Դասավանդման նպատակը։ Ջորջ Պոյա

  1. Կարդացե´ք հոդվածը: Գրե´ք՝ ինչպե՞ս է արտահայտված Պոյայի մանկավարժական սկզբունքը մեր հայոց լեզվի քերականության ուսուցման մեջ:

Ջորջ Պոյան այս հոդվածով առաջ է բերում մի խնդիր, որը շատ կարևոր է համարում միջին դպրոցի աշակերտների համար։ Նա կարծում է, որ մաթեմատիկական կարողությունները չեն սահմանափակվում միայն սահմանումներ ու աքսիոմներ հիշելով, այլ սովորողը պետք է կարողանա մտածել խնդրի շուրջ, կարողանա առաջարկել լուծումներ ու ոչ թե վարժությունը կատարի անգիր արածը հիշելով, այլ <<մտածելով>>։ Ըստ Ջորջ Պոյանի՝ ուսուցման լավագույն միջոցը <<մտածել>> սովորեցնելն է երեխային, որպեսզի նա անգիր արած չյուրացնի թեման, քանի որ այդպես ճիշտ չէ և դա դասը նորմալ սովորել չէ։ Ես համաձայն եմ հեղինակի հետ, և, ըստ իս՝ ուսուցիչների համար ևս դժվար է երեխաների մեջ անհատապես ստեղծել այդ մտածողությունը, չնայած՝ ես նույնպես կարծում եմ, որ դա կարելի է համարել իրական որակյալ ուսուցում, երբ երեխան դրան վարժվի <<մտածելով>>, այլ ոչ թե պարզապես սահմանումը նախորդ խնդիրներից հիշելով։ <<«Մտածել սովորեցնել» կարգախոսը նշանակում է, որ մաթեմատիկայի ուսուցիչը ոչ միայն տեղեկատվության աղբյուր պետք է ծառայի, այլ պարտավոր է ջանալ նաև այդ տեղեկատվության օգտագործմանն ուղղված՝ սովորողների ընդունակությունները զարգացնել, նա իր աշակերտների մոտ պետք է աճեցնի մտածելու կարողություն, դրան վերաբերող ունակություններ, խելքի որոշակի կերտվածք>>, — գրել է հեղինակը։

Այն, ինչն ստիպված եք եղել ինքներդ հայտնաբերել, թողնում է ձեր մտքի մեջ մի շավիղ, որից կրկին կարող եք օգտվել, երբ դրա անհրաժեշտությունն առաջանա։
Գ. Լիխթենբերգ «Աֆորիզմներ», Բեռլին. 1902-1906

Թողնել մեկնաբանություն