Մայրենի լեզու |Շարադրությունների շարք | Ուսումնական նախագիծ

Մեր լեզուն, մեր պատմություն է՝ անգնահատելի ժառանգություն մեր մեծերից: Մենք պետք է ամեն գնով պահպանենք մեր լեզուն, չէ՞ որ դա մեր սրբությունն է:

Հայերենը շատ գեղեցիկ լեզու է: Այն ամենահին լեզուներից է: Հայերիս պարտքն է սովորել Մեսրոպյան այբուբենը և տիրապետել հայոց լեզվին: Պետք է մեր լեզուն հաճախ գործածենք՝ գրենք, կարդանք, արտասանենք, քանի որ լեզուն ազգի պահպանման միակ միջոցն է: Կարծում եմ, որ հայերենը շատ բարդ լեզու է, միևնույն ժամանակ շատ հետաքրքիր:

31f99193-c17f-4709-b2ea-c2595aef02a0

Յուրաքանչյուր ժողովրդի համար իր լեզուն մեծ դեր ունի իր կյանքում: Յուրաքանչյուր ազգ առանց իր մայրենի լեզվի չէր լինի: Մայրենի լեզուն ժողովրդի հարստությունն է:

Կարծում եմ, որ Պարյուր Սևակի այս խոսքերը շատ ճիշտ են և տեղին.

«Դու մեր մեծ երթի գավազանակիր

Եվ մեր պատմության մեծագո՜ւյն դիվան,

Մեր ազնըվության գովասանագիր,

Մեր մտքի պահեստ, հոգու օթևան։

Անցյալին պարզված դու մեր լսափող,

Եվ մեր խոսափող՝ գալիքին ուղղված։

Դու մեր սրբություն՝ կնքված Մեսրոպով,

Նարեկացիով օծված ու յուղված։ »

Շարադրության վերնագիրը վերցված է Պարյուր Սևակի «Մայրենի լեզու» ստեղծագործությունից: 

Թողնել մեկնաբանություն