Հայաստանի անկախացման ժամանակաշրջանը, Արցախյան շարժում

1989թ․ դեկտեմբերի 1-ին Հայաստանի Գերագույն խորհրդի և մինչ այդ ստեղծված Արցախի Ազգային խորհրդի համատեղ նիստը որոշում ընդունեց Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին։ 1990թ․ հունվարի 10-ին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահությունը չեղյալ հայտարարեց Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին որոշումը։ Իսկ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը գնալով սրվում էր։ Ադրբեջանի իշխանությունները Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ ռազմական գործողություններ սկսեցին։ Արցախի հայությունը սկսեց պաշտպանություն իրականացնել։

1991թ․ օգոստոսի 30-ին Ադրբեջանը հռչակեց իր անկախության վերականգնումը և դուրս եկավ ԽՍՀՄ կազմից։ 1991թ․ սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը, հենվելով ԽՍՀՄ օրենսդրության վրա, հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ծնունդը։ Ըստ <<ԽՍՀՄ-ից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի որոշման կարգի մասին>> օրենքի՝ դուրս գալու հարցը պետք է լուծվեր հանրաքվեի միջոցով, ավելին՝ ինքնավար հանրապետություններում, ինքնավար մարզերում և ինքնավար օկրուգներում հանրաքվե պետք է անցկացվեր միութենական հանրապետությունից անկախ։ Ադրբեջանը հռչակեց իր անկախությունն առանց հանրաքվեի։ Նորաստեղծ ԼՂՀ-ն իր պետական անկախությունը և ԽՍՀՄ կազմից դուրս գալը հռչակեց 1991թ․ դեկտեմբերի 10-ին անցկացված հանրաքվեի հիման վրա։

Թողնել մեկնաբանություն