Ամառը մոտ է | Շարադրությունների շարք | Ուսումնական նախագիծ

Շուտով գարունն էլ կավարտվի և կգա ամառը . . .

265474294024202

Չեք պատկերացնի, թե ինչքան ուրախ եմ, որ շուտով ամառ է: Ես կարոտել եմ ամռան շունչը՝ հանգիստ, ընկերներ, խաղեր: Կարծում եմ, որ յուրաքանչյուրի համար էլ ամառը մեծ նշանակություն ունի, քանի որ միայն ամառն ենք ունենում շատ ժամանակ: Միշտ սիրել եմ ամառը, քանի որ առավոտից մինչև երեկո ընկերներով խաղում ենք բակում: Վստահ եմ, որ սիրում եք ճամփորդել: Ամառը տարվա ամենահարմար եղանակն է ճամփորդելու համար: Հույսով եմ, որ մինչև ամառ ավարտված կլինի համաճարակը և կկարողանանք լավ անցկացնել մեր հանգիստը: Տեսեք, թե ինչքան լավ կողմեր ունի ամառը, ինչպե՞ս չսիրել նրան:

Թողնել մեկնաբանություն