Три охотника: 16 марта

tri_ohotnika.jpg

Конец етого истории очень хороши, потому что Дядя Ваня и Деджа Федя были охотниками, но не убивали животных и птиц. Они были очень добры. Они сказали, что лес без животных очень плохой.

Запись

ТРИ ОХОТНИКА

 

Փորձություն։ Հնդկական հեքիաթ: 16 մարտ: Կիրակնօրյա ընթերցանություն

  1. Կարդալ և դուրս գրել անհասկանալի բառերը և բառարանի օգնությամբ բացատրել։

Չունեմ

  1. Ի՞նչ է իսկական ընկերությունը։ Շարադրեք ձեր մտքերը այդ թեմայով։

Բոլորն էլ ունեն մտերիմ ընկերներ: Իսկ ամենամտերիմ ընկեր կարող է լինել մեկը: Այն մեկը, որը քո համար ամենաթանկն է: Որին դու ամեն դժվարության ժամանակ կարող ես օգնել: Եթե դու իսկական ընկեր ես, ապա քո ամենամտերիմ ընկերոջ համար պատրաստ ես ամեն ինչի, նույնիսկ կյանքդ դնես վտանգի տակ: Կարող է դու քո ընկերոջը փոքր ժամանակվանից ճանաչում ես, բայց դու միայն նրա ամենամտերիմ ընկերը կհամարվես այն ժամանակ, երբ նրան միշտ օգնես ամեն հարցում: 

Դհավալմուքհը երկու ընկեր ուներ, որոնց անչափ սիրում էր և ամեն օր այցելում նրանց։ Առաջին ընկերը շատ հարուստ էր։ Ամեն անգամ, երթ Դհավալմուքհը այցելում էր նրան, նստում էին համեղ խորտիկներով ու քաղցրավենիքով ծանրաբեռնված ճոխ սեղանի շուրջ և ուրախ զրուցում։ Երկրորդ ընկերը աղքատ էր։ Նա շատ բան չուներ հյուրասիրելու, բայց միշտ ուրախությամբ էր ընդունում Դհավալմուքհին և նրա հետ կիսում իր վշտերն ու ուրախությունները։

Ընկերների հետ ունեցած այդ մտերմությունը վերջապես շարժեց Դհավալմուքհի կնոջ հետաքրքրությունը։ Նա շատ էր ցանկանում իմանալ, թե ովքեր են նրանք, և խնդրեց ամուսնուն՝ ծանոթացնել նրանց հետ։

Եվ ահա մի օր Դհավալմուքհը կնոջն իր հետ տարավ ընկերների մոտ։

— Օ՜, բարով, բարով եկաք,— ողջունեց նրանց աոաջին ընկերը։— Համեցեք, խնդրեմ։ եվ հյուրասիրեց նրանց ընտիր թեյով ու համեղ նախաճաշով։ Ընկերոջ հյուրասիրությունը մեծ տպավորություն թողեց Դհավալմուքհի կնոջ վրա։

Հաջորդ օրը նրանք այցելեցին երկրորդ ընկերոջը։ Նա գրկաբաց ընդունեց հյուրերին ու թեև ոչ խմելու, ոչ էլ ուտելու բան ուներ նրանց առաջարկելու, բայց շատ լավ ժամանակ անցկացրին։

Երբ տուն էին վերադառնում, Դհավալմուքհի կինը միայն առաջին ընկերոջն էր գովաբանում։ Բայց ամուսինն ասաց.

— Նա լավ ընկեր է, կասկած չկա, բայց մյուսն ավելի լավն է։

— Ի՞նչ, նա նույնիսկ մի բաժակ ջուր չառաջարկեց մեզ,— զարմացած ասաց կինը։

— Դրանով չեն դատում ընկերոջը,— ասաց Դհավալմուքհը։— Ինձ թվում է, որ երկրորդ ընկերոջս զգացմունքներն ավելի անկեղծ են։

— Իսկ ես էդ կարծիքին չեմ,— համառեց կինը։— Համոզված եմ, որ քո առաջին ընկերը քեզ ավելի է սիրում, քան երկրորդը։

Դհավալմուքհը որոշ ժամանակ լուռ մնաց, ապա ասաց.

— Եթե դու իրոք ուզում ես պարզել ճշմարտությունը, արի փորձենք նրանց։

Եվ նա ասաց կնոջը, թե ինչպես պետք է փորձեին նրանց։

Հաջորդ օրը, ինչպես որոշել էին, Դհավալմուքհի կինը գնաց առաջին ընկերոջ մոտ ու տխուր պատմեց, որ թագավորը շատ բարկացած է ամուսնու վրա։ Չգիտեն ինչ անեն։ Ընկերը ուսերը վեր քաշեց ու ասաց.

— Շատ եմ ցավում, բայց ոչնչով օգնել չեմ կարող։ Ո՞վ կհամարձակվի թագավորին դեմ գնալ։

Կինը հուսահատ դեմք ընդունեց ու գնաց երկրորդ ընկերոջ մոտ, որը, լսելով նրան, անմիջապես վերցրեց թուրն ու վահանը և, հավատացնելով, որ ամեն ինչ կանի նրա ամուսնուն պաշտպանելու համար, գնաց պալատ։

Բայց ճանապարհին Դհավալմուքհը հանդիպեց նրան ու ասաց.

— Սիրելի ընկեր, մի՛ անհանգստանա, թագավորը ներեց ինձ։ Տուն գնանք։

Այսպիսով, Դհավալմուքհի կինը համոզվեց, որ երկրորդ ընկերն իրոք ճշմարիտ ընկեր է, որովհետև պատրաստ էր կռվելու հանուն ընկերոջ, նույնիսկ սեփական կյանքը վտանգի ենթարկելով։

Գրիչների պատմությունը: 15 մարտ

Գյուտարարները որոշում են գրիչի սուր ծայրը փոխարինել թանաքով լցված ձողով` ծայրին ազատ պտտվող գնդիկով:
1938 թ.-ին եղբայրները պատրաստում են գնդիկով գրիչի առաջին օրինակը, սակայն զանգվածային արտադրություն չեն հասցնում սկսել: Սկսվում է Երկրորդ համաշխարհային պատերազմը, և լրագրող Լասլո Բիրոն ստիպված է լինում արտագաղթել Փարիզ, ապա` Արգենտինա: 1940 թ.-ին այնտեղ մեկնում է նաև նրա եղբայրը:
Եղբայրների նախագիծը հետաքրքրում է արգենտինացի գործարար Խուան Մեյնին, ով համաձայնում է ներդրումներ կատարել գնդիկով գրիչի արտադրության համար:
1942 թ.-ին արգենտինական մի փոքր արտադրամաս սկսում է Birome (հապավում Biro և Meyne ազգանուններից) գնիկով գրիչների արտադրությունը:
Birome գրիչներն առաջինը գնահատում են օդաչուները: Գնդիկով գրիչները` ի տարբերություն փետուրով գրիչների, բարձրության վրա, որտեղ մթնոլորտային ճնշումը ցածր է, չէին հոսում:
1944 թ.-ին Բիրոն ամերիկյան երկու ընկերությունների արտոնագիր է վաճառում` հուսալով ԱՄՆ-ում մեծ հաջողության հասնելու: Սակայն անսպասելի մրցակից է հայտնվում:
Ոմն ամերիկացի Միլթոն Ռեյնոլդսը 1943 թ.-ին այցելում է Արգենտինա և պատահմամբ գնդիկով գրիչ է գնում ու որոշում է ԱՄՆ-ում սկսել սեփական արտադրությունը: Ճարպիկ գործարարը հզոր գովազդային արշավ է սկսում: «ReynoldsRocket» գրիչների առաջին խմբաքանակը վաճառքի է հանվում 1945 թ.-ի հոկտեմբերի 19-ին: 10 հազար օրինակը վաճառվում է ընդամենը մի քանի ժամվա ընթացքում, յուրաքանչյուր գրիչը` 12,5$-ով:
«Eversharp» ընկերությունը, որը գնդիկով գրիչների արտադրության համար պաշտոնական արտոնագիր ուներ, դատի է տալիս Ռեյնոլդսին, սակայն ընկերությանը չի հաջողվում պաշտպանել իր իրավունքները: Երկու ընկերությունները մի քանի տարի ոխերիմ մրցակիցներ էին ամերիկյան շուկայում: Մրցակցության արդյունքում գրիչների գինը 12,5$-ից ընկնում է և հասնում է 50 ցենտի:
50-ական թթ.-ին գնդիկով գրիչների շուկայում առաջատար է դառնում ֆրանսիական BIC ընկերությունը: Ընկերության սեփականատեր Մարսել Բիկը արտադրության պատենտը գնել էր Բիրո եղբայրների և Մեյնի հիմնած ընկերությունից: BIC գրիչները համատեղում էին լավ որակը և ցածր գինը:
Իսկ գնդիկով գրիչի գյուտարար Լասլո Բիրոն 1947 թ.-ին հեռանում է բիզնեսից և իրեն նվիրում է բնանկարչությանը:
Արգենտինայում, որը Բիրոյի համար երկրորդ հայրենիք էր դարձել, գյուտարարին հիշում են առայսօր: Ամեն տարի` սեպտեմբերի 29-ին` Բիրոյի ծննդյան օրը, երկրում նշվում է Գյուտարարի օրը:

15.03.2019, տնային աշխատանք, Հայոց լեզու, Գրականություն

Քննարկենք Աշոտ Բլեյանի Գիր մանիֆեստի հետևյալ հատվածները…

  1. Ազատվենք պարտադիր 12-ամյայից, հիմնական համընդհանուր կրթությունից հետո պարտադիր-առաջնային համարել նախնական (արհեստագործական)-միջին մասնագիտական ուսուցումը՝ առաջարկելով 9-րդ դասարանի շրջանավարտների ազատ ընտրությամբ բազմաձև, տարաժամկետ, սկսած երեք ամսից, մասնագիտական ուսուցում անվճար՝ քոլեջում, թե վճարովի կամ անվճար ուսումնական կենտրոնում, մի այլ տեղում… Այնպես, որ պատանին Հայաստանում օր առաջ ինքնուրույն մասնակցի տնտեսական-արտադրական կյանքին, դրա աշխուժացմանը… Այսպիսով հանրակրթությունը կմասնակցի կառավարության հայտարարած տնտեսական հեղափոխությանը։

Իմ կարծիքով Տիար Բլեյանը շատ ճիշտ է, քանի որ իմ կարծիքով ամեն պատանի կարող է ընտելանալ իր ընտրած մասնագիտությանը: 

  1. Հիմնական կրթության՝ ինչպես տարեկան, այնպես և ավարտական գնահատումը՝ բաց-թափանցիկ, թողնենք ուսուցչին. իսկ հունիս ամսին հասարակության ակտիվ խմբերով, բոլոր կարգի իշխանություններով կենտրոնանանք շրջանավարտի մասնագիտական կողմնորոշման ու աշխատանքային ամառային գործունեության կազմակերպման վրա՝ աշխատանքային ջոկատներ, երկրագործական, համայնքային նախաձեռնություններ…

Ես կարծում եմ, որ Տիար Բլեյանը շատ ճիշտ է, որովհետև եթե մարդու մոտ չստացվի սովորել, նա կզբաղվի երկրագործությամբ: 

  1. Ուսումնական դարձնենք ամառը՝ ամառային դպրոցներով, ճամբարներով, նախագծերով, հայրենագիտական ճամփորդության գրավիչ առաջարկներով՝ ուսուցչին, սովորողին մատչելի…

Ես Տիար Բլեյանի հետ համաձայն եմ: Ինձ շատ է դուր գալիս այդ միտքը: Շատ հետաքրքիր կլինի ամառային նախագծեր կազմելով, ճամփորդություններով և ճամբարներով: