Նոր ձեռքբերումներ | Առցանց դասեր |Անգլերեն

Ես շատ եմ սիրում մեր անգլերենի դասերը: Իրոք շատ հետաքրքիր են անցնում: Ես մեծ հաճույքով աշխատում եմ ամեն մի թեմայի շուրջ:

Կանկեղծանամ և կասեմ, որ շատ եմ սիրում Միսս Տաթևին: Մենք նրա օգնությամբ շատ հեշտ հասկանում ենք ամեն մի թեմա, պատմում տարբեր ստեղծագործություններ և այլն:

Առցանց ուսուցման ընթացքում շատ նախագծային աշխատանքներ ենք իրականացրել, տարբեր ստեղծագործությունների շուրջ քննարկումներ ենք կազմակերպել և այլն:

Անգլերենի առցանց դասերը շատ ուրախ են անցնում: Բայց կարծում եմ, որ դպրոցից ավելի հեշտ էր աշխատելը:

Ես շատ կցանկանամ, որ Միսս Տաթևը մեզ շարունակի դասավանդել Ավագ դպրոցում:

Թողնել մեկնաբանություն