Իմ սիրելի ֆիլմերը | Շարադրությունների շարք | Ուսումնական նախագիծ

Իմ ամենասիրելի զբաղմունքներից մեկը ֆիլմ դիտելն է: Իմ սիրելի ֆիլմերը շատ են, բայց ամենասիրելիները մի քանիսն են:

Apple-Filmy-Serialy-56

Իմ սիրելի ֆիլմերից մեկը «Неудачница» է: Ֆիլմը դպրոցական կյանքի, երաժշտության, ընկերության և սիրո մասին է: Անպայման դիտեք, շատ հետաքրքիր է:

Շատ եմ սիրում «Младенец на прогулке» ֆիլմը: Այն մի փոքրիկի մասին է, որը շատ չարաճճի է լինում: Մի անգամ նրան առևանգում են և պահանջում փրկագին:

Մյուս սիրելի ֆիլմս հայկական է՝ «Ազնիվ գողեր»: Ֆիլմը մի քանի ընկերների մասին է, ովքեր ազնիվ գողություն են անում: Ես այն դիտել եմ քույրիկիս հետ՝ կինոթատրոնում:

Թողնել մեկնաբանություն