Դուրսը ցուրտ է հիմա | Շարադրությունների շարք | Ուսումնական նախագիծ

Դուրսը ցուրտ է հիմա: Ես տեսնում եմ, թե ինչպես են պատուհանի այն կողմում տերևները սավառնում օդով: Այնպիսի ուժեղ քամի է դրսում, որ ներսից լսվում է քամու սուլոցը: Ծառերը ուժեղ ճոճվում են: Այնքան ուժեղ, որ թվում է, թե շուտով արմատախիլ կլինեն հողից: Շուտով սկսեց անձրև տեղալ:

Ուշադիր հետևում եմ երկնքից թափվող անձրևի կաթիլներին: Հետևում եմ՝  անձրևի կաթիլները թրջում են ծառի ամեն մի տերևը, իսկ հետո կախվում տերևի ծայրից և թափվում ցած: Դրսում ցուրտ է հիմա, բայց այնքան չքնաղ է տեսարանը, որ կարելի է անվերջ հետևել ծառի տակ պառկած այն խեղճ և անօգնական շնիկին, որն այժմ քնած է:

300px-RainAmsterdamTheNetherlands

Քիչ հետո անձրևը կտրվեց, իսկ քամին կորչեց: Շուտով մի պայծառ կետ նկատեցի: Արևն էր: Նայեցի երկնքին: Հանկարծ հեռվում նկատեցի ծիածանը: Դրսում դեռ անձրևոտ եղանակ էր: Նորից նայեցի այն շնիկին և տեսա, որ արդեն արթնացել է՝ վեր կացավ, հոտոտելով թաց բնությունը՝ հեռացավ: Հանկարծ նկատեցի անցորդներին: Երբ բացեցի պատուհանը, զգացի գարնան շունչը, ծաղիկների բուրմունքը: Երկինքը պարզ է, բայց դրսում ցուրտ է հիմա:

Շարադրության վերնագիրը վերցված է Վահան Տերյանի «Դուրսը ցուրտ է հիմա» ստեղծագործությունից: 

Թողնել մեկնաբանություն