Անկե՞ղծ, թե՞ կեղծ | Շարադրությունների շարք | Ուսումնական նախագիծ

Անկե՞ղծ, թե՞ կեղծ. Եթե ես լինեի ընտրության առաջ, ապա առանց մեկ վարկյան մտածելու կնտրեի լինել անկեղծ, քանի որ մարդիկ միայն անկեղծությունն են գնահատում: Ո՞ւմ է պետք լինել կեղծ, բայց ոչ ոքի դուր չգալ: Դու կարող ես լինել անկեղծ և ունենալ շատ ընկերներ, ովքեր միշտ կլնեն քո կողքին:

Կեղծ լինելը շատ վատ բան է: Երբեք չեմ սիրել կեղծ մարդկանց, որովհետև ես կարծում եմ, որ նրանք չարն են և նրանց հետ շփվելով ես էլ կդառնամ նրանց նման կեղծ մարդ:

Շատ եմ սիրում անկեղծ մարդկանց: Իրոք շատ լավ բան է անկեղծությունը: Կարծում եմ, որ եթե մարդ անկեղծ է, ուրեմն բարի է, եթե բարի է՝ լավն է: Այս դարում անկեղծ մարդիկ այդքան էլ շատ չեն, այդ պատճառով էլ շատ են գնահատում անկեղծությունը:

vfdvdf

Ես չեմ կարող ասել, թե արդյո՞ք անկեղծ եմ բոլորի հանդեպ: Այդ հարցին կարող են պատասխանել ինձ ճանաչողները: Կարծում եմ, որ եթե իմ շրջապատը անկեղծ է, ուրեմն ես նույնպես անկեղծ մարդ եմ:

Եղի՜ր անկեղծ և իմացիր, որ միշտ գնահատված ես . . . 😘 ❤

Անհոգ մանկություն | Շարադրությունների շարք | Ուսումնական նախագիծ

Մանկություն՝ կյանքի ամենաանհոգ և ամենաուրախ ժամանակահատվածը . . .

Բոլոր երեխաների ծնողներն էլ ամեն ինչ անում են, որ իրենց երեխան անհոգ մանկություն ունենա, բայց ոչ բոլոր երեխաներն ունեն անհոգ և ուրախ մանկություն:

Այժմ երազում եմ շուտ մեծանալ. Դա ունի լավ և վատ կողմեր: Լավ կողմ այն է, որ կմեծանաս և կյանքդ նոր էջից կսկսես, աշխարհին մեծահասակի աչքերով կնայես:  Վատ կողմն այն է, որ հնարավոր է կորցնես քո դպրոցական ընկերներին: Կունենաս շատ հոգսեր, քիչ ժամանակ և այլն:

49347912

Երբ մայրիկիս և հայրիկիս ասում եմ, որ ուզում եմ շուտ մեծանամ, նրանք պատասխանում են. «Երբ փոքր էինք, մենք ևս այդպես էինք մտածում: Այժմ մեծացել ենք ու ուզում ենք նորից փոքրանալ և հետ բերել մեր մանկությունը»:

Ժամանակը շատ արագ է անցնում և մենք դա չենք նկատում: Պետք է վայելենք մեր մանկությունը, քանի դեռ չենք մեծացել: ❤😂👩

Հորեղբայրս իմ կյանքում |Շարադրությունների շարք | Ուսումնական նախագիծ

Վստահ եմ, որ բոլորս էլ մեր կյանքում ունենք թանկ մարդիկ, ովքեր միշտ մեր կողքին են և մեզ մենակ չեն թողնի:

Ինձ համար ամենաթանկ մարդկանցից մեկը իմ հորեղբայրն է: Ես նրան այնքան եմ սիրում, որ առանց նրա ուղղակի չեմ կարող ապրել:

Դեռ մանկուց նա միշտ տեղ է ունեցել իմ փոքրիկ սրտում: Ես նրան միշտ սիրել եմ և հարգել, քանի որ նա չափազանց բարի է:

900_Ngan-Hong-Truong_7 I Love My Uncle

Իմ հորեղբայրը շատ է տարբերվում մյուս բոլոր հորեղբայրներից: Վստահ եմ, որ նա աշխարհի ամենաբարի, ամենաքաջ, ամենալավ և ամենահոգատար հորեղբայրն է:

Քեզ շատ եմ սիրում իմ աշխարհ, իմ հորեղբայր . . .  Նույնիսկ աշխարհ էլ նվիրեն, քեզ չեմ տա ոչ ոքի . . . ❤

Ամառը մոտ է | Շարադրությունների շարք | Ուսումնական նախագիծ

Շուտով գարունն էլ կավարտվի և կգա ամառը . . .

265474294024202

Չեք պատկերացնի, թե ինչքան ուրախ եմ, որ շուտով ամառ է: Ես կարոտել եմ ամռան շունչը՝ հանգիստ, ընկերներ, խաղեր: Կարծում եմ, որ յուրաքանչյուրի համար էլ ամառը մեծ նշանակություն ունի, քանի որ միայն ամառն ենք ունենում շատ ժամանակ: Միշտ սիրել եմ ամառը, քանի որ առավոտից մինչև երեկո ընկերներով խաղում ենք բակում: Վստահ եմ, որ սիրում եք ճամփորդել: Ամառը տարվա ամենահարմար եղանակն է ճամփորդելու համար: Հույսով եմ, որ մինչև ամառ ավարտված կլինի համաճարակը և կկարողանանք լավ անցկացնել մեր հանգիստը: Տեսեք, թե ինչքան լավ կողմեր ունի ամառը, ինչպե՞ս չսիրել նրան:

Երանի ավարտվի, որ նորից տեսնեմ նրանց… | Շարադրությունների շարք |Ուսումնական նախագիծ

Երազում եմ, որ ավարտվի այս ամենը. Մի օր բացեմ աչքերս և նորից գնամ դպրոց:

Շատ եմ կարոտել իմ ընկերներին, նրանց կարիքն եմ զգում: Ուզում եմ նորից նրանց ամեն օր տեսնեմ, որպեսզի չհասցնեմ կարոտել: Այս ընթացքում ես հասկացա, որ առանց նրանց իմ կյանքը փոքր ինչ անհետաքրքիր է:

Silhouette of girls making heart shapes with their hands

Ճիշտ է, համարյա ամեն օր շփվում ենք միասին նամակագրության և զանգի միջոցով, բայց կարծում եմ, որ ավելի լավ կլինի իրար տեսնենք:

Չեմ համբերում, թե երբ է ավարտվելու համաճարակը, գալու այն օրը երբ աշխարհը նորից կհանգստանա, այն օրը, երբ նորից կտեսնեմ իմ ընկերներին:

Ես շնորհակալ եմ Աստծուն, որ ինձ է տվել աշխարհի ամենալավ ընկերներին, ովքեր միշտ իմ կողքին են . . . 😥 B F F ❤

 

Ո՞ր քաղաքում եմ երազում ապրել | Շարադրությունների շարք | Ուսումնական նախագիծ

Երևի գոնե մեկ անգամ փորձել ես ինքդ քեզ հարցնել, թե ո՞րն է այն քաղաքը, որտեղ երազում ես ապրել: Ես շատ անգամներ եմ ինքս ինձ հետ խոսել այդ մասին: Երկար մենախոսությունից հետո, հասկացա, որ իմ երազանքների քաղաքը Փարիզն է:

Ինչո՞ւ հենց Փարիզը, այ դա չգիտեմ, քանի որ երբեք այդ մասին չեմ մտածել: Երևի նրա գեղեցկության ու տեսարժան վայրերի համար: Ես որոշ ժամանակ ապրել եմ Ֆրանսիայում, բայց ցավոք սրտի երբեք չեմ այցելել տեսնելու Էյֆելյան աշտարակը, Մոնալիզայի պատկերը, հաղթական կամար, լուվրի թանգարանը և այլն:

Այժմ իմ երազանքներից մեկն է դարձել գոնե մի որոշ ժամանակ ապրել այնտեղ, ծանոթանալ նրա տեսարժան վայրերի հետ, ուտեստների, ավանդույթների, սովորությունների և այլն:

83042717-paris-postcard-collage-france-capital-city-landmark-postcard-collection-

Արդեն երեք տարի մեր դպրոցում հաճախում եմ ֆրանսերենի դասընթացների, քանի որ վստահ եմ, որ ֆրանսերենը ինձ միշտ պետք է գալու: Ես որոշել եմ գերազանց տիրապետել ֆրանսերենին, որպեսզի ավելի մոտ լինեմ իմ երազանքին . . . ❤ 🇫🇷

Իմ սիրելի ֆիլմերը | Շարադրությունների շարք | Ուսումնական նախագիծ

Իմ ամենասիրելի զբաղմունքներից մեկը ֆիլմ դիտելն է: Իմ սիրելի ֆիլմերը շատ են, բայց ամենասիրելիները մի քանիսն են:

Apple-Filmy-Serialy-56

Իմ սիրելի ֆիլմերից մեկը «Неудачница» է: Ֆիլմը դպրոցական կյանքի, երաժշտության, ընկերության և սիրո մասին է: Անպայման դիտեք, շատ հետաքրքիր է:

Շատ եմ սիրում «Младенец на прогулке» ֆիլմը: Այն մի փոքրիկի մասին է, որը շատ չարաճճի է լինում: Մի անգամ նրան առևանգում են և պահանջում փրկագին:

Մյուս սիրելի ֆիլմս հայկական է՝ «Ազնիվ գողեր»: Ֆիլմը մի քանի ընկերների մասին է, ովքեր ազնիվ գողություն են անում: Ես այն դիտել եմ քույրիկիս հետ՝ կինոթատրոնում: