Summer TV

323-3237202_iphone-wallpaper-summer-collage 449e5dbbb94ca78b736f7b799a62a631

Վերնագիր՝ Summer TV

Մասնակիցներ՝ Ես և ընտանիքիս անդամները

Ժամկետ՝ Հունիսի 8-հունիսի 12

Նպատակ՝ Ընտանիքիս անդամների հետ միասին ռադիոնյութի կամ տեսանյութի ձևով հաղորդել տարբեր հետաքրքիր լուրեր կապված ամռան հետ:

Խնդիրներ՝ Հաղթահարել մեկուսացման օրերը, դարձնելով օրը ավելի արդյունավետ և ուսումնական:

Ընթացք՝ Հետաքրքիր և բովանդակալից տեղեկություններ:

Արդյունք՝ Լուսաբանում իմ բլոգում:

Ամփոփում՝ Summer TV Ամփոփում

Poems by Yeghishe Charents

«Ինչքան որ հուր կա…»

«How much glow…»
Ինչքան որ հուր կա իմ սրտում — բոլորը քեզ.
Ինչքան կրակ ու վառ խնդում — բոլորը քեզ.—
Բոլո՜րը տամ ու նվիրեմ, ինձ ո՛չ մի հուր թող չմնա՝
Դո՜ւ չմրսես ձմռան ցրտում.— բոլո՜րը քեզ…
__________________________________________________________
How much glow there is in my heart — all for you.
How much fire and bright joy — all for you.
All give and give, let no glow remain for me.
Don’t you get cold in the winter cold. — all for you.
«Իմ երգը միշտ Ձեզ է երգում»
«My song always sings to you»
Իմ երգը միշտ Ձեզ է երգում`
Դուք երգ ու հմայք եք, տիկի՜ն.
Լսեք, ախ, լսե՜ք, իմ երգին —
Իմ երգը միշտ Ձեզ է երգում:
Օ, թողիմ ամե՜ն մի երգում
Իր փայլը զգա Ձեր հոգին —
Իմ երգը միշտ Ձեզ է երգում,
Դուք երգ ու հմայք եք, տիկի՜ն:
______________________________________
My song always sings to you.
You are a song and a charm, madam.
Listen, oh, listen to my song,
My song always sings to you.
Oh, let me sing all my songs!
Feel Your Soul Shine,
My song always sings to you,
You are a song and a charm, lady.
«Իրիկուն է, քո՛ւյր…»
«It is evening, sister»
Իրիկուն է, քո՛ւյր,— աչքերդ փակի՛ր,
Հոգնաբեկ, տխուր,— աչքերդ փակի՛ր։
Թարթիչներդ թող չթարթեն միգում,
Միգամած ու խոր աչքերդ փակի՛ր։
Կոպերիդ տակ թող երազս թաղեմ,
Իրիկուն է, քո՛ւյր,— աչքերդ փակի՛ր…
______________________________________________
It is evening, sister, — close your eyes,
Tired, sad, — close your eyes.
Don’t let the eyelashes blink in the mist,
Tired, sad, — close your eyes.
Under the lid let me bury my dream,
It is evening, sister, — close your eyes.

Շրջակա միջավայրի միջազգային օր՝ հունիսի 5

Ես, քույրիկս, եղբայրս, մայրիկս և Մարին`քեռակինս, ցանել ենք վեց տեսակի կանաչու սերմեր։ Ֆիլմը նկարահանել ենք ես և քույրիկս՝ արագացված կադրով.

Ընտանեկան սերմնացան

Սերմերը մեզ տվել էր մեր հարևանը: Դրանից մի քանի օր հետո մեր հարևանների հետ նաև տնկեցինք ծաղկի տարբեր տեսակներ, լոբի, վարունգ, լոլիկ, ելակ և այլն: Ցավոք սրտի, մեր մյուս սերմնացանի ընթացքը չկարողացա տեսագրել:

Մի քանի օր անց արդեն նկատեցինք ծիլերը, իսկ երկու շաբաթ անց շատ լավ աճել էր:

Ահա մեր սերմնացանի արդյունքը.

Ընտանեկան սերմնացանի արդյունքը