Քանդակագործ Հակոբ Իշխանյանի մասին

Hagop_Ishkhanyan

Հակոբ Իշխանյանը ծնվել է 1938 թվականի հուլիսի 27-ին Կահիրեում։ 1948 թվականին ընտանիքը ներգաղթել է Հայաստան։ 1964 թվականին ավարտել է Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտը (այժմ Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա), նույն թվականից մասնակցել է հանրապետական և միութենական ցուցահանդեսների։ 1968 Հայաստանի Նկարիչների Միության անդամ է։ Մինչև 1977 թվականը դասավանդել է Երևանի մանկավարժական ինստիտուտում։ 1977 թվականին տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ ապրում և ստեղծագործում է։ Հակոբ Իշխանյանի գործերից գտնվում են Հայաստանի Ազգային Պատկերասրահում և մասնավոր հավաքածուներում։ Ահա նրա գործերից.

  • «Երաժշտություն» — բրոնզ, 1962
  • «Մկրտիչը» — գրանիտ, 1963
  • «Նետաձիգ» — արճիճ, 1963
  • «Անահիտ» — տուֆ, 1964
  • «Եվա» — տուֆ, 1964
  • «Էրեբունի» — տուֆ, 1964
  • «Ցողիկ» -գրանիտ, 1965 Հանրապետական II փառատոնում առաջին տեղ և ոսկե մեդալ։
  • «Կարմիր կինը» — գիպս, 1966
  • «Ծնունդ» — խառը տեխնիկա, 1967
  • «Նունե» — բրոնզ, 1967
  • «Երիտասարդ հնէաբանը» — բրոնզ, 1968
  • «Հաղթողը» — բրոնզ, 1969
  • «Մայրություն» — 1970
  • «Երիտասարդություն» — վարդագույն մարմար, 1972
  • «Խաղաղություն նորելուկին» — բրոնզ, 1974 (Հայաստանի Ազգային Պատկերասրահ)
  • «Տիկինը» — գիպս, 1975
  • «Աղավնիներ» — (շարք), խեցեգործություն, 1976
  • «Արծիվ» — խառը տեխնիկա, 1978
  • «Ծնողներս» — խառը տեխնիկա, 1984
  • «Սեր» — խառը տեխնիկա, 1984
  • «Երազանք» — խառը տեխնիկա, 1984
  • «Համբույր» — Կրաքար, 1986
  • «Երկրաշարժ» — Կրաքար, 1988
  • «Գարուն» — Կրաքար, 1988
  • «Թինա» — պլաստիկ ձուլվածք, 2002
  • «Տատու» — պլաստիկ ձուլվածք, 2002
  • «Բարբարա» — պլաստիկ ձուլվածք, 2003
  • «Թավջութակ» — պլաստիկ ձուլվածք, 2007
  • «Կիթառ» — պլաստիկ ձուլվածք, 2007
  • «Տիրամայր» — պլաստիկ ձուլվածք, 2007
  • «Առաջին օրվա ծրարներ» (գրաֆիկական շարք), խառը տեխնիկա