Հայոց լեզու․ 16․03․2023

Դերանուն

  • Ըստ իմաստի քանի՞ տեսակ են լինում դերանունները:

Դերանունները ութ տեսակի են լինում՝ անձնական, փոխադարձ, ցուցական, հարցական, հարաբերական, որոշյալ, անորոշ, ժխտական դերանուններ։

  • Յուրաքանչյուր տեսակից բեր օրինակներ:

Անձնական՝ ես, դու նա, փոխադարձ՝ միմյանց, իրարու, մեկմեկու, ցուցական՝ այստեղ, այնտեղ, այդտեղ, հարցական, ինչո՞ւ, ո՞ր, ինչպիսի՞, հարաբերական՝ ինչ, ինչպիսի, ինչու, որ, որոշյալ՝ ամբողջ, ողջ, բոլոր, անորոշ՝ ինչ-որ, ոմն, մեկը, ժխտական՝ ոչ ոք, ոչինչ, ոչ մեկը։

  • Հոլովիր դու և նրանք դերանունները:

Թվական

  • Ըստ իմաստի քանի՞ տեսակ են լինում թվականները:

Թվականները լինում են 4 տեսակի՝ քանակական, բաշխական, դասական և կոտորակային։

  • Յուրաքանչյուր տեսակից բեր օրինակներ

Քանակական թվականի օրինակներ են՝ երկու, երեք, քսանմեկ և այլն։ Բաշխական թվականի օրինակներ են՝ երեք-երեք, երկուական, չորս-չորս և այլն։ Դասական թվականի օրինակներ են՝ երրորդ, չորրորդ, հինգերորդ և այլն։ Կոտորակային թվականի օրինակներ են՝ երեք հինգերորդ, չորս վեցերորդ, մեկ երկրորդ և այլն։

Ածական

  • Քանի՞ խմբի են բաժանվում ածականները:

Ածականները լինում են որակական և հարաբերական։

  • Յուրաքանչյուր խմբից բեր օրինակներ

Որակական ածականի օրինակներ են՝ մեծ, գեղեցիկ, ուրախ, երջանիկ և այլն։ Հարաբերական ածականի օրինակներ են՝ բրդյա, վարդագույն, սպիտակ, մորուքավոր և այլն։

  • Գրիշր որակական ածականների համեմատության աստիճանները:

Որակական ածականն ունի համեմատության երեք աստիճան՝ դրական, բաղդատական և գերադրական։

  • Յուրաքանչյուր աստիճանից բեր օրինակներ:

Դրական աստիճանով օրինակ է՝ մեծ, բաղդատականով՝ ավելի մեծ, և գերադրականով՝ ամենամեծ, մեծագույն։

Կատարիր ձևաբանական և շարահյուսական վերլուծություն.

Քարանձավի առաջ նստել է որսկան Չատին, ոտքերի առաջ եղջերուն փռել է բարակ վիզը և սառած աչքերով նայում է գորշ մշուշին։

Շարահյուսական վերլուծություն

քարանձավի առաջ — տեղի պարագա

նստել է — ստորոգյալ

որսկան — որոշիչ

Զատին — ենթակա

ոտքերի առաջ — տեղի պարագա

եղջերուն — ենթակա

փռել է — ստորոգյալ

բարակ — որոշիչ

վիզը — ուղիղ խնդիր

սառած — որոշիչ

աչքերով — միջոցի անուղղակի խնդիր

նայում է — ստորոգյալ

գորշ — որոշիչ

մշուշին — ուղիղ խնդիր

Ձևաբանական վերլուծություն

քարանձավի — գոյական, եզակի, թանձրացական, անորոշ, ոչ անձ, հասարակ, սեռական հոլով, ի արտաքին հոլովում

առաջ — կապ

նստել է — բայ, սահմանական եղանակ, անկատար ներկա

որսկան — գոյական, եզակի, թանձրացական, անորոշ, անձ, հասարակ, ուղղական հոլով, ի արտաքին հոլովում

Զատին — գոյական, եզակի, թանձրացական, անորոշ, անձ, հատուկ, ուղղական հոլով, ի արտաքին հոլովում

ոտքերի — գոյական, հոգնակի, թանձրացական, անորոշ, ոչ անձ, հասարակ, սեռական հոլով, ի արտաքին հոլովում

եղջերուն — գոյական, եզակի, թանձրացական, որոշյալ, ոչ անձ, հասարակ, ուղղական հոլով, ի արտաքին հոլովում

փռել է — բայ, սահմանական եղանակ, անկատար ներկա

բարակ — որակական ածական, դրական աստիճան

վիզը — գոյական, եզակի, թանձրացական, որոշյալ, ոչ անձ, հասարակ, հայցական հոլով, ի արտաքին հոլովում

և — համադասական շաղկապ

սառած — հարակատար դերբայ

աչքերով — գոյական, հոգնակի, թանձրացական, անորոշ, ոչ անձ, հասարակ, գործիական հոլով, ի արտաքին հոլովում

նայում է — բայ, սահմանական եղանակ, անկատար ներկա

գորշ — որակական ածական, դրական աստիճան

մշուշին — գոյական, եզակի, վերացական, անորոշ, ոչ անձ, հասարակ, տրական հոլով, ի արտաքին հոլովում

«Խոր վիրապ» արգելավայր

«Խոր վիրապ» արգելավայրը գտնում է Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղական համայնքի վարչական սահմաններում, Արաքս գետի ձախակողմյան մասի Խոր Վիրապ եկեղեցական համալիրի և Հայաստանի հնագույն մայրաքաղաք Արտաշատի աջակողմյան հատվածում։

Արգելավայրի կազմակերպման հիմնական նպատակն է եղել միջազգային նշանակություն ունեցող խոնավ տարածքի էկոհամակարգի, բուսական ու կենդանական աշխարհի` հատկապես ջրլող թռչունների ու դրանց ապրելավայրերի, հազվագյուտ բուսատեսակների ու դրանց աճելավայրերի պահպանության, բնականոն զարգացման ապահովումը։ Խոր Վիրապի ջրաճահճային էկոհամակարգը աչքի է ընկնում հազվագյուտ և անհետացման վտանգված ջրաճահճային բուսական և կենդանական տեսակներով։ Այս տարածքում հանդիպում են բազմաթիվ հազվագյուտ բուսատեսակներ, օրինակ՝ սիբեխ, ուղտափուշ, վարդատերեփուկ և այլն։ Բացի թռչուններից այստեղ տարվա տաք ամիսներին սնունդ է հայթայթում նաև չղջիկը, որը նույնպես գրանցված է ՀՀ կարմիր գրքում։ Հայաստանի կարմիր գրքում գրանցված տեսակներից այս տարածքում բնադրվում են փոքր ձկնկուլը, մոխրագույն բադը և այլն։ Հազվագյուտ և անհետացող  թռչուններից հանդիպում են մեծ ձկնկուլը, մեծ սպիտակ տառեղը, մոխրագույն սագը, խայտաբղետ բադը, լայնակտուց բադը և այլն։

Այսպիսով՝ Խոր Վիրապի ջրաճահճային տարածքն առանձնանում է բնապահպանական և գիտական բարձրարժեք նշանակությամբ, որի կորուստը, հատկապես որպես ջրլող թռչունների բնակավայր, մեծ վնաս կպատճառի Հայաստանի կենսաբազմազանությանը։

Աղբյուր՝ «Խոր վիրապ» արգելավայր

Գարնանամուտ։ Հովհաննես Շիրազ

Մանուշակներ ոտքերիս ու շուշաններ ձեռքերիս,
Ու վարդերը այտերիս, ու գարունը կրծքիս տակ,
Ու երկինքը հոգուս մեջ, ու արեւը աչքերիս,
Ու աղբյուրները լեզվիս՝ սարից իջա ես քաղաք,-
Ու քայլեցի խայտալով ու շաղ տալով մայթերին
Մանուշակներ ու վարդեր ու շուշաններ ձյունաթույր,
Ու մարդիք ինձ տեսնելով՝ իրենց հոգնած աչքերին
Տեսան ուրիշ մի աշխարհ, գարուն տեսան նորաբույր,
— Ի՜նչ թարմություն,- ասացին,- ի՜նչ թարմություն,-
ու բացին
Լուսամուտներն իմ առջեւ, ու ես իմ սիրտը բացել՝
Անցնում էի երգելով ու շաղ տալով մայթերին
Մանուշակներ ու վարդեր ու հասմիկներ հոգեթով,
Կարծես մի ողջ բնություն մի պատանի էր դարձել,
Քաղաք իջել լեռներից՝ կանցներ զմրուխտ հեքիաթով
Երկրե-երկիր շաղ տալով կակաչներն իր ձեռքերի,
Մեր երգերի լուսաբացն ու գարունը լեռների։

Դանթեական առասպել։ Եղիշե Չարենց

1․ Կարդացե՛ք պոեմը։

2․ Համառոտ շարադրեք բովանդակությունը։

Ստեղծագործությունը պատերազմ գնացող մի խումբ զինվորականների մասին էր, ովքեր ոտքով հասնում էին կռվի դաշտ։ Իհարկե, ընթացքը բավականին ձանձրալի և հոգնեցուցիչ էր, քանի որ ճանապարհը բավականին երկար էր և դժվար, նույնիսկ նրանցից շատ-շատերը կիսատ էին թողնում ճանապարհը և վերադառնում։ Նրանք հանդիպող քաղաքների ճանապարհներին տեսնում էին մահացած մարդկանց դիակներ, ովքեր սպանվել էին պատերազմների ժամանակ և այդտեղ էլ մնացել էին։ Խումբը պարզապես ապշում էր՝ տեսնելով դիակները, զարմանում, վախենում։ Սակայն, որքան էլ սարսափելի էր ստեղծագործության գլխավոր հերոսի համար ճանապարհին նման տեսարանների հանդիպելը, նա հիանում էր բնությամբ, ուրախանում, և հենց իր շրջակայքի գեղեցկությունն էլ նրան դրդում էր քայլել ու հասնել կռվի դաշտ, քանի որ նա ուրախանում էր բնության գեղեցկությամբ։ Եվ հեղինակը նկարագրում է բազմաթիվ տեսարաններ, որոնցում գլխավոր հերոսը ուշադրություն է դարձնում բնության ներդաշնակությանը և մոռանում այն ամենը, ինչ նախկինում տեսել էր ճանապարհին։ Նրանք հասնում են կռվի դաշտ ու պարտվում են թշնամուն։ Նկարագրում է, թե իրենց զինվորների դիերն ինչպես են ընկած գետնին, սակայն բացվում է առավոտը և նա նորից նայում է դաշտերին, բնությանը և դրա գեղեցկության շնորհիվ էլ կարողանում է մոռանալ և՛ իրենց տարած պարտությունը, և՛ գետնին ընկած դիակներին։

Աշխարհաքաղաքականության ձևավորման պատմությունը

1․ Տնտեսության մեծ կախվածությունն արտաքին շուկայից չի կարող չազդել երկրների արտաքին քաղաքականության վրա։ Հատկապես ո՞ր բնական ռեսուրսների դերն է մեծ արտաքին քաղաքականության ոլորտում։ Մանրամասնե՛ք։

Աշխարհաքաղաքական գործոնների շարքում առաջնակարգ նշանակություն ունի տնտեսությունը, իսկ տնտեսության համար այդպիսի նշանակություն ունի բնական ռեսուրսներով ապահովվածությունը։ Տնտեսության մեծ կախվածությունն արտաքին շուկայից չի կարող չազդել երկրների արտաքին քաղաքականության վրա։ ԱՄՆ-ն, Ճապոնիան, Եվրամիության երկրները, համաշխարհային քաղաքական այլ ուժեր ձգտում են իրենց ազդեցության ոլորտում պահել այն տարածաշրջաններն ու երկրները, որոնք հանքային ռեսուրսներ են մատակարարում իրենց։ Արտաքին քաղաքականության ոլորտում հատկապես մեծ է նավթի, բնական գազի և քաղցրահամ ջրի դերը։

2․ Աշխարհաքաղաքական կարևոր գործոններ են միջազգային հաղորդակցության ուղիները, առաջին հերթին Համաշխարհային օվկիանոսի միջազգային ջրերը միավորող ջրանցքներն ու նեղուցները։ Հատկապես ո՞ր ջրանցքների և ո՞ր նեղուցի աշխարհաքաղաքականության նշանակությունն է ավելի մեծ։ Մանրամասնե՛ք /բլոգային աշխատանք/․

Միջազգային նշանակություն ունեցող նեղուցներն ու ջրանցքները բավականին շատ են։ Հատկապես մեծ են Պանամայի, Սուեզի ջրանցքների և Մալակկայի նեղուցի աշխարհաքաղաքական նշանակությունը։ Պանամայի ջրանցք․ Պանամայի ջրանցքը տնտեսական և ռազմաքաղաքական մեծ նշանակություն ունի։ Այն հազարավոր կմ-երով կրճատում է ճանապարհը Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսների ափերին գտնվող երկրների միջև։ 2000 թվականին այն հանձնվեց Պանամա պետությանը։ Ջրանցքի երկու ծայրերին, սակայն, շարունակում են մնալ ԱՄՆ-ի ռազմական հենակայանները։ Սուեզի ջրանցք․ այն կառուցված է Եգիպտոսի տարածքում, որը միացնում է Միջերկրական և Կարմիր ծովերը։ Դրա շնորհիվ հսկայական չափով կրճատվել է Ատլանտյան օվկիանոսի և Հնդկական օվկիանոսի նավահանգիստների միջև ջրային ճանապարհը, որն առաջ անցնում էր՝ շրջանցելով Աֆրիկա մայրցամաքը։

Աշխարհաքաղաքականության գործոնները

1․ Ո՞ր բնական ռեսուրսներն են համարվում աշխարհաքաղաքական գործոն։

Աշխարհաքաղաքական գործոնների շարքում առաջնակարգ ունի տնտեսությունը, իսկ տնտեսության համար այդպիսի նշանակություն ունի բնական ռեսուրսներով ապահովվածությունը։ Երկրագնդի վրա ռեսուրսները բաշխված են անհավասարաչափ, ուստի բնական ռեսուրսների քանակն ու որակը հաճախ դառնում են քաղաքական գործոն, ազդում պետությունների հարաբերությունների վրա և նույնիսկ պատերազմի պատճառ դառնում։ Արտաքին քաղաքականության ոլորտում հատկապես մեծ է նավթի, բնական գազի և քաղցրահամ ջրի դերը։ Նավթի համաշխարհային պաշարների շուրջ երկու երրորդը կենտրոնացաշ է Մերձավոր և Միջին Արևելքում։ Մյուս երկրներից աչքի են ընկնում Վենեսուելան, Մեքսիկան, Ռուսաստանը։ Նավթի խոշոր պաշարներ են հայտնաբերվել նաև Կասպից ծովի հատակում, ցամաքային ծանծաղուտում։

2․ Աշխարհաքաղաքական կարևոր գործոն է նաև քաղցրահամ ջուրը։ Ցույց տվե՛ք դա մեր տարածաշրջանի օրինակով։ Տարածաշրջանի ո՞ր երկրները կարող են ջրային ռեսուրսները դարձնել քաղաքական ազդեցության միջոց։

Մեր տարածաշրջանում աշխարհաքաղաքական կարևոր գործոն է նաև քաղցրահամ ջուրը։ Ջուրն այստեղ չի բավարարում ոչ միայն ոռոգման, այլև խմելու համար։ Այդ առումով համեմատաբար նպաստավոր պայմաններում են այն երկրները, որոնք տիրապետում են տարածաջրջանի խոշոր գետերի ակունքներին։ Այդպիսիք են Թուրքիան, Հայաստանը և Վրաստանը, որտեղից սկիզբ առնող կամ հոսող գետերը (Եփրատ, Տիգրիս, Արաքս, Կուր) սնում են Սիրիայի, Իրաքի և Ադրբեջանի մեծ մասը։

3․ Միջազգային հաղորդակցության ուղիները մշտապես պայքարի առարկա են եղել են պետությունների միջև։ Մեր օրերում ինչպե՞ս են կարգավորվում այդ ուղիների օգտագործումը /բլոգային աշխատանք/․

Աշխարհաքաղաքական կարևոր գործոններ են միջազգային հաղորդակցության առկա ուղիները, առաջին հերթին Համաշխարհային օվկիանոսի միջազգային ջրերը միավորող նեղուցներն ու ջրանցքները։ Մեր օրերում ընդհանուր է այն ձգտումը, որպեսզի այդ ուղիների նկատմամբ որևէ առանձին պետություն մենաշնորհ չունենա, և դրանց օգտագործումը կարգավորվի միջազգային պայմանագրերի միջոցով։

Իմ մանկության Թումանյանը

Թումանյանը ստեղծագործել է 1800-ականների ընթացքում, սակայն իր գործերը մեզ են հասել մինչ այսօր, և գրեթե ցանկացած տարիքում ընթերցում ենք դրանք։ Թումանյանի գրական ժառանգությունը իսկապես մեծ դեր ունի բոլորիս կյանքում, քանի որ «հայ գրականություն» ասելով առաջինը պատկերացնում ենք նրան և իր ստեղծագործությունները։ Իր հեքիաթները հայտնի են բոլոր փոքրիկներին, բանաստեղծությունները՝ մեր հասակակիցներին, իսկ իր կյանքը և գործունեությունը հետաքրքիր է ուսումնասիրել բոլոր տարիքներում։ Իհարկե, բոլորս էլ ծանոթ ենք Թումանյանի գրականությանը դեռ մանկուց, ով մեզ հայտնի էր իր բարի հեքիաթներով։ Ինչպես նաև՝ բոլորիս շատ հոգեհարազատ է թվում իր գրելաոճը, և ինչո՞ւ ոչ, հենց նաև նրա ստեղծագործություններից շատերը, որոնք ընթերցված են հազարավոր մարդկանց կողմից։

Ես սիրում եմ Թումանյանին, և նա ինձ համար առանձնահատուկ դեր ունի, քանի որ ես նրան գիտեմ դեռ մանկուց՝ որպես իմ մանկության Թումանյան, և շատ-շատ եմ սիրել իր հեքիաթները, մանկական բանաստեղծությունները, քանի որ դրանք միշտ բավականին հետաքրքիր են եղել ինձ համար, և ինչպես իմ, վստահ եմ՝ նույն ճանապարհով նա կարողացել է դառնալ շատ ու շատ փոքրիկների սիրելի գրողը։ Իսկ ինչո՞վ է տարբերվում Թումանյանը մյուսներից։ Ըստ իս՝ իր ստեղծագործություններն ունեն բավականին պարզ սյուժեներ, հենց այդ պատճառով էլ նույնիսկ փոքրիկներն այն կարողանում են հեշտությամբ ընթերցել։ Սակայն, նաև վստահ եմ, որ իր այդ պարզ ստեղծագործություններում նա առաջ է բերում թե՛ մեծ հասարակական խնդիրներ և թե՛ կյանքի կարևոր դասեր։ Հենց սա է գլխավոր պատճառը, որն էլ ստիպում է բոլոր-բոլորին ընթերցել ու սիրել նրան որպես գրող, դարձնել իրենց բոլոր ժամանակաների լավագույն գրողը, և անվանել «ամենայն հայոց բանաստեղծ»։

Թումանյանը գրել է մի շարք հոդվածներ, բանաստեղծություններ, բալլադներ, պոեմներ, նամակներ, հեքիաթներ ու պատմվածքներ, այսինքն՝ նա մեզ թողել է մեր ամբողջ գրականության մի մեծ, արժեքավոր մասը, որն, իրոք, գրված օրվանից սիրվել է մեր հասարակության կողմից։ Ըստ իս՝ Թումանյանի հեքիաթներում միշտ ընտրված են լինում բավականին պարզ կերպարներ, սյուժեն նույնպես շատ սովորական է գրված լինում։ Սակայն, եթե նայենք մեծահասակի աչքերով, նույնիսկ իր ամենամանկական հեքիաթներում կարող ենք գտնել խորը իմաստ, որն էլ ավելի հետաքրքիր կդարձնի ստեղծագործությունը մեզ համար։ Իսկ նամակներն ընթերցելիս նկատել եմ, որ գրեթե բոլորում նա ներկայացնում է որևէ բողոք՝ կապված հայ ազգի, հասարակության, երիտասարդության և իր ապրած ժամանակների մասին։ Չնայած, դրանք չեն խանգարում ընթերցողին հաճույքով ընթերցել նամակներն ու հոդվածները։ Ըստ իս՝ որքան էլ տարօրինակ կարող է թվալ, բայց իր հոդվածներում արդիականություն եմ նկատել, որոնք շատ հեշտությամբ կարող ենք համեմատել մեր օրերի հետ։ Օրինակ՝ նա գրում է պատերազմի, հասարակության հետ անհաշտության, ծեսերի ու ավանդույթների մասին։

Եվ իհարկե, միանշանակ համամիտ եմ այն մարդկանց հետ, ովքեր կարծում են, որ Թումանյանը հայ գրականության բոլոր ժամանակների լավագույն ներկայացուցիչներից է։ Դա կարող եմ փաստել իր պատմվածքներով, բանաստեղծություններով, պոեմներով, ինչպես նաև նամակներով ու հոդվածներով, որոնք չի դադարում ընթերցել մեր հասարակությունը։

Պատմության հետազոտական աշխատանք․ Անին որպես մայրաքաղաք

Անիի պատմական կամուրջը

Հետազոտական աշխատանքիս ընթացքում համացանցում գտա մի նյութ, որտեղ պատմում էր Անիի պատմական և քաղաքի համար մեծ նշանակություն ունեցող կամրջի մասին։ Կուզեմ մի փոքր այս մասին խոսել։ Անիի կամուրջը Ախուրյան գետի երկու ափերն իրար կապող ոչ միակ, բայց ամենախոշոր կամուրջն է։ Բագրատունյաց շրջանում Անին ևս մի քանի կամուրջ է ունեցել, սակայն դրանք գրեթե չեն պահպանվել։ Ժամանակին Անիի կամուրջը տնտեսական մեծ նշանակություն է ունեցել․ այն Մետաքսի ճանապարհի կարևոր հատվածներից էր։ Հետազոտողները պարզել են, որ այն գործել է մինչև 16-17-րդ դարերը։ Անին ուսումնասիրող ամենահմուտ ճարտարապետներից մեկը ասում է, որ հավանաբար կամուրջը քանդվել է թուրք-պարսկական պատերազմների ժամանակ։ Ըստ երևույթին՝ հենց պարսիկներն էլ քանդել են, որպեսզի կարողանան կանխել թուրքերի առաջխաղացումը։ Այսօր այն գտնվում է կիսաքանդ վիճակում, կանգուն են մնացել միայն կամրջի երկու հենապատերը։ Սակայն, կամրջի վերանորոգումը ունի մեկ շատ մեծ առավելություն․ հայ-թուրքական սահմանի բացման դեպքում այն կարող է հայերին տանել պատմական հայրենիք և հենց Անի։ Կամուրջը կառուցված է շատ հետաքրքիր ձևով․ երբ Հայաստանի կողմից կամրջի վրա կանգնած նայում ես դեպի ձորը, կարող ես տեսնել Մայր տաճարի գմբեթը։ Կամրջի մոտակայքում մի արձանագրություն է հայտնաբերվել, որտեղ գրված է, որ 14-րդ դարի սկզբին կամրջի շրջակայքում շինարարական աշխատանքներ են կատարվել։ Ըստ 19-րդ դարի ճանապարհորդների՝ մոտակայքում եղել է պահակատուն, սակայն ներկայումս այն չկա։ Ախուրյան գետի վրա գտնվող Անիի այս կամուրջը համարվում էր միջնադարյան Հայաստանի ամենամեծ կամուրջը։ Թուրքիան ունի որոշ սահմանափակումներ, ըստ որոնց՝ Անիի այցելուները չեն կարող այցելել կամրջի ավերակներ կամ իջնել դեպի գետը։ 1990-ականներին նույնիսկ հնարավոր էր լողալ կամրջի տակ գտնվող գետում, սակայն հիմա այն հսկվում է ռուս սահմանապահների կողմից ու համարվում արգելված գոտի։ Նախկինում այս կամուրջը վերանորոգելու մասին Թուրքիան նույնպես հայտարարել է, սակայն այն մինչ օրս դեռ չի վերանորոգվել։

4 միտք ավելի լավ քնի համար

Դեռահասների մեծամասնությանը ամեն գիշեր 8-10 ժամ քնել է պետք։ Սակայն շատերը քնի հետ կապված խնդիրներ ունեն։ Քնի պակասը կարող է ազդել ձեր տրամադրության, հարաբերությունների և ուշադրության վրա։ Երբ բավարար չափով չեք քնում, դժվար է լինում լավագույնը լինել դպրոցում և սպորտում։ Այն կարող է մեծացնել հիվանդանալու, գիրանալու, ինչպես նաև քնկոտ վիճակում մեքենա վարելիս վթարի ենթարկվելու հավանականությունը։

Իսկ ինչպե՞ս կարող եք ստանալ ձեզ անհրաժեշտ քունը։ Ահա մի քանի գաղափարներ․

  • Եղեք ակտիվ օրվա ընթացքում։ Հավանաբար նկատել եք, թե որքան շատ են վազում փոքրիկները և որքան հանգիստ են քնում։ Փոքրիկները հուշում են ձեզ, որպեսզի օրական առնվազն 60 րոպե մարզվեք։ Ֆիզիկապես ակտիվ լինելը ձեզ կարող է օգնել, որպեսզի բարելավեք ձեր տրամադրությունը ու թեթևացնեք սթրեսը։ Պարզապես մի մարզվեք քնելու ժամին շատ մոտ, քանի որ վարժությունը կարող է ձեզ արթնացնել նախքան այն գրեթե ավարտելը։
  • Քնելուց առաջ խուսափեք կոֆեինից։ Կոֆեին կա սուրճի, թեյի, էներգետիկ խմիչքների և շատ այլ բաների մեջ։ Դա խթանիչ է, ինչն էլ նշանակում է, որ այն կարող է օգնել ձեզ մնալ արթուն ու զգոն։ Իսկ դա հենց այն է, ինչը հաստատ կցանկանաք առավոտյան։ Որպեսզի հեշտությամբ քնեք, սահմանափակեք օրվա ընթացքում կոֆեինի քանակը, իսկ երեկոյան ընդհանրապես մի օգտագործեք կոֆեին և օգտագործեք առանց կոֆեին ըմպելիքներ։
  • Ասա «բարի գիշեր» էլեկտրոնիկային։ Ձեր ննջասենյակը դարձրեք մի գոտի, որը զերծ է տեխնոլոգիաներից։ Էլեկտրոնային սարքերի լույսը խաբում է ուղեղին, որ դեռ ցերեկ է, այնպես որ ամեն ինչ անջատեք լույսերն անջատելուց մեկ ժամ առաջ։ Իսկ անջատելով հեռախոսդ՝ քեզ չեն արթնացնի գիշերն ուղարկված հաղորդագրությունները։
  • Քնի ռեժիմը պահպանեք։ Ամեն օր նույն ժամին քնելը առողջարար է օրգանիզմի համար։ Քնելուց առաջ որոշակի ռեժիմ ստեղծելը կարող է ուժեղացնել հանգստի ազդեցությունը։ Այսպիսով՝ լիցքաթափվեք ամեն երեկո՝ կարդալով, երաժշտություն լսելով, ժամանակն անցկացնելով ընտանի կենդանու հետ, օրագրում գրելով, մեդիտացիա կամ նման մի բան անելով, որը ձեզ հանգստացնում է։

Նյութի հղումը՝ այստեղ։