Առանձկանության ուժ: Հուկի օրենքը

Փոխազդեցության հետևանքով մարմինները փոխում են իրենց արագությունը: Սակայն երբ մարմինը զրկված է շարժվելու հնարավորությունից, ապա ուժի ազդեցությամբ նրա տարբեր մասերն են տեղափոխվում են միմյանց նկատմամբ, որի հետևանքով մարմինը փոխում է իր ձևն ու չափերը: Այսպես, օրինակ, երբ գնդակը սեղմում ենք պատին, ապա մատի և գնդակի, ինչպես նաև գնդակի և պատի փոխազդեցության հետևանքով փոխվում են մատի և գնդակի ձևերը: Այդ դեպքում փոխվում է նաև պատի ձևը, սակայն այնքան չնչին, որ չենք նկատում: Մեկ այլ օրինակ: Երբ բեռը դնում ենք հենարանների վրա դրված տախտակին այն ճկվում է: Փոխազդեցության հետևանքով փոխվում են նաև մարմնի չափերը: Օրինակ՝ սեխմելիս զսպանակը կարճանում է, իսկ ձգելիս՝ երկարում: Նշված բոլոր դեպքերում ասում են, որ մարմինը դեֆորմացվում է: Արտաքին ազդեցության հետևանքով մարմնի ձևի և չափերի փոփոխությունը կոչվում է դեֆորմացիա:

Հայոց լեզու, գրականություն: Գործնական քերականություն: Մարտի 19

  1. Տեքստը  փոխադրի´ր` ուրիշի ուղղակի խոսքերը անուղղակի խոսք դարձնելով:

Լինում է չի լինում, մի փադիշահ  է լինու մ: Մի անգամ այս փադիշահն իր շքախմբով շրջելիս է լինում, տեսնում է՝ մի ծերունի  ձիթենի է տնկում: Նա մոտենում է ծերունուն ու զարմացած հարցնում.

— Ո՜վ  ալևոր, այդ ինչո՞վ ես զրաղված այս շոգ կեսօրին: Հանգստանալուդ  ժամանակը վաղուց հասել է,  իսկ դու դեռ աշխատում ես: Կապրե´ս, մինչև այս ծառը պտուղ տա:

-Ո՜վ  ամենակարող տեր, չէ´ որ աշխարհի օրենքն է, որ մեկը ծառ  տնկի, մյուսը ճաշակի դրա պտուղները: Բայց էլի ապրելու հույս մինչև այն օրը, որ ծառն  սկսի պտուղ տալ:

Փադիշահին  դուր է գալիս ծերունու պատասխանը, և նրան դրամով  լի քսակ է տալիս:

-Ա’յ, տեսնո՞ւմ ես՝ ծաոն սկսեց պտուղ տալ,- ժպտում է ծերունին:

Փադիշահր ծիծաղում ու էլի մի քսակ է տալիս ծերու- նուն:
-Ո´վ մեծ փադիշահ, ուշադրությո´ւն դարձրու, որ մյուս  ծառերը տարին մեկ անգամ են պտուղ տալիս, իսկ իմ տնկին՝ երկու անգամ:

Այս կատակն ավելի է դուր գալիս փադիշահին: Նա ծերունուն է տալիս երրորդ  քսակն ու ասում իր ուղեկիցնե- րին.

-Գնա´նք, բարեկամնե´ր, թե չէ այս ծերունու մոտ մի քիչ էլ որ  կանգնենք, բոլորովին կսնանկանանք:

Մի ժամանակ մի իշխան կար: Մի անգամ նա իր շքախմբով ման էր գալիս և տեսնում էր, որ մի ծերունի ձիթենի է տնկում: Նա շատ զարմացած հարցնում է նրան, թե ինչո՞վ է զբաղված այդ շոգ օրին, ասաց, որ հանգստանալու ժամանակն արդեն եկել է, իսկ նա դեռ աշխատում է: Ծերունին ասաց իշխանին, որ դա աշխարհի օրհենքն է, և որ մեկը պետք է ծառ տնկի, մյուսը ճաշակի դրա պտուղները: Իշխանը հավանում է ծերունու պատասխանը և նրան մի պարկ դրամ է տալիս: Ծերունին ժպտաց և ասաց, որ ծառը արդեն պտուղ է տալիս: Իշխանին այս պատասխանը ևս դուր է գալիս և էլի մի պարկ դրամ է տալիս: Ծերունին ասաց, որ իշխանը ուշադիր լինի, որովհետև իշխանի ծառը տարին մեկ անգամ է բերք տալիս, իսկ նրանը երկու: Այս պատասխանը ավելի է դուր գալիս նրան և ևս մեկ պարկ դրամ է տալիս ու ասում իր շքախմբին, որ եթե այս ծերունու մոտ երկար մնան կսննկանան: 

2. Ընդգծված երկրորդական նախադասությունները  բառակապակցություններ դարձրո՛ւ: 

Սպիտակ մշուշի միջից հազիվ էր նշմարվում կածանը, որը հետզհետե աչքից անհետանում էր:

Աչքից անհետացող կածանը սպիտակ մշուշի միջից հազիվ է նշմարվում: 


Արևն ու Երկիրը, որ իրար փոխադարձաբար ձգում են, կապված են նաև այլ տիեզերական մարմինների հետ:

Իրար փոխադարձաբար արևն ու Երկիրը, կապված են նաև այլ տիեզերական մարմինների հետ: 
Վեպի հերոսները կառուցում են մի տիեզերանավ, որը կարող էր Լուսին թռչել:

Մի տիեզերանավ են կառուցուցում վեպի հերոսները, որը կարող էր Լուսին թռչել: 

Սարքը, որ խորամանկ կառուցվածք ունի, ուղղակի դեռ չի ընկել այդ պատանու ձեռքը:

Խորամանկ կառուցվածք ունեցող սարքը, ուղղակի դեռ չի ընկել այդ պատանու ձեռքը:
Հեշտ չէ հաղթահարել նրանց ազդեցությունը, ովքեր երկար ժամանակ անառարկելի հեղինակություն են եղել:

Ովքեր երկար ժամանակ անառարկելի հեղինակություն են եղել, հեշտ չէ հաղթահարել նրանց ազդեցությունը: 


Մարդիկ շրջապատեցին նրա տունը, ով սարքել ու իրենց էր նվիրել այդ մեքենան:

Մարդիկ շրջապատեցին այդ մեքենան սարքողի և իրենց նվիրողի տունը: 


Երբ
 նկարում էր բերդի մուտքը, մատիտը մի պահ ձեռքին մնաց:

Մատիտը մի պահ ձեռքին մնաց այն ժամանակ, երբ բերդի մուտքն էր նկարում: 
Երբ անցնում էր քարանձավների միջով, շունչը պահում էր:

Շունչը պահում էր, երբ անցնում էր քարանձավների միջով: 
3. Ընդգծված բառակապակցությունները (դերբայական դարձվածքները) վերարծի՛ր երկրորդական նախադասությունների:
Օրինակ՝
Դելֆիններին վարժեցնողները
 կապվում են նրանց հետ:- , Նրանք ովքեր  վարժեցնում են դելֆիններին, կապվում են նրանց հետ:
Մեզ որպես թանկագին հյուրի դիմավորող տանտերը սեղանին իրենց երկրի ամենահամեղ կերակուրները դրեց:

Տանտերը, որը մեզ թանկագին հյուր է ընդունում, սեղանին իրենց երկրի ամենահամեղ կերակուրները դրեց: 
Իսկական փորձություն է խխունջներ  հյուրասիրող մարդկանց երկրում հյուր ընկնելը:

Խխունջներ  հյուրասիրող մարդկանց երկրում հյուր ընկնելը իսկական փորձություն է: 
Ստիպված կանգ առանք ջունգլիներով շրջապատված մի գյուղում:

Ջունգլիներում շրջապատված մի գյուղում ստիպված կանգ առանք: 
Այնտեղ մեզ կոկորդիլոսի պոչ հյուրասիրեցին վայրի պտուղներով ծանրաբեռնված ծառերի տակ:

Վայրի պտուղներով ծանրաբեռնված ծառերի տակ մեզ կոկորդիլոսի պոչ հյուրասիրեցին: 
Հետո մեզ տարան արևի կուրացուցիչ ճառագայթներով լցված, խայտաբղետ ու աղմկոտ շուկան:

Արևի կուրացուցիչ ճառագայթներով լցված, խայտաբղետ ու աղմկոտ շուկան հետո մեզ տարան: 
Մեր պատվին գնված սև, մազմզոտ թրթուրները շուկայի ամենաթանկ ապրանքներն էին:

Սև մազմզոտ թրթուրները, որոնք մեր պատվին էին գնված, շուկայի ամենաթանկ ապրանքներն էին:
4.Ընդգծված դերբայական դարձվածքները վերածի՛ր երկրորդական նախադասությունների:
Օրինակ՝
Հոր հեռանալուն պես 
աղջիկը վազեց, պահարանից դեղ հանեցբերեց, քսեց տղայի վերքերին:-Հենց որ հայրը հեռացավ, աղջիկը վազեց, պահարանից դեղ հանեց, բերեց, քսեց տղայի վերքերին:
Շիկացած անապատներում թափառողները վարժվում են տապակած մորեխ ուտելուն:

Վարժվում են տապակած մորեխ ուտելուն շիկացած անապատներում թափառողները: 
Մենք լսել էինք չինացիների՝ ծիծեռնակի բներ ուտելու մասին:

Չինացիների՝ ծիծեռնակի բներ ուտելու մասին մենք լսել էինք: 


Մարդկանց մեջ փնտրում, գտնում էր տարօրինակ սովորույթներ ու ճաշակ ունեցողներին:

Տարօրինակ սովորույթներ ու ճաշակ ունեցողներին մարդկանց մեջ փնտրում, գտնում են: 


Նա սպասում էր հայրենակիցների՝ իրեն դիմավորելուն:

Հայրենակիցների՝ իրեն դիմավորելուն նա սպասում էր: 


Նա վերադարձավ երկար տարիներ ապրած տեղից:

Երկար տարիներ ապրած տեղից նա վերադարձավ: 


Իր հայրենիքի բախտը ոտնակոխ անելու չափ 
անգութ չէր նա:

Նա այնքան անգութ չէր, որ իր հայրենիքի բախտը ոտնակոխ աներ: 
Մեկ էլ կանչելու դեպքում պիտի հետևեի նրան:

Պիտի հետևեի նրան, եթե մի անգամ էլ կանչեր: 

 

Լրացուցիչ կրթություն

Գրել շարադրություն ձեր ընտրած թեմայով:

Իմ սիրելի գիրքը

Ազատ ժամանակ ես շատ եմ սիրում ընթերցել: Ես շատ գրքեր եմ կարդացել, բայց ունեմ երկու շատ սիրելի գիրք՝ «Փոքրիկ արքայադուստրը» և «Ջելսոմինոն խափեբաների աշխարհում: «Փոքրիկ արքայադուստրը» ինձ մայրիկս է նվիրել, որը ինձ շատ է դուր եկել: Իսկ մյուս գիրքը նվիրել է իմ դասընկերուհին՝ Ասյան: «Ջելսոմինոն խափեբաների աշխարհում» գիրքը շատ զվարճալի փոքրիկի մասին է, ում ձայնը շատ բարձր է: Մի օր նա հայտնվում է խափեբաների աշխարհում և հենց այդտեղ էլ սկսվում է նրա արկածները: Ինձ շատ է դուր եկել, խորհուրդ կտան դուք էլ կարդաք: Երբ ես հիվանդ էի և շատ տխուր էի մայրիկս ինձ անակնկալ արեց և նվիրեց «Փոքրիկ արքայադուստրը»: Նա գիտեր, որ ես շատ եմ սիրում ընթերցել և շատ կուրախանամ: Այդ գիրքը մի փոքրիկ աղջկա մասին է, ով ո՜չ մայր ունի, ո՜չ էլ հայր, բայց նրան բոլորը սիրում են, իսկ շատերն էլ նախանձում, որովհետև նա շատ գեղեցիկ է և հարուստ: Այժմ ես ընթերցում եմ «Ջելսոմինոն խափեբաների աշխարհում» գիրքը: Ես իմ բլոգում ունեմ մի անկյուն «Իմ կարդացած գրքերը այս ուսումնական տարուն», որտեղ գրել եմ այն գրքերի մասին, որոնք ես կարդացել եմ այս ուսումնական տարուն: Հղումը տես՝ այստեղ

Բուսաբուծություն

  1. Որո՞նք են բուսաբուծության զարգացման նախադրյալները:

Բուսաբուծության նախադրյալներն են՝ ջուրը, հողը, արևը, շրջակա միջավայրը: 

  1. Ի՞նչ կապ ունի բուսաբուծությունը տնտեսության մյուս ճյուղերի հետ:

Բուսաբուծությունը տալիս է հումք, իսկ տնտեսության մյուս ճյուղերը այդ հումքից պատրաստում են ուրիշ նյութեր: 

  1. Նշեք հետևյալ բույսեր մշակող առաջատար երկրները.
    Բրինձ, ցորեն, բամբակ, թեյ, սուրճ կակաո, խաղող, եգիպտացորեն

Բրինձ — Չինաստան

Ցորեն — Ռուսաստան

Թեյ — Չինաստան

կակաո — ԱՄՆ և Աֆրիկա

Խաղող — Իտալիա

Եգիպտացորեն — ԱՄՆ

Պատրաստում ենք բնական կոսմետիկաներ: Նախագիծ: Մարտ

Ձու — 1 — Ասյա

Վարունգ — 2 — Մարիաննա

Կիտրոն — 1 — Կարինա

Թթվասեր — 1 փոքր — Կարինա

Վազելին — 1 — Էմմա

Օղի — 1 օղու բաժակ — Սաթինե

Սուրճ — Ասյա

Ալոեն — 2 — 3 ճյուղ — Լիլիթ

Բամբակ — Էմմա

Սոդա — 1 թեյի գդալ — Սաթինե

18. 03. 2019 (Դասարանում և տնային)

  1. Քննարկել հնդկական հեքիաթը:
  2. Կարդալ և քննարկել շարադրությունները:
  3. Կատարել առաջադրանքները.

1.Տրված բարդ բառերի վերջին արմատները փոխելով` ստացի՛ր նոր բարդ բառեր:

Հեռախոս — Հեռադիտակ

հանրածանոթ — Հանրահաշիվ, հանրահայտ

ձյունածածկ — Ձյունապատ

երկրագունդ — Երկրապահ

կենսակերպ — Կենսաբան

հնավանդ — Հնագետ

մտահոգ — Մտածկոտ

բարենպաստ — բարեփոխում

ակնթարթ — ակնաբույժ

լուսանցք — լուսավոր

 2.Բաղադրյալ այնպիսի բառեր կազմի՛րորոնց սկզբում լինեն տրված բառերի վերջին բաղադրիչները

Դեղնակտուց — կտցահար

կենսասեր — 

կենսագիր — գրականություն

քինախնդիր — խնդրագիրք

ակնդետ — դետալ

երկրագունդ — գնդապետ

3.Այնպիսի բաղադրյալ բառեր կազմի՛րորոնց վերջում լինեն տրված բառերի առաջին բաղադրիչները

Բուսական — Մշակաբույս

սուզանավ — Ջրասույզ

սիրառատ — ընկերասեր

շինություն — Դավիթաշեն

4.Ա շարքի նախածանցներից յուրաքանչյուրը բոլոր հնարավոր ձևերով բաղադրի՛ր Բ շարքի բառերի հետ:

Ա. Հակ, անդր, արտ, համ, նախ, վեր, գեր, տար:

Բ. Կարծիք, դարձնել, գրել, գտնել, հարված, զգեստ, օրոք, դասել:

Հակակարծիք, համակարծիք, գերակարձիք, հակադարձնել, անրադարձնել, համադարձնել, վերադարձնել, տարադադարձնել, հակագրել, արտագրել, վերագրել, հակահարված, նախահարված, վերահարված, համազգեստ, նախօրոք, հակադասել, վերադասել, արտադասել, համադասել, տարադասել: 

5.Ա շարքի նախածանցներից յուրաքանչյուրը բոլոր հնարավոր ձևերովբաղադրի՛ր Բ շարքի բառերի հետ:

Ա Անդր, հակ, համ, ենթ, նախ, ներ, պար, վեր, տար, փոխ:

Բ. Կովկաս, (հ)արձակ, տարած, դարձ, դնել (դրել), կշիռ, մուծել, փակել, կանգնել, աշխարհ(իկ):

Անդրկովկաս, համարձակ, վերարձակ, համատարած, հակատարած, ենթատարած, վերատարած, անդրադարձ, հակադարձ, նախադարձ, վերադարձ, փոխադարձ, համադրել, հակադրել, համակշիռ, հակակշիռ, ենթամուծել, վերամուծել, վերականգնել, հակաշխարհիկ, համաշխարհ, ենթաշխարհ: 

Լրացուցիչ կրթություն

Թարգմանել առակներից մեկը և քննարկել:

Наберись смелости — сделай попытку

 

Царь собрал на Главной площади своих подданных, чтобы узнать, кто из них способен занять важный государственный пост.

Գլխավոր փողոցում թագավորը հավաքեց իր ծառաներին, որպեսզի իմանա, թե նրանցից , ով է իվիճակի զբաղեցնել կարևոր պետական փոստը։

— Подданные мои, — обратился к ним царь, — у меня есть для вас трудная задача. Надеюсь, что кто-нибудь сможет ее решить.

Թագավորը նրանց ասաց․

-Իմ ծառաններ, ես ձեզ համար ունեմ դժվար առաջադրանք։Ինձ թվում է մեկը կարող է այն հաղթահարել։

Он подвел их к огромному дверному замку.

— Это самый большой замок, который есть в моем царстве. Кто из вас сможет открыть его? — спросил царь.

Նա տարավ ծառաներին  մի հսկա դղյակի դռան մոտ։

-Սա իմ թագավորության ամենամեծ դղյակն է ։Ձեզանից ով կարող է բացել այն։

Одни сразу отказались. Другие, почитаемые в народе за мудрецов, долго разглядывали замок с важным видом, но потом признались, что не знают, как открыть его. После этого все остальные сказали, что задача им не по силам.

Ոմանք միանգամից հրաժարվեցին։ Մյուսներըը , որոնք հարգված էին իմաստունների կողմից, լուրջ դեմքով երկար նայում էին դղյակին , բայց հետո խոստովանեցին , որ չգիտեն ,ինչպես բացեն դղյակը։Դրանից հետո մնացածը ասեցին , որ առաջադրանքը իրենց ուժերով չէ։

Лишь один юноша подошел к замку, внимательно осмотрел его, затем попытался сдвинуть с места и, наконец, рывком дернул вниз. О чудо — замок открылся! Он просто не был защелкнут!

Մենակ մի երիտասարդ գնաց դղյակի մոտ և ուշադիր զննեց ,հետո փորձեց շարժել իր տեղից և վերջապես շարժեց տեղից։Օ հրաշք – դղյակը բացվեց։Նա միայն փակված չէր։

Тогда царь объявил:

— Ты получишь важную должность при дворе, потому что надеешься на собственные силы и не боишься сделать попытку.

Ապա թագավորը հռչակեց. 

-Դու կստանաս կարևոր պաշտոն , որովհետև դու հավատում ես քո սեփական ուժերին և չես վախենում փորձել: 

 

Թարգմանեցին՝ Մանուկյան Կարինան, Տեր-Պետրոսյան Սաթինեն և Միրզոյան Ասյան: 

 

Փորձություն։ Հնդկական հեքիաթ: 16 մարտ: Կիրակնօրյա ընթերցանություն

  1. Կարդալ և դուրս գրել անհասկանալի բառերը և բառարանի օգնությամբ բացատրել։

Չունեմ

  1. Ի՞նչ է իսկական ընկերությունը։ Շարադրեք ձեր մտքերը այդ թեմայով։

Բոլորն էլ ունեն մտերիմ ընկերներ: Իսկ ամենամտերիմ ընկեր կարող է լինել մեկը: Այն մեկը, որը քո համար ամենաթանկն է: Որին դու ամեն դժվարության ժամանակ կարող ես օգնել: Եթե դու իսկական ընկեր ես, ապա քո ամենամտերիմ ընկերոջ համար պատրաստ ես ամեն ինչի, նույնիսկ կյանքդ դնես վտանգի տակ: Կարող է դու քո ընկերոջը փոքր ժամանակվանից ճանաչում ես, բայց դու միայն նրա ամենամտերիմ ընկերը կհամարվես այն ժամանակ, երբ նրան միշտ օգնես ամեն հարցում: 

Դհավալմուքհը երկու ընկեր ուներ, որոնց անչափ սիրում էր և ամեն օր այցելում նրանց։ Առաջին ընկերը շատ հարուստ էր։ Ամեն անգամ, երթ Դհավալմուքհը այցելում էր նրան, նստում էին համեղ խորտիկներով ու քաղցրավենիքով ծանրաբեռնված ճոխ սեղանի շուրջ և ուրախ զրուցում։ Երկրորդ ընկերը աղքատ էր։ Նա շատ բան չուներ հյուրասիրելու, բայց միշտ ուրախությամբ էր ընդունում Դհավալմուքհին և նրա հետ կիսում իր վշտերն ու ուրախությունները։

Ընկերների հետ ունեցած այդ մտերմությունը վերջապես շարժեց Դհավալմուքհի կնոջ հետաքրքրությունը։ Նա շատ էր ցանկանում իմանալ, թե ովքեր են նրանք, և խնդրեց ամուսնուն՝ ծանոթացնել նրանց հետ։

Եվ ահա մի օր Դհավալմուքհը կնոջն իր հետ տարավ ընկերների մոտ։

— Օ՜, բարով, բարով եկաք,— ողջունեց նրանց աոաջին ընկերը։— Համեցեք, խնդրեմ։ եվ հյուրասիրեց նրանց ընտիր թեյով ու համեղ նախաճաշով։ Ընկերոջ հյուրասիրությունը մեծ տպավորություն թողեց Դհավալմուքհի կնոջ վրա։

Հաջորդ օրը նրանք այցելեցին երկրորդ ընկերոջը։ Նա գրկաբաց ընդունեց հյուրերին ու թեև ոչ խմելու, ոչ էլ ուտելու բան ուներ նրանց առաջարկելու, բայց շատ լավ ժամանակ անցկացրին։

Երբ տուն էին վերադառնում, Դհավալմուքհի կինը միայն առաջին ընկերոջն էր գովաբանում։ Բայց ամուսինն ասաց.

— Նա լավ ընկեր է, կասկած չկա, բայց մյուսն ավելի լավն է։

— Ի՞նչ, նա նույնիսկ մի բաժակ ջուր չառաջարկեց մեզ,— զարմացած ասաց կինը։

— Դրանով չեն դատում ընկերոջը,— ասաց Դհավալմուքհը։— Ինձ թվում է, որ երկրորդ ընկերոջս զգացմունքներն ավելի անկեղծ են։

— Իսկ ես էդ կարծիքին չեմ,— համառեց կինը։— Համոզված եմ, որ քո առաջին ընկերը քեզ ավելի է սիրում, քան երկրորդը։

Դհավալմուքհը որոշ ժամանակ լուռ մնաց, ապա ասաց.

— Եթե դու իրոք ուզում ես պարզել ճշմարտությունը, արի փորձենք նրանց։

Եվ նա ասաց կնոջը, թե ինչպես պետք է փորձեին նրանց։

Հաջորդ օրը, ինչպես որոշել էին, Դհավալմուքհի կինը գնաց առաջին ընկերոջ մոտ ու տխուր պատմեց, որ թագավորը շատ բարկացած է ամուսնու վրա։ Չգիտեն ինչ անեն։ Ընկերը ուսերը վեր քաշեց ու ասաց.

— Շատ եմ ցավում, բայց ոչնչով օգնել չեմ կարող։ Ո՞վ կհամարձակվի թագավորին դեմ գնալ։

Կինը հուսահատ դեմք ընդունեց ու գնաց երկրորդ ընկերոջ մոտ, որը, լսելով նրան, անմիջապես վերցրեց թուրն ու վահանը և, հավատացնելով, որ ամեն ինչ կանի նրա ամուսնուն պաշտպանելու համար, գնաց պալատ։

Բայց ճանապարհին Դհավալմուքհը հանդիպեց նրան ու ասաց.

— Սիրելի ընկեր, մի՛ անհանգստանա, թագավորը ներեց ինձ։ Տուն գնանք։

Այսպիսով, Դհավալմուքհի կինը համոզվեց, որ երկրորդ ընկերն իրոք ճշմարիտ ընկեր է, որովհետև պատրաստ էր կռվելու հանուն ընկերոջ, նույնիսկ սեփական կյանքը վտանգի ենթարկելով։

Գրիչների պատմությունը: 15 մարտ

Գյուտարարները որոշում են գրիչի սուր ծայրը փոխարինել թանաքով լցված ձողով` ծայրին ազատ պտտվող գնդիկով:
1938 թ.-ին եղբայրները պատրաստում են գնդիկով գրիչի առաջին օրինակը, սակայն զանգվածային արտադրություն չեն հասցնում սկսել: Սկսվում է Երկրորդ համաշխարհային պատերազմը, և լրագրող Լասլո Բիրոն ստիպված է լինում արտագաղթել Փարիզ, ապա` Արգենտինա: 1940 թ.-ին այնտեղ մեկնում է նաև նրա եղբայրը:
Եղբայրների նախագիծը հետաքրքրում է արգենտինացի գործարար Խուան Մեյնին, ով համաձայնում է ներդրումներ կատարել գնդիկով գրիչի արտադրության համար:
1942 թ.-ին արգենտինական մի փոքր արտադրամաս սկսում է Birome (հապավում Biro և Meyne ազգանուններից) գնիկով գրիչների արտադրությունը:
Birome գրիչներն առաջինը գնահատում են օդաչուները: Գնդիկով գրիչները` ի տարբերություն փետուրով գրիչների, բարձրության վրա, որտեղ մթնոլորտային ճնշումը ցածր է, չէին հոսում:
1944 թ.-ին Բիրոն ամերիկյան երկու ընկերությունների արտոնագիր է վաճառում` հուսալով ԱՄՆ-ում մեծ հաջողության հասնելու: Սակայն անսպասելի մրցակից է հայտնվում:
Ոմն ամերիկացի Միլթոն Ռեյնոլդսը 1943 թ.-ին այցելում է Արգենտինա և պատահմամբ գնդիկով գրիչ է գնում ու որոշում է ԱՄՆ-ում սկսել սեփական արտադրությունը: Ճարպիկ գործարարը հզոր գովազդային արշավ է սկսում: «ReynoldsRocket» գրիչների առաջին խմբաքանակը վաճառքի է հանվում 1945 թ.-ի հոկտեմբերի 19-ին: 10 հազար օրինակը վաճառվում է ընդամենը մի քանի ժամվա ընթացքում, յուրաքանչյուր գրիչը` 12,5$-ով:
«Eversharp» ընկերությունը, որը գնդիկով գրիչների արտադրության համար պաշտոնական արտոնագիր ուներ, դատի է տալիս Ռեյնոլդսին, սակայն ընկերությանը չի հաջողվում պաշտպանել իր իրավունքները: Երկու ընկերությունները մի քանի տարի ոխերիմ մրցակիցներ էին ամերիկյան շուկայում: Մրցակցության արդյունքում գրիչների գինը 12,5$-ից ընկնում է և հասնում է 50 ցենտի:
50-ական թթ.-ին գնդիկով գրիչների շուկայում առաջատար է դառնում ֆրանսիական BIC ընկերությունը: Ընկերության սեփականատեր Մարսել Բիկը արտադրության պատենտը գնել էր Բիրո եղբայրների և Մեյնի հիմնած ընկերությունից: BIC գրիչները համատեղում էին լավ որակը և ցածր գինը:
Իսկ գնդիկով գրիչի գյուտարար Լասլո Բիրոն 1947 թ.-ին հեռանում է բիզնեսից և իրեն նվիրում է բնանկարչությանը:
Արգենտինայում, որը Բիրոյի համար երկրորդ հայրենիք էր դարձել, գյուտարարին հիշում են առայսօր: Ամեն տարի` սեպտեմբերի 29-ին` Բիրոյի ծննդյան օրը, երկրում նշվում է Գյուտարարի օրը:

15.03.2019, տնային աշխատանք, Հայոց լեզու, Գրականություն

Քննարկենք Աշոտ Բլեյանի Գիր մանիֆեստի հետևյալ հատվածները…

  1. Ազատվենք պարտադիր 12-ամյայից, հիմնական համընդհանուր կրթությունից հետո պարտադիր-առաջնային համարել նախնական (արհեստագործական)-միջին մասնագիտական ուսուցումը՝ առաջարկելով 9-րդ դասարանի շրջանավարտների ազատ ընտրությամբ բազմաձև, տարաժամկետ, սկսած երեք ամսից, մասնագիտական ուսուցում անվճար՝ քոլեջում, թե վճարովի կամ անվճար ուսումնական կենտրոնում, մի այլ տեղում… Այնպես, որ պատանին Հայաստանում օր առաջ ինքնուրույն մասնակցի տնտեսական-արտադրական կյանքին, դրա աշխուժացմանը… Այսպիսով հանրակրթությունը կմասնակցի կառավարության հայտարարած տնտեսական հեղափոխությանը։

Իմ կարծիքով Տիար Բլեյանը շատ ճիշտ է, քանի որ իմ կարծիքով ամեն պատանի կարող է ընտելանալ իր ընտրած մասնագիտությանը: 

  1. Հիմնական կրթության՝ ինչպես տարեկան, այնպես և ավարտական գնահատումը՝ բաց-թափանցիկ, թողնենք ուսուցչին. իսկ հունիս ամսին հասարակության ակտիվ խմբերով, բոլոր կարգի իշխանություններով կենտրոնանանք շրջանավարտի մասնագիտական կողմնորոշման ու աշխատանքային ամառային գործունեության կազմակերպման վրա՝ աշխատանքային ջոկատներ, երկրագործական, համայնքային նախաձեռնություններ…

Ես կարծում եմ, որ Տիար Բլեյանը շատ ճիշտ է, որովհետև եթե մարդու մոտ չստացվի սովորել, նա կզբաղվի երկրագործությամբ: 

  1. Ուսումնական դարձնենք ամառը՝ ամառային դպրոցներով, ճամբարներով, նախագծերով, հայրենագիտական ճամփորդության գրավիչ առաջարկներով՝ ուսուցչին, սովորողին մատչելի…

Ես Տիար Բլեյանի հետ համաձայն եմ: Ինձ շատ է դուր գալիս այդ միտքը: Շատ հետաքրքիր կլինի ամառային նախագծեր կազմելով, ճամփորդություններով և ճամբարներով: 

Բանավոր մաթեմատիկա: 15 մարտ

  1. Կշեռքի մի նժարին դրեցին մի կտոր օճառ, իսկ մյուս նժարին` նույնպիսի կտոր օճառի 3/4-ը և 3/4 կգ:  Կշեռքը հավասարակշռվեց:  Որքա՞ն էր կշռում օճառը:

4

 

2. Ի՞նչ ես տեսնում, շարժում կա՞

222

Ոչ

3. Ծնողները երեխաների հետ լիմուզինով շրջում են․ 4 մեծահասակները  5 երեխաների հետ միասին վճարում են $39:  Մեկ մեծահասակի տոմսը երկու անգամ թանկ էր երեխայի տոմսից։  Ի՞նչ արժեր մեծահասակի տոմսը։

222

1 երեխա=x

1մեծահասակ = 2x

5x+8x=39

13x=39

x=39:13

x=2  

4. Ճանապարհի 1/8 մասը անցնելուց հետո ուղևորին մնացել էր անցնելու 455 կմ:  Որքա՞ն էր ամբողջ ճանապարհի երկարությունը:

 

5. Ինչպե՞ս կարող եմ 19-ից վերցնել 1 և ստանալ 20:

19+1=20

6. Շենքի յուրաքանչյուր հարկի բարձրությունը 4մ է:  Այդ շենքի երրորդ հարկի հատակին փռված գորգը գետնից ի՞նչ բարձրության վրա է գտնվում:

8

7. Ի՞նչ է գրված

111

Good meme

8. Գերանը 12 մասի  կտրելու համար քանի՞ տեղից պետք է սղոցել այն:

11

9. Who or what has an eye but cannot see colors?

Դալտոնիկ