Ո՞ր քաղաքում եմ երազում ապրել | Շարադրությունների շարք | Ուսումնական նախագիծ

Երևի գոնե մեկ անգամ փորձել ես ինքդ քեզ հարցնել, թե ո՞րն է այն քաղաքը, որտեղ երազում ես ապրել: Ես շատ անգամներ եմ ինքս ինձ հետ խոսել այդ մասին: Երկար մենախոսությունից հետո, հասկացա, որ իմ երազանքների քաղաքը Փարիզն է:

Ինչո՞ւ հենց Փարիզը, այ դա չգիտեմ, քանի որ երբեք այդ մասին չեմ մտածել: Երևի նրա գեղեցկության ու տեսարժան վայրերի համար: Ես որոշ ժամանակ ապրել եմ Ֆրանսիայում, բայց ցավոք սրտի երբեք չեմ այցելել տեսնելու Էյֆելյան աշտարակը, Մոնալիզայի պատկերը, հաղթական կամար, լուվրի թանգարանը և այլն:

Այժմ իմ երազանքներից մեկն է դարձել գոնե մի որոշ ժամանակ ապրել այնտեղ, ծանոթանալ նրա տեսարժան վայրերի հետ, ուտեստների, ավանդույթների, սովորությունների և այլն:

83042717-paris-postcard-collage-france-capital-city-landmark-postcard-collection-

Արդեն երեք տարի մեր դպրոցում հաճախում եմ ֆրանսերենի դասընթացների, քանի որ վստահ եմ, որ ֆրանսերենը ինձ միշտ պետք է գալու: Ես որոշել եմ գերազանց տիրապետել ֆրանսերենին, որպեսզի ավելի մոտ լինեմ իմ երազանքին . . . ❤ 🇫🇷

Թողնել մեկնաբանություն