Առողջություն

Առողջությունը մարդու նորմալ վիճակն է, երբ նա իրեն լավ է զգում: Առողջությունը կախված է հետևյալ գործոններից.

  • Առողջ սնունդ
  • Շրջակա միջավայր
  • Մարզանք
  • Վնասակար սովորություններ
  • Հիգենիա
  • Կրթություն
  • Աղքատություն
  • Ժառանգականություն
  • Նորմալ հոգևիճակ
  • Պատասխանատու վարքագիծ

Վերադասասավորումներ.

  • Առողջ սնունդ
  • Մարզանք
  • Նորմալ հոգևիճակ
  • Կրթություն
  • Հիգենիա
  • Պատասխանատու վարքագիծ
  • Ժառանգականություն
  • Վնասակար սովորություններ
  • Շրջակա միջավայր
  • Աղքատություն

Պարբերական համակարգ

Տարերի առաջին դասակարգումը

Բոլոր տարրերը բաժանվեցին երկու մեծ խմբերի՝ մետաղներ և ոչ մետաղներ: Մետաղները բացի սնդիկից պինդ են, ունեն մետաղական փայլ, պլաստիկ են, դժվարահալ են և ունեն ջերմա և էլեկտրա հաղորդականություն: Ոչ մետաղները, եթե պինդ են, փխրուն են, մեծ մասամբ հեղուկ կամ գազային նյութեր են, չունեն փայլ, դժվարահալ չեն և չունեն ջերմա և էլեկտրա հաղորդականություն:

Այս դասակարգումը թերի էր, որովհետև գտնվեցին մի խումբ տարրեր, որոնք ունեն և մետաղական, և ոչ մետաղական հատկություններ: Բոլոր մետաղներից առանձնացրեցին ամենաակտիվ մետաղները, որոնք կոչվեցին ալկալիական մետաղներ՝ Li, Nai, K, Rb, Cs, Fr: Բոլոր ոչ մետաղներից առանձնացրեցին ամենաակտիվ ոչ մետաղները, որոնք կոչվեցին հալոգեններ, որը հուներենից թարգմանվում է աղածին:

Բոլոր գազային նյութերից առանձնացրեցին իներտ կամ ազնիվ գազեր: Դրանք են՝ He, Ne, Ar, Kr, Xe, Rn: Այս գազային նյութերը կազմված են ատոմներից, և նրանց ատոմները այնքան պասիվ են, որ չեն միանում, ոչ իրար հետ, ոչ ուրիշ ատոմների հետ և չեն առաջացնում մոլեկուլներ:

Հայոց լեզու, գրականություն, 11 մարտ

  1. Կարդում ենք Եղ. Չարենց:
  2. Ընթերցել Եղ. Չարենցի բանաստեղծությունները:
  3. Ընտրել բանաստեղծություններից մեկը, դուրս գրել անհասկանալի բառերը և բառարանի օգնությամբ բացատրել:

Աղմկում է իմ սրտում ամեն գիշեր մի կարոտ,
Աղմկում է որպես խուլ ու հեռավոր մի քամի,
Աղմկում է մինչև լույս, գանգատվում է վարանոտ
Ու ժամերն է հաշվում իմ, վայրկյանները մի առ մի։

Վարանոտ — Վախկոտ

Գիշերի մեջ լռանիստ աղմկում է անորոշ,
Խո՜ւլ ծփում է իմ սրտում, և ուղեղում, և հոգում.
Ու թվում է, թե նրա երգը ուրի՜շ, մի՛ ուրի՜շ
Աշխարհից է մոտենում հեռուներին իմ հոգու։

Լռանիստ — Լուռ նստած

Զարթնում է մեջս հանկարծ հազարամյա մի քաոս,
Ծփում է հորդ, տարուբեր, օվկիանի պես վարար,
Ժամանակի պես անդեմ, մշտահոլով, մշտահոս,
Զառանցանքի պես շփոթ, ու անհաստատ, ու խավար։

Մշտահոլով — Միշտ փոփոխվող

Հնչում է մերթ, որպես երգ անծայրածիր մշուշում,
Հիվանդ մանկան պես անօգ՝ մերթ գանգատվում է կամաց,
Ու ոռնում է մերթ տխուր, հուսակտուր, որպես շուն՝
Լուռ, լուսնկա ու անդորր գիշերի մեջ միգամած։

Միգամած — Մռայլ, տխուր

Եվ լսում է իմ հոգին երգը այդ մութ քաոսի,
Շփոթ աղմուկը նրա, ոռնոցները կատաղի.—
Եվ ես գիտեմ, որ այդպես պիտի իմ կյանքը հոսի
Մինչև մարի հավերժի օվկիանի մեջ աղի…

  1. Հիմնավորել ընտրությունը, գրել՝ ի՞նչ զգացողություններ է առաջացնում բանաստեղծությունը, ինչի մասին է այն:

Ես ընտրեցի այս բանաստեղծությունը, որովհետև շատ հետաքրքիր էր: Հեղինակը շատ լավ էր ձևակերպել մտքերը և շատ գեղեցիկ էր ստացվել: Բանաստեղծությունը կարոտի մասին էր, որը տանջում էր նրան: Բանաստեղծն ուզում էր ասել, որ նա շատ տխուր էր: 

  1. Ընթերցել դասարանում՝ ընկերների համար:

Լրացուցիչ կրթություն

Ընթերցում ենք (դուք, ընտանիքի անդամները, ընկեր-բարեկամները) Եղ. Չարենց.

  • տեսանյութ
  • ձայնագրություն