Անկե՞ղծ, թե՞ կեղծ | Շարադրությունների շարք | Ուսումնական նախագիծ

Անկե՞ղծ, թե՞ կեղծ. Եթե ես լինեի ընտրության առաջ, ապա առանց մեկ վարկյան մտածելու կնտրեի լինել անկեղծ, քանի որ մարդիկ միայն անկեղծությունն են գնահատում: Ո՞ւմ է պետք լինել կեղծ, բայց ոչ ոքի դուր չգալ: Դու կարող ես լինել անկեղծ և ունենալ շատ ընկերներ, ովքեր միշտ կլնեն քո կողքին:

Կեղծ լինելը շատ վատ բան է: Երբեք չեմ սիրել կեղծ մարդկանց, որովհետև ես կարծում եմ, որ նրանք չարն են և նրանց հետ շփվելով ես էլ կդառնամ նրանց նման կեղծ մարդ:

Շատ եմ սիրում անկեղծ մարդկանց: Իրոք շատ լավ բան է անկեղծությունը: Կարծում եմ, որ եթե մարդ անկեղծ է, ուրեմն բարի է, եթե բարի է՝ լավն է: Այս դարում անկեղծ մարդիկ այդքան էլ շատ չեն, այդ պատճառով էլ շատ են գնահատում անկեղծությունը:

vfdvdf

Ես չեմ կարող ասել, թե արդյո՞ք անկեղծ եմ բոլորի հանդեպ: Այդ հարցին կարող են պատասխանել ինձ ճանաչողները: Կարծում եմ, որ եթե իմ շրջապատը անկեղծ է, ուրեմն ես նույնպես անկեղծ մարդ եմ:

Եղի՜ր անկեղծ և իմացիր, որ միշտ գնահատված ես . . . 😘 ❤

Թողնել մեկնաբանություն