23.09.2020

38.Օգտվելով տրված բառերից` գրի´ր, թե ընդգծված բառերը նախադասություններից յուրաքանչյուրում ի՛նչ իմաստով են գործածված:

1.Եփվել, բորբոքվել:
Ջուրը թեյնիկում վաղուց արդեն եռում էր, բայց նա չէր նկատում:

Եփվել

Բարկությունից արյունը եռում էր երակներում, սիրտը տակն ու վրա էր լինում:

Բորբոքվել

2.Ուղեկցել, ընկերություն անել, միանալ:

Ընկերացել է դիմացի շենքում ապրող մի տղայի հետ: 

Ընկերություն անել

Ընկերացան, որ միասին անեն իրենց ուժերից վեր այդ գործը:

Միանալ

Մինչև քաղաք ընկերանամ քեզ, որ մենակ չգնաս:

Ուղեկցել

3.Կռել, թակել, գանահարել, քննել:

Ավազակներն այնպես էին ծեծել խեղճին, որ ձին թողել ու փախել էր:

Գանահարել

Այնպես համառորեն է ծեծում դուռը, կարծես վստահ է, որ տանը մարդ կա:

Թակել
Երկաթը տաք-տաք են ծեծում:

Կռել
Այդ հարցն այնքան ծեծեցին, որ ոչ մեկին այլևս չի հետաքրքրում:

Քննել

4.Ավարտել, վերջը տալ (ուտել):

Գործը վերջացնելուց հետո, երկար ժամանակ դրան այլևս չէր անդրադառնում:

Ավարտել
Մեկն իր բաժին միրգն արագ վերջացրել էր ու դունչը մեկնել վանդակի շուրջը խմբված երեխաներին, որ էլի տան:

Վերջ տալ

39.Դառնալ բազմիմաստ բառը նախադասությունների մեջ գործածի՛ր քեզ հայտնի բոլոր իմաստներով: Ընդգծի՛ր այն նախադասությունները, որտեղ այն փոխաբերական իմաստով է գործածված:

Ես դարձա մրցույթի հաղթողը:

Դարձանք ամենակարևոր թեմային:

40.Տուն բազմիմաստ բառը նախադասությունների մեջ գործածի՛ր քեզ հայտնի բոլոր իմաստներով: Ընդգծի՛ր այն նախադասությունները, որտեղ այն փոխաբերական իմաստով է գործածված:

Հայաստանն իմ տունն է:

Դասից հետո գնացի տուն:

Կետադրի՞ր.

Հևիհև հետևելով Լիլիթին, Ադամը հասավ ոսկեվառ լճակին:

Ադամը հևիհև հետևելով Լիլիթին՝ հասավ ոսկեվառ լճակին:

Լուսաշող աչքերը խոնարհած, Լիլիթը կանգնել էր Աստծու առաջ:

Լիլիթը, լուսաշող աչքերը խոնարհած կանգնել էր Աստծու առաջ:

Ադամը հասավ ոսկեվառ լճակին՝ հևիհև հետևելով Լիլիթին :

Լիլիթը կանգնել էր Աստծու առաջ, լուսաշող աչքերը խոնարհած:

Լրացուցիչ կրթություն

Կարդալ Դինո Բուցատի ..Սիրո դեմ,, պատմվածքը:

5 նախադասությամբ վերապատմիր պատմվածքը՝ պահելով գլխավոր սյուժետային գիծը:

Մի կին կար, ով բաժանվել էր իր սիրելիից: Նա փորձում էր վերացնել այն ամենը, ինչը հիշեցնում էր նրան: Նա փոխել էր իր հասցեն, տունը, վաճառել շանը, գունափոխել մազերը: Համակերպվում էր այն մտքի հետ, որ սիրելին լքել է նրան: Այժմ բոլորը տեսնում են և չեն հասկանում, թե կինը ինչու է ամեն օր լաց լինում անկյունում:

Ո՞րն էր ստեղծագործության մեջ արտահայտված գաղափարը:

Ստեղծագործության գաղափարն այն էր, որ պետք է համակերպվել ամեն մտքի հետ և չկոտրվելով ապրել: Պատմվածքը կարդալով, հասկացա թե ինչ կարևոր դեր ունի սերը մարդու կյանքում, որ սիրո կորուստի պատճառով մարդիկ պատրաստ են լիովին փոխվել:

«ՀՀ աշխարհագրական դիրքը» նախագիծ


Դասի հղումը

Քարտեզներ

Թվային քարտեզ

  1. Ուրվագծային կամ թվային քարտեզի վրա նշել ՀՀ հարևան երկրներն ու նրանց հետ ունեցած ՀՀ սահմանների երկարությունը:
  2. Թվային քարտեզի վրա նշել ՀՀ տարածքի հեռավորությունը (ուղիղ գծով) Սև ծովից, Միջերկրական ծովից, Կասպից ծովից և Պարսից ծոցից:

  1. Բնութագրեք ՀՀ աշխարհագրական դիրքը դիտարկելով այն տնտեսական, քաղաքական և կլիմայական տեսանկյուններից:

Կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության աշխարհագրական դիրքը այդքան էլ լավը և հարմար չէ, քանի որ հեռու է զարգացած երկրներից, ելք չունի դեպի ծովերն ու օվկիանոսները, չունի Ռուսաստանի հետ սահման, հարևան երկրներից մի քանիսը՝ Թուրքիան և ադրբեջանը, նրա թշնամիներն են: Քանի որ Հայաստանը լեռնային երկիր է, հիմնականում ձմռանը ցուրտ է լինում, իսկ ամռանը շոգ:

  1. Նշեք 5 երկիր, որոնց աշխարհագրական դիրքը նման է ՀՀ աշխարհագրական դիրքին: 

Ղրղստան, Տաջիկստան, Չեխիա:

7,8- րդ դաս. անցածի կրկնողություն.

Թեմաները՝ Ֆիզիկական մարմին  և  նյութ: Ինչ՞ է նյութը, պարզ և բարդ նյութեր, անօրգանական և  օրգանական  նյութեր: Մաքուր նյութեր, խառնուրդներ(համասեռ և անհամասեռ): Նյութի  հատկությունները՝ ֆիզիկական,  քիմիական, ֆիզիոլոգիական: 

Հարցեր և վարժություններ.

  • Սահմանեք և բնութագրեք ո՞րն է կոչվում ֆիզիկական մարմին,օրինակներ…

Ֆիզիկական մարմիններն այն մարմիններն են, որոնք կազմված են մեկ կամ մեկից ավելի նյութերից: Բոլոր առարկաների ընդհանուր անունն է՝ ֆիզիկական մարմիններ: Յուրաքանչյուր ֆիզիկական մարմին ունի ձև, ծավալ, զանգված: Մարմինները լինում են անկենդան և կենդանի: Անկենդան մարմնի օրինակներից են՝ ավտոմեքենան, քարը, սեղանը, աթոռը:

  • Մոտավոևապես քանի՞ միլիոն նյութ է հայտնի մարդկությանը:

Մարդկությանը հայտնի է ավելի քան 30 միլիոն նյութ, որն ամեն տարի ավելանում է 1 միլիոնով:

  • Սահմանեք,դասակարգեք և բնութագրեք նյութերը, գրեք պարզ և բարդ, անօրգանական և օրգանական նյութերի օրինակներ…

Բոլոր առարկաները (ֆիզիկական մարմինները) կազմված են նյութերից: Նյութերը  բաժանվում են երկու խմբի՝ օրգանական և անօրգանական: Անօրգանական նյութի օրինակ է՝ քարը: Օրգանական նյութի օրինակներ են՝ բանջարեղենները: Նյութը կազմված է փոքրագույն մասնիկներից՝ ատոմներից, մոլեկուլներից, իոններից: Նյութերն ունեն բաղադրություն, հատկություններ և կառուցվածք: Ըստ բաղադրության՝ լինում են պարզ և բարդ: Պարզ նյութերը կազմված են միատեսակ քիմիական տարրի ատոմներից: Պարզ նյութերը 400-ն են, իսկ բարդ նյութերը 30մլն: Գիտությանը հայտնի է 118 քիմիական տարր: Բարդ նյութերը լինում են օրգանական կամ անօրգանական: Պարզ նյութերը լինում են մետաղ և ոչ մետաղ:

  • Սահմանեք և բնութագրեք մաքուր նյութերի հատկությունները`ֆիզիկական, քիմիական, ֆիզիոլոգիական, օրինակներ…

Մաքուր են այն նյութերը, որոնք ունեն հաստատուն բաղադրություն, բնորոշ կառուցվածք, ուստի և օժտված են խիստ որոշակի հատկություններով: Որքան էլ նյութը մաքուր լինի, այսինքն, կազմված լինի միատեսակ մասնիկներից, այնուամենայնիվ, այն պարունակում է աննշան թվով խառնուկի մասնիկներ: Ուղղակի  այդ մասնիկների թիվն այնքան քիչ է, որ չի ազդում տվյալ նյութի հատկությունների վրա:
Մաքուր նյութեր են՝ կերակրի աղը, ծծումբը, ֆոսֆորը և այլն:

Նիկոլայ II

1905 թ-ի հունվարի 9-ին հեղափոխական ցույցը զենքով ճնշելուց հետո, որը հայտնի է Արյունոտ կիրակի անվամբ, հոկտեմբերի 17-ին ստիպված ընդունել է մանիֆեստ «քաղաքական ազատությունների» մասին, որով թույլատրել է ստեղծել քաղաքական կուսակցություններ և Պետդուման ճանաչել է օրենսդիր մարմին։ Սկսվել է Ստոլիպինյան հողային բարեփոխումը (1906 թ.)։ 1907 թ-ին Ռուսաստանը դարձել է Անտանտի անդամ, որի կազմում էլ մասնակցել է Առաջին աշխարհամարտին (1914–18 թթ.)։ Նիկոլայ II-ի կառավարման տարիները Ռուսաստանի համար նշանավորվել են տնտեսության վերելքով ու սոցիալ-քաղաքական հակասությունների սրմամբ։ 1914 թ-ի հուլիսի 19-ին (նոր տոմարով՝ օգոստոսի 1-ին) Գերմանիան պատերազմ է հայտարարել Ռուսաստանին։ Հոկտեմբերի 20-ին (նոյեմբերի 2-ին) Ռուսաստանն իր հերթին պատերազմ է հայտարարել օսմանյան Թուրքիային։

1915 թ-ից կայսրն ստանձնել է գերագույն գլխավոր հրամանատարությունը, սակայն չի կարողացել պատշաճ կերպով կատարել իր պարտականությունները։ Ռազմաճակատում կրած պարտությունների հետևանքով տեղի է ունեցել Փետրվարյան հեղափոխությունը (1917 թ.)։ Աշխարհամարտն ավարտվել է Ռուսաստանի պարտությամբ և Ռոմանովների՝ ավելի քան 300-ամյա արքայատան անկումով. միապետությունը փրկելու հույսով Նիկոլայ II-ը հրաժարվել է գահից՝ հօգուտ եղբոր՝ Միխայիլի, որը, սակայն, չի ընդունել այն։