Անհոգ մանկություն | Շարադրությունների շարք | Ուսումնական նախագիծ

Մանկություն՝ կյանքի ամենաանհոգ և ամենաուրախ ժամանակահատվածը . . .

Բոլոր երեխաների ծնողներն էլ ամեն ինչ անում են, որ իրենց երեխան անհոգ մանկություն ունենա, բայց ոչ բոլոր երեխաներն ունեն անհոգ և ուրախ մանկություն:

Այժմ երազում եմ շուտ մեծանալ. Դա ունի լավ և վատ կողմեր: Լավ կողմ այն է, որ կմեծանաս և կյանքդ նոր էջից կսկսես, աշխարհին մեծահասակի աչքերով կնայես:  Վատ կողմն այն է, որ հնարավոր է կորցնես քո դպրոցական ընկերներին: Կունենաս շատ հոգսեր, քիչ ժամանակ և այլն:

49347912

Երբ մայրիկիս և հայրիկիս ասում եմ, որ ուզում եմ շուտ մեծանամ, նրանք պատասխանում են. «Երբ փոքր էինք, մենք ևս այդպես էինք մտածում: Այժմ մեծացել ենք ու ուզում ենք նորից փոքրանալ և հետ բերել մեր մանկությունը»:

Ժամանակը շատ արագ է անցնում և մենք դա չենք նկատում: Պետք է վայելենք մեր մանկությունը, քանի դեռ չենք մեծացել: ❤😂👩

Թողնել մեկնաբանություն