Ավետիք Իսահակյան: Երջանիկ խրճիթը

Ավետիք Իսահակյան: Երջանիկ խրճիթը

  • Ո՞րն է ստեղծագործության գաղափարը /հեղինակի ասելիքը/։

Իմ կարծիքով հեղինակն այս ստեղծագործությամբ ուզում էր ասել, որ սիրուց թանկ բան չկա աշխարհում: Գուցե կարողանաս ամեն բան գնել գումարով, բայց սերը գնել չես կարող, քանի որ այն անգին է և բոլոր արժեքներից վեր է: 

  • Համաձա՞յն եք հեղինակի ասելիքի հետ։ Հիմնավորե՛ք պատասխանը։

Ես համաձայն եմ հեղինակի ասելիքի հետ: Այդ տղան իր ներկայությամբ սիրով լցրեց փոքր խրճիթը: Նրան պետք չէր իր խորթ հոր թանկարժեք զարդերը, ոչ էլ փողերը: Տղան փախավ այդտեղից, քանի որ սեր չկար այդ տանը: 

  • Ձեր հիմնավորված կարծիքը ստեղծագործության մասին։ /Ուշադրություն դարձրեք հեղինակի  ոճին, ստեղծած պատկերներին, սյուժեի զարգացմանը․․․/։

Երբ կարդացի ստեղծագործությունը, հասկացա որն է իրական սերը: Պատմվածքը շատ հավանեցի: Այն իր ոճով տարբերվում էր մյուս բոլոր ստեղծագործություններից: Ճիշտ է, ես հեղինակի բոլոր ստեղծագործությունները չեմ կարդացել, բայց վստահ եմ, որ սա ամենահաջողվածն էր: 

Անհաղթ Խալիֆան: Ավետիք Իսահակյան

Անհաղթ Խալիֆան: Ավետիք Իսահակյան

  • Ո՞րն է ստեղծագործության գաղափարը /հեղինակի ասելիքը/։

Գուցե մարդիկ մեզ մոռանան, բայց մեր արարքները միշտ կմնան նրանց սրտերում: Նրանք միշտ կհիշեն մեր լավ և վատ արարքները: 

  • Համաձա՞յն եք հեղինակի ասելիքի հետ։ Հիմնավորե՛ք պատասխանը։

Ես համաձայն եմ հեղինակի հետ: Կարծում եմ, որ պետք է միշտ լավ արարքներ գործել, որպեսզի մարդիկ ձեզ շատ սիրեն և ձեր մասին լավ կարծիք ունենան: 

  • Ձեր հիմնավորված կարծիքը ստեղծագործության մասին։ /Ուշադրություն դարձրեք հեղինակի ոճին, ստեղծած պատկերներին, սյուժեի զարգացմանը…/։

Ոճը շատ հետաքրքիր էր և յուրօրինակ: Սկզբում պատմվածքը մի քիչ անհասկանալի թվաց, բայց վերընթերցեցի և հասկացա իմաստը: 

Հայ մուկը: Վիլյամ Սարոյան

Հայ մուկը: Վիլյամ Սարոյան

  • Ո՞րն է ստեղծագործության գաղափարը /հեղինակի ասելիքը/։

Ըստ իս, հեղինակը այս ստեղծագործությամբ ուզում էր ապացուցել, որ հայերը միշտ տարբերվում են բոլորից, որ հայը միշտ հաղթում է: 

  • Համաձա՞յն եք հեղինակի ասելիքի հետ։ Հիմնավորե՛ք պատասխանը։

Համամիտ եմ հեղինակի ասելիքի հետ: Ես նույնպես վստահ եմ, որ հայերս շատ հաղթական ենք: 

  • Ձեր հիմնավորված կարծիքը ստեղծագործության մասին։ /Ուշադրություն դարձրեք հեղինակի  ոճին, ստեղծած պատկերներին, սյուժեի զարգացմանը…/։

Պատմվածքը ինձ շատ դուր եկավ: Հեղինակը գեղեցիկ ձևով էր արտահայտել մտքերը: Ոճը նույնպես շատ հետաքրքիր էր: Ստեղծագործությունը ես վաղուց կարդացել էի, այսօր վերընթերցեցի: 

Խեղճ երեխա: Դինո Բուցատի

Խեղճ երեխա: Դինո Բուցատի

  • Ո՞րն է ստեղծագործության գաղափարը /հեղինակի ասելիքը/։

«Ցտեսությունտիկին Հիտլեր» արտահայտությունից պարզ դարձավ, որ տղայի մայրը շատ դաժան էր: Կարծում եմ, որ երեխան այդպիսի վերաբերմունքի արժանի չէր: Այն զգացմունքը, որ երեխան ստացավ մեկ վայրկյանում, անբացատրելի մի բան էր: Կարծում եմ, որ այդ ամենը հեղինակը փորձում էր մեզ փոխանցել: 

  • Համաձա՞յն եք հեղինակի ասելիքի հետ։ Հիմնավորե՛ք պատասխանը։

Ես չեմ կարող ասել համաձայն եմ հեղինակի ասելիքի հետ, թե ոչ: Բայց կարծում եմ, որ ավարտը կարող էր ավելի լավ լիներ: Տղայի մայրը կարող էր ավելի բարի լիներ նրա հանդեպ, մյուս երեխաները ներողություն խնդրեին տղայից և այլն: 

  • Ձեր հիմնավորված կարծիքը ստեղծագործության մասին։ /Ուշադրություն դարձրեք հեղինակի  ոճին, ստեղծած պատկերներին, սյուժեի զարգացմանը…/։

Ստեղծագործությունը ինձ շատ դուր եկավ: Ես մեծ բավականություն ստացա կարդալուց: Կարծում եմ, որ հեղինակի ոճը շատ հետաքրքիր էր և առանձնահատուկ: Նման ոճի ստեղծագործություններն ինձ շատ են դուր գալիս: