Առաջադրանք շտեմարանից․ 14․04․2023

1․ Ո՞վ է տրված բանաստեղծական հատվածի հեղինակը։ Գրե՛ք նաև ստեղծագործության անունը։

Աշխարհքում հաստատ չկա ոչ մի բան,
Ու մի հավատալ երբեք ոչ մեկին.
Ոչ բախտի, փառքի, ոչ մեծ հաղթության,
Ոչ սիրած կնկա տված բաժակին..

Թմբկաբերդի առումը

1) Հովհաննես Թումանյանը

2) Ավետիք Իսահակյանը

3) Եղիշե Չարենցը

4) Հովհաննես Շիրազը

2․ Ո՞ր բառն է բաց թողած։ Ո՞ւմ ո՞ր ստեղծագործությունն է։

Ազգեր են եկել, ազգեր գնացել և չեն ըմբռնել իմաստը նըրա,

․․․․․․․․․․․․ են հասկացել դույզն-ինչ և թոթովում են հնչյուններն անմահ… 

Ավ․ Իսահակյան <<Աբու-Լալա-Մահարի>>

1) Երգասաններն

2) Բանաստեղծներն

3) Սիրահարներն

4) Երաժիշտներն

3․ Նշված են Ակսել Բակունցի պատմվածքները և նրանցից քաղված մեկական հատված։ Գրի՛ր՝ որը որ պատմվածքից է վերցված։

1. «Նրանք մանկության ընկերներ էին, և նրանց սերը ծնվել էր նույնքան աննկատ, ինչպես մի գիշերում բացվում է մուգ մանուշակը»:

2. «Սեկ էլ դեմքը մոտենում էր, կանգնում էր աչքիւ առաջ, և ես ճգնում էի իմանալու՝ ժպտա՞ց աղջիկը, երբ ետ նայեցի, թե՞ միայն ինձ թվաց»:

3. «Ցոլակը դողում էր: Նրա մեջքի աջ կողմը ափսեի չսփ վերք էր բացվել և երևում էր կարմիր, տեղ-տեղ փոս ընկած, ճաքճքած միսը»։

4. «Ծով կար նրա մտքում, և այդ ծովը ափ էր շպրտում մերթ սև թավիշե գլխարկով գլուխ՝ մազերը կարճ կտրած, մերթ երկարազգեստ մի կնոջ՝ թիկունքին երկար ծամեր, մերթ քարե քանդակներ»:

Տրված տարբերակներից ո՞րն է ճիշտ:

ա. «Սպիտակ ձին»

բ. «Ալպիական մանուշակ»

գ. «Սիրհավ»

դ. «Խոնարհ աղջիկը»

1) ա-3, բ-1, գ-4, դ-2

2) ա-3, բ-4, գ-1, դ-2

3) ա-2, բ-4, գ-3, դ-1

4) ա-2, բ-3, գ-1, դ-4

Թողնել մեկնաբանություն