Մետաղաձուլություն և մեքենաշինություն

  1. Ի՞նչ դեր ունի մետաղաձուլությունը ժամանակակից կյանքում և տնտեսության մեջ:

Մետաղաձուլությունը կյանքում և տնտեսության մեջ շատ մեծ դեր ունի: Մետաղաձուլության միջոցով  է կատարվում մեքենաշինությունը որի մեջ է մտնում տրանսպորտային միջոցների շինությունը, իսկ տրանսպորտը մեծ դեր է խաղում տնտեսության և ժամանակակից կյանքում: 

  1. Ի՞նչպիսի փոխադարձ կապեր կան մեքենաշինության և մետաղաձուլության միջև:

Մեքենաշինության հումքը մետաղաձուլությունն է: Մեքենաները մետաղից են: Եթե մետաղաձուլությունը չլինի, մեքենաշինություն նույնպես չի լինի: 

  1. Քարտեզի վրա նշել այն երկրները, որոնք առաջատար են մեքենաշինության ոլորտում:

Ռուսաստան, Ճապոնիա, ԱՄՆ, Անգլիա, Գերմանիա, Ֆրանսիա, Չինաստան, Իտալիա, Բրազիլիա, Հարավային կորեա: 

  1. Քարտեզի վրա նշել այն երկրները, որոնք առաջատար են Էեկտրաէներգիայի արտադրությամբ:

Չինաստան, ԱՄՆ, Հնդկաստան, Ռուսաստան, Ճապոնիա, Կանադա, Գերմանիա, Բրազիլիա, Ֆրանսիա, Հարավային կորեա: 

  1. Քարտեզի վրա նշել այն երկրները, որոնք առաջատար են երկաթաքարի արդյունահանմամբ:

Չինաստան, Ավստրալիա, Բրազիլիա, Հնդկաստան, Ռուսաստան, Ուկրանիա, ՀԱՀ, ԱՄՆ, Կանադա, Իրան:

Պատմություն: Նախագիծ: Հայոց արքաներ

1. Ո՞ր տոհմի որոք է Անին հռչակվել որպես մայրաքաղաք:

ա) Հայկազունիներ

բ) Արտաշեսյաններ

գ) Բագրատունիներ

 

2. Ո՞վ է եղել Տիգրան Մեծի կինը:

ա) Կլեոպատրա

բ) Էրատո

գ) Շամիրամ

 

3. Էրատո թագուհին ու՞մ է ժառանգեց հոր՝ Տիգրան Գ-ի գահը:

ա) Միայնակ

բ) Տիգրան Դ-ի

գ) Արտավազդ Գ-ի

 

4. Ո՞վ էր Արտաշես Ա-ի ավագ որդին:

ա) Տիգրան Ա

բ) Արտավազդ Ա

գ) Նա որդի չի ունեցել

 

5. Ո՞ր տոհմից է եղել Արտաշես Ա բարեպաշտը:

ա) Արտաշեսյաններ

բ) Բագրատունիներ

գ) Հայկազունիներ

 

6. Ո՞ր թագավորի որոք է Հայաստանը կոչվել Ծովից ծով Հայաստան:

ա) Արտաշես Ա

բ) Տիգրան Գ

գ) Տիգրան Մեծ

 

7. Ո՞վ է եղել Բագրատունիներ տոհմի հիմնադիրը:

ա) Աշոտ Բ Երկաթ

բ) Աշոտ Ա

գ) Արշակ Բ

 

8. Տրդատ Բ թագավորել է 217-25… քանի թվականը:

ա) 2

բ) 3

գ) 5

 

9. Ու՞մ հետ է Վռամշապուհը հովանավորել Մեսրոպ Մաշտոցին՝ հայ նոր գրերի ստեղծման համար:

ա) Արտաշես Դ

բ) Սահակ Պարթև

գ) Նա չի հովանավորել

 

10. Պապ թագավորի օրոք հայոց բանակի թիվը հասնում էր…

ա) 85. 000

բ) 90. 000

գ) 95. 000

Ես շատ եմ սիրում ընթերցել…

Ազատ ժամանակ ես շատ եմ սիրում ընթերցել: Այն ինձ շատ մեծ հաճույք է պատճառում: Հիմա ես կարդում եմ Փոքրիկ արքայադուստրը: Այդ գիրքը մայրս է ինձ նվիրել: Շատ հետաքրքիր գիրք է: Այդ գրքի գլխավոր հերոսը արքայադուստր Սառան է: Ես ամեն օր այդ գիրքը կարդում եմ: Մեր տանը ես ունեմ իմ փոքրիկ անկյունը, որտեղ ես դրել եմ իմ կարդացած բոլոր գրքերը: Ես փոքր ժամանակ էլ էի շատ սիրում կարդալ: Փոքր ժամանակ ինձ թվում էր, որ եթե ես գիրք չկարդամ չեմ մեծանա: Ընթերցանությունը շատ մեծ դեր ունի իմ կյանքում: Իմ բլոգում ես մի անկյուն եմ հատկացրել, Իմ կարդացած գրքերը այս ուսումնական տարուն վերնագրով: Ես այնտեղ այս ուսումնական տարվա բոլոր կարդացածս գրքերի (ոչ էլեկտրոնային) մասին գրում եմ: Իսկ ներքևում դնում եմ նրանց նկարները: Ինձ գրքեր է տալիս իմ պապիկը: Ես կարդում եմ և վերադարձնում եմ նրան: Նա ևս շատ ես սիրում ընթերցել: Նա ամբողջ կյանքում ինչքան գիրք որ կարդացել է, պահել է և դարձրել մի մեծ գրադարան: Ես նաև մեր դպրոցի գրադարանից եմ օգտվում: Տիկին Նոնան ինձ օգնում է կողմնորոշվեմ, որ գիրքն է ավելի հետաքրքիր: Ես ինչ գիրք կարդում եմ մեծ հաճույքով պատմում եմ մայրիկիս, իսկ նա ինձ մեծ ուշադրույամբ լսում է: 

04.03.2019

  1. Քանի ձևով կարող ես՝ տրված բառակապակցությունն ավելացրու նախադասությանը:

ա) Անապատից բերած՝ ավազն ու կավափոշին քամին շպրտեց քաղաքի վրա: (անապատից բերած)

ա) Քամին անապատից բերած ավազն ու կավափոշին, շպրտեց քաղաքի վրա: (անապատից բերած)

բ) Բնության անդուլ ու հետևողական քանդակագործներից մեկն էլ քամին է: (անդուլ ու հետևողական)

բ) Անդուլ ու հետևողական բնության քանդակագործներից մեկն էլ քամին է: (անդուլ ու հետևողական)

գ) Ավելի քան մեկ օր և մի քայլ անգամ անել չցանկացող նահանգապետը, իր մարդիկ և ուղեկցողը մնում են ժայռի վրա: (մի քայլ անգամ անել չցանկացող)

գ) Ավելի քան մեկ օր նահանգապետը, իր մի քայլ անգամ անել չցանկացող մարդիկ և ուղեկցողը մնում են ժայռի վրա: (մի քայլ անգամ անել չցանկացող)

դ) Ամազոն գետի շրջանում թշնամաբար տրամադրված ապրողները դրա մեջ խորհրդավոր ուժ են տեսնում: (թշնամաբար տրամադրված)

դ) Թշնամաբար տրամադրված Ամազոն գետի շրջանում ապրողները դրա մեջ խորհրդավոր ուժ են տեսնում: (թշնամաբար տրամադրված)

ե) Ջրվեժի վրա գոլորշու նմանվող ջրափոշու վիթխարի սյուներ են բարձրանում: (գոլորշու նմանվող)

ե) Գոլորշու նմանվող ջրվեժի վրա ջրափոշու վիթխարի սյուներ են բարձրանում: (գոլորշու նմանվող)

զ) Մանրիկ կաթիլներից կազմված այդ հավերժական անձրևը՝ ջրվեժից բարձրացող ջրափոշին, կյանք է տալիս շրջապատի փարթամ բուսականությանը: (մանրիկ կաթիլներից կազմված)

զ) Այդ հավերժական անձրևը մանրիկ կաթիլներից կազմված՝ ջրվեժից բարձրացող ջրափոշին, կյանք է տալիս շրջապատի փարթամ բուսականությանը: (մանրիկ կաթիլներից կազմված)

2. Ընդգծված բառի կամ բառակապակցության տեղը փոխելով՝ նախադասության իմաստը փոխի՛ր:

 ա) Անապատային հողմը ավազի վիթխարի զանգվածներ է oդ հանում:

ա) Հողմը ավազի վիթխարի անապատային զանգվածներ է oդ հանում:

բ) Կապուտակ Կասպից ծովի ջրերը  երկար ժամանակ պահում են ստացած ջերմությունը:

բ) Կասպից ծովի ջրերը  երկար ժամանակ պահում են կապուտակ ստացած ջերմությունը:

գ) Պարույրաձև բարձրանալով՝ մրրիկն իր հետ վեր է հանում ավազի ամպեր:

գ) Բարձրանալով՝ մրրիկն իր հետ վեր է հանում պարույրաձև ավազի ամպեր:

դ) Հարձակվող ավազներից խուսափող ժողովուրդները լքել են մշակված հողերը:

դ) Ավազներից խուսափող ժողովուրդները լքել են հարձակվող մշակված հողերը:

ե) Մարդն իր շրջապատի մասին որոշակի պատկերացումներ ու գիտելիքներ ունի:

ե) Մարդն իր շրջապատի մասին պատկերացումներ ու որոշակի գիտելիքներ ունի:

զ) Հեռավոր նավարկության ելած հին աշխարհի ծոփագնացները պատմում էին «խավար ծովի» մասին:

զ) Հեռավոր նավարկության ելած ծոփագնացները պատմում էին Հին աշխարհի «խավար ծովի» մասին:

է) Գիշերվա լռության մեջ լսվեց չարագուշակ բուի կռինչը:

է) Չարագուշակ գիշերվա լռության մեջ լսվեց բուի կռինչը:

3, Ընտրել գրաբարյան որևէ տեքստ և կատարել առաջադրանքները:

ԴՈր հատուցանէ չար փոխանակ բարւոյչար ի տանէ նորա միպակասեսցէ։

(Աոակք  ԺԷ, 13) 

որ                                 — ով, ով որ

հատուցանէ                         — հատուցում է, տալիս է

փոխանակ բարւոյ    — բարու փոխարեն

ի տանէ նորա            — նրա տանից

մի պակասեսցէ         — չպակասի, չի պակասի, չպիտի պակասի. չի պակասելու

 

ՀԱՐՑ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

Նախադասությունն աշխարհաբա՛ր դարձրու։

Ով տալիս է չարը բարու փոխարեն, չարը նրա տնից մի պակասի:  

Գրաբա՛ր դարձրու այս նախադասությունը.

Բարու փոխարեն չարով մի՛ հատուցիր (մի՛ հատուցաներ), չարը տանիցդ (ի տանէ քումմէ) չի պակասի։

Փոխանակ բարւոյ չարով մի՛ հատուցաներ, ի տանէ քումմէ մի պակասեսցէ: 

Երկու նախադասությունների արտահայտած մտքերը տարբերվո՞ւմ են (փաստարկված պատասխանի՛ր)։

Պատմի՛ր մի պատմություն (կարդացած, լսած, կամ հորինած), որի հետևությունն այս խրատը լինի։

Մի օր ես փողոցում նկատեցի մի տարօրինակ բան: Մի աղջկա ծննդյան տարեդարձն էր: Իր ընկերներից մեկը նրան նվիրեց մի նվեր, որն իրոք շատ գեղեցիկ էր: Աղջիկը այդ նվերը վերցրեց և արհամարանքով շպրտեց նրա դեմքին և հեռացավ: 

Լրացուցիչ կրթություն