Հայոց լեզու․ 04․05․2023

99. Ո՞ր տարբերակը տեղադրելու դեպրում քերականորեն և արամաբանորեն ճիշտ նախաասություն կստացվի:

Արևը վաղուց թեքվել էր դեպի մայրամուտ, և մութն էլ քիչ-քիչ ընկնում էր, ………… դաշտում դեռ աշխատող գեղջուկներ կային:

1) քանի որ

2) քանի դեռ

3) բայց և այնպես

4) ինչքան էլ

100. Ո՞ր տարբերակը տեղադրելու դեպքում քերականորեն և տրամաբանորեն ճիշտ նախադասության կստացվի:

Ծանր ժամանակներից ի վեր թեև շատ բան էր փոխվել մեր կյանքում, ………………………..մայրիկիս սրտում վախ կար վաղվա օրվա հանդեպ:

1) այնուամենայնիվ

2) քանզի

3) ուստի

4) ուրեմն

101. Ո՞ր տարբերակը տեղադրելու դեպքում քերականորեն և տրամարտնյնն ճիշտ նախադասության կառացվի:

Դարերը դարերի հետևից գլորվում էին, ………… ամպերը՝ Կովկասի ճակատների վրայով:

1) քանզի

2) ինչպես

3) կարծես

4) սակայն

102. Փակագծերում արված բառերի ո՞ր հերթականությունն է համապատասխանում նախադասության մեջ դրանց տեղադրման ճիշտ կարգին (բառերը արված են mղիղ ձևով):

Երկրի……….. համաձայն՝ թող ․․․․․․․․․․, և արքայադուստրը ………..սիրտը կտա …………

(1. հաղթանակել, 2. ինքը, 3. մենամարտել, 4. սովորություն)

1) 4, 3, 2, 1

2) 3,1,4,2

3) 4, 1, 2, 3.

4) 1,4,2,3

103. Փակագծերում տրված բառերի ո՞ր հերթականությունն է համապատասխանում նախադասության մեջ դրանց տեղադրման ճիշտ կարգին (բառերը տրված են ուղիղ ձևով)։

Առավոտյան բոլոր ————, —————.. գեղեցիկ և շքեղ զգեստներով, ․․․․․․․․․ արքայադստեր դղյակի առաջ՝ նրան ———իրենց հարգանքը և նվիրվածությունը

(1. մրցել, 2. հավաքել, 3, հայտնել. 4. զարդարել)

1) 2, 3, 4, 1

2)1,4,2,3

3) 2, 1, 3, 4

4) 1,2,4, 3

112. Ո՞ր նախադասության մեջ խնդրառության սխալ կա:

1) Հայերը թշնամու դեմ կռվում լիակատար հաղթանակ տարան:

2) Խնդրի լուծումը կախված է երկու անձնավորություններից:

3) Նա համբերությամբ սպասում էր ամրոցը եզերող պարսպի երկաթյա դարպասներից մեկի բացվելուն:

4) Սի՞թե ես հանցագործ եմ, որ հսկում ես բոլոր քայլերիս:

113. Ո՞ր նախադասության մեջ խնդրառության սխալ կա:

1) Արաբներից կրած պարտությունից հետո արքան վախենում էր նախարարներին հանդիպելուց:

2) Հայրը միշտ սատարել էր որդու բոլոր ձեռնարկումներին:

3) Ծանոթանալով գործի փաստաթղթերին` քննիչը խճճվել էր. թվում էր՝ ձերբակալել են լրիվ անմեղ մեկին:

4) Նրանք քաջաբար մարտնչում էին թշնամու գերակշիռ ուժերի դեմ:

114. Ո՞ր նախադասության մեջ խնդրառության սխալ կա:

1) Ուզում եմ ազնվորեն խոստովանել արածս խալը։

2) Նա անտեղյակ էր իր դեմ նյութվող դավերին:

3) Առաջիկա մրցաշարին մասնակցելու ցանկություն ունեցողների թիվը անչափ մեծ է։

4) Ինձ ներողություն մի խնդրիր չարած սխալների համար:

118․ Ո՞ր նախադասության մեջ համաձայնության սխալ կա։

1) Կարծում ենք՝ որևէ լուրջ առարկություն չի ծագի հարցի քննարկման ընթացքում։

2) Այս ամենը վկայում են, որ վերահսկողությունը պատշաճ մակարդակի վրա չի եղել։

3) Ներկաների կեսը համաձայն չէր արտահայտված կարծիքներին:

4) Նրան՝ որպես գիտակ մասնագետի, գործընկերները բարձր են գնահատում և նրա հետ հաշվի են նստում:

119. Ո՞ր նախադասության մեջ համաձայնության սխալ կա:

1) Այդ պարագային ոչ ոք ուշադրություն չէր դարձրել, մինչդեռ ձախողման պատճառները հենց այդտեղ պետք էր փնտրել։

2) Նրանցից մեկը գալու էր մեզ հետ, մյուսները ուղին շարունակելու էին ձորով:

3) Զոհրակի զորքը սրընթաց անցան գետը, ու սկսվեց մարտը։

4) Ամեն ինչ թագը, գայիսոնը, հարստությունը, կարող է աղավաղել մարդկությունը մարդու մեջ։

120. Ո՞ր նախադասության մեջ համաձայնության սխալ կա:

1) Սար ու ձոր կանաչ են հագել, կանաչ է ներկվել աշխարհը:

2) Մարդկությունը գիտի, որ պատերազմն օրինավոր է, եթե հարկավոր է ժողովրդի և նրա բարօրության համար:

3) Նրան որպես հմուտ մանկավարժի, կոլեկտիվում բարձր էին գնահատում։

4) Բաներ կա, որ եթե իմանաս, կզայրանաս։

121. Ո՞ր նախադասության մեջ համաձայնության սխալ կա:

1) Երբ առաջնորդը կամ իշխանները անիրավ ու անհավատարիմ են, զարմանալի չէ, եթե ժողովուրդն էլ ապերախտ լինի։

2) Դրսում ցուրտ էր, և գյուղի փողոցներում ոչ մի մարդ, ոչ մի կենդանի արարած չէր երևում։

3) Ամեն ոք ցանկանում էր հնարավորինս շատ տեղեկություն ստանալ։

4) Պետական բոլոր մուծումները ձեռնարկության կողմից կատարվել է ժամանակից շուտ։

126. Ո՞ր նախադասության մեջ շարադասության սխալ կա:

1) Ողջ աշխարհի հետ չէր փոխի իր կողմից փայփայած, այնքան երկար երազած ու վերջապես իրականություն դարձած սերը:

2) Վերջապես կան և հնչյուններ՝ վերադարձի ու վերջին հույսի։

3) Իմ արձակուրդը Ֆրանսիայի հարավային փոքրիկ քաղաքներից մեկում, կարծում եմ, հրաշալի կանցնի:

4) Հայաստանում նախկին Ուկրսինայի դեսպանը մեկնել է Լոնդոն:

127. Ո՞ր նախադասության մեջ շարադասության սխալ կա:

1) Բոլոր երկրաշարժից տուժած ընտանիքներին պետությունը մեծ նպաստներ է տրամադրել։

2) Լեռնե՜ր, ներշնչված դարձյալ ձեզանով, Թնդում է հոգիս` աշխույժով լցված:

3) Նա իր մեծագույն սխալն էր համարում մասնագիտության ընտրության հարցում ծնողներին լսելը:

4) Թատրոնը ժողովրդի հույզերի, նրա անցյալի հիշատակների, նրա հոգեկան մակարդակի անսխալ չափանիշն է։

128. Ո՞ր նախադասության մեջ շարադասության սխալ կա:

1) Սի քանի ՀՀ ճանաչված մարզիկներ նախապատրաստվում են օլիմպիական խաղերին:

2) Եկող տարվա ուսումնական ծրագրերում կլինեն որոշակի փոփոխություններ։

3) Կա մարդկային ձայնի մի որակ, որն ընդունակ է համոզելու, թե դժբախտաթյունը երջանկություն է։

4) Նա միշտ ասում էր, որ երե իրեն տրվեր գեթ մի փոքր հնարավոլաւթյուն, ինքը ուրիշների պես չէր վախենա վճռական քայլ կատարելուց:

Մեսրոպ Մաշտոցը և հայ գրերի գյուտը

1․ Կարդացե՛ք, դո՛ւրս գրեք հատվածներ, որոնք անհրաժեշտ եք համարում հիշելու համար։

 Հայ ժողովրդի հանճարեղ զավակ Մեսրոպ Մաշտոցի ձեռքով ստեղծվեցին հայոց գրերը, որոնցով մինչև օրս գրում ու կարդում ենք մենք:

Հայոց գրերը ստեղծելու նպատակով Մեսրոպ Մաշտոցն իր աշակերտների հետ ճանապարհ է ընկնում Ասորիքի Ամիդ, Եդեսիա և Սամոսատ քաղաքները, ուսումնասիրում օտարալեզու մատյանները, խորհրդակցում ասորի և հույն գիտունների հետ և 405թ. ստեղծում հայոց գրերը: 

Մանուկներին սկսեցին սովորեցնել նորաստեղծ այբուբենով: Եվ եթե մինչ այդ ուսուցումը Հայաստանում գլխավորաբար հունարեն և ասորերեն լեզուներով էր, ապա Մեսրոպ Մաշտոցը և Սահակ Պարթևը հիմք դրեցին հայոց ազգային դպրոցին: Հայոց դպրոցներ բացվեցին նաև Բյուզանդիայի իշխանության տակ գտնվող հայկական երկրամասերում: Հայոց առաջին դպրոցներից մեկը Հայոց Արևելից կողմերում բացվեց Ամարասի վանքում:

Երկարատև բեղուն գործունեությունից հետո նա մահացավ 440թ. և թաղվեց Ամատունիների տոհմական կալվածք Օշական գյուղում: Նրա գերեզմանի վրա սկզբում մատուռ, այնուհետև եկեղեցի կառուցվեց, որոնք դարձան ժողովրդի ուխտատեղիներ: 

2․ Գտե՛ք շտեմարանում հարցեր, որոնց պատասխանը կա այս երկու հատվածումներում։

Ոգեշնչող մեջբերումներ նոր լեզուներ սովորողների համար

“The limits of my language mean the limits of my world.” — Իմ լեզվի սահմանները նշանակում են իմ աշխարհի սահմանները։
Ludwig Wittgenstein

“One language sets you in a corridor for life. Two languages open every door along the way.” — Մեկ լեզվով հայտնվում ես կյանքի միջանցքում։ Երկու լեզվով բացում ես ճանապարհին հանդիպող ցանկացած դուռ։
Frank Smith

“Language is the road map of a culture. It tells you where its people come from and where they are going.” — Լեզուն մշակույթի ճանապարհային քարտեզն է։ Այն պատմում է ձեզ՝ որտեղից են գալիս այդ մարդիկ և ուր են գնում։
Rita Mae Brown

“He who knows no foreign languages knows nothing of his own.” — Նա, ով չգիտի օտար լեզուներ, չգիտի ոչինչ։
Johann Wolfgang von Goethe

“You can never understand one language until you understand at least two.” — Երբեք չեք կարող հասկանալ մեկ լեզու, քանի դեռ չեք հասկանում առնվազն երկուսը։
Geoffrey Willans

“To have another language is to possess a second soul.” — Մեկ այլ լեզու իմանալը նշանակում է ունենալ երկրորդ հոգի։
Charlemagne

“Change your language and you change your thoughts.” — Փոխիր լեզուն ու փոխիր մտքերդ։
Karl Albrecht

“Learning another language is not only learning different words for the same things, but learning another way to think about things.” — Մեկ այլ լեզու սովորելը ոչ միայն նույն իրերի համար տարբեր բառեր սովորելն է, այլև այդ իրերի մասին մտածելու այլ ձև սովորելը։ Flora Lewis

“Knowledge of languages is the doorway to wisdom.” — Լեզուների իմացությունը իմաստության դուռ է։
Roger Bacon

“Learn a new language and get a new soul.” — Սովորեք նոր լեզու ու ստացեք նոր հոգի։
Czech Proverb

Հայոց լեզու․ 02․05․2023

  1. Վերաբերականներ

    Գրեք 2-ական նախադասություն տրված վերաբերականներով։

Այս շենքն, իրոք, բավականին մեծ է։ Ես, իհարկե, արթնացա վաղ առավոտյան։ — Հաստատական

Դժբախտաբար, նա վթարի էր ենթարկվել։ Ցավոք, նա չեկավ երեկույթին։ — Գնահատողական

Ո՛չ, մի գնա այսօր։ Չէ՛, չեմ ուզում ես։ — Ժխտական

Նա ժպտում է, նույնիսկ երբ տխուր է լինում։ Անգամ ուսուցչուհուն դուր եկավ մեր ներկայացումը։ — Սաստկական

Կարծեմ՝ այսօր երեքշաբթի է։ Նա այսօր բացակայել է․ միգուցե վատառողջ է։ — Երկբայական

Գոնե մեկ օր ավել ժամանակ ունենայի, որպեսզի հասցնեի կատարել աշխատանքս։ Գրեթե բոլորը ներկա էին․ միայն նա էր պակասում։ — Սահմանափակման

  1. Բայի սեռ

Գրե՛ք 2-ական նախադասութուն բայի սեռերից յուրաքանչյուրով։

Ես բացեցի դուռը։ Նա լցրեց գինին։ — Ներգործական

Հեքիաթը պատմվում էր հեղինակի կողմից։ Ամանը կոտրվեց երեխայի անփութության պատճառով։ — Կրավորական

Ես զբաղվում եմ սպորտով։ Նա վազում է ամեն առավոտ։ — Չեզոք

3․ Անկանոն բայեր

Գրե՛ք, թե այս բայերից յուրաքանչյուրի անկանոնությունը որտեղ է արտահայտված։
առնել, ասել, բանալ, բերել, գալ, դառնալ, դնել, զարկել, ելնել, թողնել, լինել, կենալ, տալ, տանել, տեսնել, ուտել, անել

Այն որոշելու համար պետք է բայը դարձնենք անցյալ կատարյալ ժամանակաձևով դրված բայ։ Այդ ժամանակաձևում այս բայերը խոնարհվում են անկանոն ձևով՝ առանձնանալով հայերենի մնացած բայերից։

Առավ, ասաց, բանաց, բերեց, եկավ, դառավ, դրեց, զարկեց, ելավ, թողեց, եղավ, տվեց, տարավ, տեսավ, կերավ, արեց։

4․ Մակբայ

Գրե՛ք մակբայի յուրաքանչյուր տեսակից 2-ական նախադասություն։

Այժմ նա նստած է իմ դիմաց։ — Տեղի

Երեկ ես հանձնեցի իմ վերջին քննությունը։ Այսօր պետք է մասնակցեմ մրցմանը։ — Ժամանակի

Ես արագ մոտեցա նրան։ Խնդրում եմ, լրջորեն մոտենալ այս հարցին։ — Ձևի

Ես շատ եմ մտածել այս մասին։ Նա քիչ-քիչ կսովորի իր նոր աշխատակարգին։ — Չափ ու քանակի

5․ Ձայնարկություն

Դուրս գրեք գեղարվեստական գրականությունից նախադասություններ, որտեղ կան ձայնարկություններ։

Հե՜յ ագահ մարդ, հե՜յ անգոհ մարդ, միտքըդ երկար, կյանքըդ կարճ,
Քանի՜ քանիսն անցան քեզ պես, քեզնից առաջ, քո առաջ.
Ի՜նչ են տարել նըրանք կյանքից, թե ինչ տանես դու քեզ հետ,
Խաղաղ անցիր, ուրախ անցիր երկու օրվան էս ճամփեդ։

Հե՜յ ճամփանե՛ր, ճամփանե՛ր.
Անդարձ ու հին ճամփաներ,
Ովքե՞ր անցան ձեզանով,
Ո՞ւր գընացին, ճամփաներ։

6․ Թերի և միակազմ նախադասություններ

Գրեք թերի և միակազմ նախադասությունների օրինակներ։

Ես գնացի տուն, նա՝ դպրոց։ Ես որոշեցի մասնակցել, նա՝ ոչ։ — Թերի

Այո՛։ Չկանգնե՛լ։ Լուսացավ։ Միակազմ