Summer TV Ամփոփում

Առաջին շաբաթ

08.06.2020

Բանաստեղծություններ ամռան մասին

Ես և մայրիկս համացանցից դուրս ենք բերել բանաստեղծություններ ամռան մասին: Ընթերցել ենք, պատրաստել ուսումնական նյութ ռադիոնյութի տեսքով:

09.06.2020

Վարդավառ

Համացանցի օգնությամբ տեղեկություններ եմ ձեռք բերել վարդավառի մասին: Կարդացել եմ, քննարկել, պատրաստել ռադիոնյութ և հրապարակել բլոգում:

10.06.2020

Հարցազրույց եղբորիցս ամռան մասին

Երկար մտորումներից հետո որոշեցի կրտսեր եղբորիցս հարցազրույց վերցնել ամռան մասին: Կարծում եմ, որ շատ հետաքրքիր է ստացվել:

11.06.2020

4 հետաքրքիր գրքեր, որոնք արժե կարդալ ամռան ընթացքում

Բոլորս էլ սիրում ենք ընթերցել: Այդ պատճառով պատրաստել եմ մի ռադիոնյութ, որտեղ խորհուրդ եմ տալիս, թե ինչ գիրք կարդալ ամռան ընթացքում:

12.06.2020

Ամառային ֆոտոշարք

Որոշեցի ամառային ֆոտոշարք ստեղծել: Քանի որ կարանտինային օրեր են, չկարողացա ինչ-որ հատուկ տեղում ամառային լուսանկարներ անել: Որոշեցի հենց մեր տան բակում իրականացնել:

 

Թողնել մեկնաբանություն