավ, որը կարող էր Լուսին թռչել:

Մի տիեզերանավ են կառուցուցում վեպի հերոսները, որը կարող էր Լուսին թռչել: 

Սարքը, որ խորամանկ կառուցվածք ունի, ուղղակի դեռ չի ընկել այդ պատանու ձեռքը:

Խորամանկ կառուցվածք ունեցող սարքը, ուղղակի դեռ չի ընկել այդ պատանու ձեռքը:
Հեշտ չէ հաղթահարել նրանց ազդեցությունը, ովքեր երկար ժամանակ անառարկելի հեղինակություն են եղել:

Ովքեր երկար ժամանակ անառարկելի հեղինակություն են եղել, հեշտ չէ հաղթահարել նրանց ազդեցությունը: 


Մարդիկ շրջապատեցին նրա տունը, ով սարքել ու իրենց էր նվիրել այդ մեքենան:

Մարդիկ շրջապատեցին այդ մեքենան սարքողի և իրենց նվիրողի տունը: 


Երբ
 նկարում էր բերդի մուտքը, մատիտը մի պահ ձեռքին մնաց:

Մատիտը մի պահ ձեռքին մնաց այն ժամանակ, երբ բերդի մուտքն էր նկարում: 
Երբ անցնում էր քարանձավների միջով, շունչը պահում էր:

Շունչը պահում էր, երբ անցնում էր քարանձավների միջով: 
3. Ընդգծված բառակապակցությունները (դերբայական դարձվածքները) վերարծի՛ր երկրորդական նախադասությունների:
Օրինակ՝
Դելֆիններին վարժեցնողները
 կապվում են նրանց հետ:- , Նրանք ովքեր  վարժեցնում են դելֆիններին, կապվում են նրանց հետ:
Մեզ որպես թանկագին հյուրի դիմավորող տանտերը սեղանին իրենց երկրի ամենահամեղ կերակուրները դրեց:

Տանտերը, որը մեզ թանկագին հյուր է ընդունում, սեղանին իրենց երկրի ամենահամեղ կերակուրները դրեց: 
Իսկական փորձություն է խխունջներ  հյուրասիրող մարդկանց երկրում հյուր ընկնելը:

Խխունջներ  հյուրասիրող մարդկանց երկրում հյուր ընկնելը իսկական փորձություն է: 
Ստիպված կանգ առանք ջունգլիներով շրջապատված մի գյուղում:

Ջունգլիներում շրջապատված մի գյուղում ստիպված կանգ առանք: 
Այնտեղ մեզ կոկորդիլոսի պոչ հյուրասիրեցին վայրի պտուղներով ծանրաբեռնված ծառերի տակ:

Վայրի պտուղներով ծանրաբեռնված ծառերի տակ մեզ կոկորդիլոսի պոչ հյուրասիրեցին: 
Հետո մեզ տարան արևի կուրացուցիչ ճառագայթներով լցված, խայտաբղետ ու աղմկոտ շուկան:

Արևի կուրացուցիչ ճառագայթներով լցված, խայտաբղետ ու աղմկոտ շուկան հետո մեզ տարան: 
Մեր պատվին գնված սև, մազմզոտ թրթուրները շուկայի ամենաթանկ ապրանքներն էին:

Սև մազմզոտ թրթուրները, որոնք մեր պատվին էին գնված, շուկայի ամենաթանկ ապրանքներն էին:
4.Ընդգծված դերբայական դարձվածքները վերածի՛ր երկրորդական նախադասությունների:
Օրինակ՝
Հոր հեռանալուն պես 
աղջիկը վազեց, պահարանից դեղ հանեցբերեց, քսեց տղայի վերքերին:-Հենց որ հայրը հեռացավ, աղջիկը վազեց, պահարանից դեղ հանեց, բերեց, քսեց տղայի վերքերին:
Շիկացած անապատներում թափառողները վարժվում են տապակած մորեխ ուտելուն:

Վարժվում են տապակած մորեխ ուտելուն շիկացած անապատներում թափառողները: 
Մենք լսել էինք չինացիների՝ ծիծեռնակի բներ ուտելու մասին:

Չինացիների՝ ծիծեռնակի բներ ուտելու մասին մենք լսել էինք: 


Մարդկանց մեջ փնտրում, գտնում էր տարօրինակ սովորույթներ ու ճաշակ ունեցողներին:

Տարօրինակ սովորույթներ ու ճաշակ ունեցողներին մարդկանց մեջ փնտրում, գտնում են: 


Նա սպասում էր հայրենակիցների՝ իրեն դիմավորելուն:

Հայրենակիցների՝ իրեն դիմավորելուն նա սպասում էր: 


Նա վերադարձավ երկար տարիներ ապրած տեղից:

Երկար տարիներ ապրած տեղից նա վերադարձավ: 


Իր հայրենիքի բախտը ոտնակոխ անելու չափ 
անգութ չէր նա:

Նա այնքան անգութ չէր, որ իր հայրենիքի բախտը ոտնակոխ աներ: 
Մեկ էլ կանչելու դեպքում պիտի հետևեի նրան:

Պիտի հետևեի նրան, եթե մի անգամ էլ կանչեր: 

 

Լրացուցիչ կրթություն

Գրել շարադրություն ձեր ընտրած թեմայով:

Իմ սիրելի գիրքը

Ազատ ժամանակ ես շատ եմ սիրում ընթերցել: Ես շատ գրքեր եմ կարդացել, բայց ունեմ երկու շատ սիրելի գիրք՝ «Փոքրիկ արքայադուստրը» և «Ջելսոմինոն խափեբաների աշխարհում: «Փոքրիկ արքայադուստրը» ինձ մայրիկս է նվիրել, որը ինձ շատ է դուր եկել: Իսկ մյուս գիրքը նվիրել է իմ դասընկերուհին՝ Ասյան: «Ջելսոմինոն խափեբաների աշխարհում» գիրքը շատ զվարճալի փոքրիկի մասին է, ում ձայնը շատ բարձր է: Մի օր նա հայտնվում է խափեբաների աշխարհում և հենց այդտեղ էլ սկսվում է նրա արկածները: Ինձ շատ է դուր եկել, խորհուրդ կտան դուք էլ կարդաք: Երբ ես հիվանդ էի և շատ տխուր էի մայրիկս ինձ անակնկալ արեց և նվիրեց «Փոքրիկ արքայադուստրը»: Նա գիտեր, որ ես շատ եմ սիրում ընթերցել և շատ կուրախանամ: Այդ գիրքը մի փոքրիկ աղջկա մասին է, ով ո՜չ մայր ունի, ո՜չ էլ հայր, բայց նրան բոլորը սիրում են, իսկ շատերն էլ նախանձում, որովհետև նա շատ գեղեցիկ է և հարուստ: Այժմ ես ընթերցում եմ «Ջելսոմինոն խափեբաների աշխարհում» գիրքը: Ես իմ բլոգում ունեմ մի անկյուն «Իմ կարդացած գրքերը այս ուսումնական տարուն», որտեղ գրել եմ այն գրքերի մասին, որոնք ես կարդացել եմ այս ուսումնական տարուն: Հղումը տես՝ այստեղ