Ժոզեֆ Ֆուշե | Նախաբան | Վերլուծություն

Ոչ ոք Ժոզեֆ Ֆուշեին չէր սիրում: Բայց գտնվեց մեկը, ով սիրեց նրան: Նա տարբերություն չէր գտնում բարոյականի և անբարոյականի միջև: Նրա անունը Բալզակ էր: Ժոզեֆ Ֆուշեին նա համարում էր իր դարի ամենահետաքրքիր մարդը: Նա հեռացրեց նրան աշխատանքից: Բալզակը մտածում էր, որ նա ամենախելոք մարդն է աշխարհում: Նաև ասել է, որ նա մեծացել է հեղափոխական փոթորիկների մեջ և որ նա շատ քաջ է: Նա հասել է շատ բարձրունքների: Բալզակը շատ տարօրինակ մարդ էր համարում Ժոզեֆ Ֆուշեին, քանի որ նա եղել էր ուսուցիչ և բռնագրավել էր եկեղեցին: Բայց ինչքան նա  իրար հակառակ բաներ էր անում, Բալզակի համար ավելի հետաքրքիր էր դառնում նրա կերպարը: Ժոզեֆ Ֆուշեն շատ տարօրինակ կենսագրություն է ունեցել հեղինակի ասելով: Հեղինակը կարծում է, որ Ժոզեֆ Ֆուշեին պետք են հաճելի և հերոսական կենսագրություններ: Նա մտածում էր, որ այդ դարաշրջանում պետք չէ երեխաներին և նրանց ապագան վստահել նրանց, ում կոչում են դիվանագետներ:

Ամառային առաջադրանքներ հանրահաշվից

Հանրահաշիվ8(Նիկոլսկի)
Հավասարումների համակարգեր՝ 30-31, էջ 13

30. ա) {x-2y=0

2×-3y-7=0

_____________

3×2n=6

2n=2

n=2

 

բ) {x+5y=0

3x+7y-16=0

______________

3×11n=363

11n=121

n=2

գ) {y-3x=0

x-2y+10=0

________________

-10n=(-10)³

10n=10³

n=3

դ) {7x-y=0

3x-y+12=0

_______________

-360=15×(-4)n

-24=(-4)n

Հավասարումների համակարգերով լուծվող խնդիրներ՝ 79-112,ըստ ընտրության 10 խնդիր, էջ 50:

79. ա) {x+y=10

x-y=4

_____________

2x=14

x=7

7+y=10 => y=3

 

բ) {x+y=21

x-y=9

2x=30

x=15

15+y=21 => y=6

 

80. ա) {x+y=40

x-y=6

__________________

2x=46

x=23

23+y=40 => y=17

 

բ) {x+y=23

x-y=15

_________________

2x=38

x=19

19+y=23 => y=19

 

81. ա) {y=2x

4x+2y=44

________________

4x+4x=44

8x=44

x=5,5

y=11

 

բ) {y=3x

2x+y=42

_________________

x+2×3x=42

7x=42

x=6

 

83. {2x=y+1

2y=x+7

_________________

2x-1=y

4x-2=x+7

4x-x=7+2

3x=9

x=3

y=2×3-1

y=5

 

84. ա) x-գյուղամեջ

y-մայրուղի

{y=x+5

x+y=61

_______________________

x+x+5=61

2x=54

x=28կմ

y=28+5

y=33կմ

 

բ) x-հողածածկ

y-ասֆալտապատ

{x=y+18

x+y=66

_______________________

2x=18+66

2x=84

x=42

y=42+18

y=60

Հանրահաշվական կոտորակներ՝ 119-120, էջ 54: 133-136, էջ 58: 159, էջ 64:

134. ա) a5×a4=a9

բ) a3×a8=a11

գ) a10×a=a11

դ) a×a7=a8

ե) a×a=a2

զ) a×a2×a3×a4=a10

 

Summer TV Ամփոփում

Առաջին շաբաթ

08.06.2020

Բանաստեղծություններ ամռան մասին

Ես և մայրիկս համացանցից դուրս ենք բերել բանաստեղծություններ ամռան մասին: Ընթերցել ենք, պատրաստել ուսումնական նյութ ռադիոնյութի տեսքով:

09.06.2020

Վարդավառ

Համացանցի օգնությամբ տեղեկություններ եմ ձեռք բերել վարդավառի մասին: Կարդացել եմ, քննարկել, պատրաստել ռադիոնյութ և հրապարակել բլոգում:

10.06.2020

Հարցազրույց եղբորիցս ամռան մասին

Երկար մտորումներից հետո որոշեցի կրտսեր եղբորիցս հարցազրույց վերցնել ամռան մասին: Կարծում եմ, որ շատ հետաքրքիր է ստացվել:

11.06.2020

4 հետաքրքիր գրքեր, որոնք արժե կարդալ ամռան ընթացքում

Բոլորս էլ սիրում ենք ընթերցել: Այդ պատճառով պատրաստել եմ մի ռադիոնյութ, որտեղ խորհուրդ եմ տալիս, թե ինչ գիրք կարդալ ամռան ընթացքում:

12.06.2020

Ամառային ֆոտոշարք

Որոշեցի ամառային ֆոտոշարք ստեղծել: Քանի որ կարանտինային օրեր են, չկարողացա ինչ-որ հատուկ տեղում ամառային լուսանկարներ անել: Որոշեցի հենց մեր տան բակում իրականացնել:

 

Քանդակագործ Հակոբ Իշխանյանի մասին

Hagop_Ishkhanyan

Հակոբ Իշխանյանը ծնվել է 1938 թվականի հուլիսի 27-ին Կահիրեում։ 1948 թվականին ընտանիքը ներգաղթել է Հայաստան։ 1964 թվականին ավարտել է Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտը (այժմ Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա), նույն թվականից մասնակցել է հանրապետական և միութենական ցուցահանդեսների։ 1968 Հայաստանի Նկարիչների Միության անդամ է։ Մինչև 1977 թվականը դասավանդել է Երևանի մանկավարժական ինստիտուտում։ 1977 թվականին տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ ապրում և ստեղծագործում է։ Հակոբ Իշխանյանի գործերից գտնվում են Հայաստանի Ազգային Պատկերասրահում և մասնավոր հավաքածուներում։ Ահա նրա գործերից.

  • «Երաժշտություն» — բրոնզ, 1962
  • «Մկրտիչը» — գրանիտ, 1963
  • «Նետաձիգ» — արճիճ, 1963
  • «Անահիտ» — տուֆ, 1964
  • «Եվա» — տուֆ, 1964
  • «Էրեբունի» — տուֆ, 1964
  • «Ցողիկ» -գրանիտ, 1965 Հանրապետական II փառատոնում առաջին տեղ և ոսկե մեդալ։
  • «Կարմիր կինը» — գիպս, 1966
  • «Ծնունդ» — խառը տեխնիկա, 1967
  • «Նունե» — բրոնզ, 1967
  • «Երիտասարդ հնէաբանը» — բրոնզ, 1968
  • «Հաղթողը» — բրոնզ, 1969
  • «Մայրություն» — 1970
  • «Երիտասարդություն» — վարդագույն մարմար, 1972
  • «Խաղաղություն նորելուկին» — բրոնզ, 1974 (Հայաստանի Ազգային Պատկերասրահ)
  • «Տիկինը» — գիպս, 1975
  • «Աղավնիներ» — (շարք), խեցեգործություն, 1976
  • «Արծիվ» — խառը տեխնիկա, 1978
  • «Ծնողներս» — խառը տեխնիկա, 1984
  • «Սեր» — խառը տեխնիկա, 1984
  • «Երազանք» — խառը տեխնիկա, 1984
  • «Համբույր» — Կրաքար, 1986
  • «Երկրաշարժ» — Կրաքար, 1988
  • «Գարուն» — Կրաքար, 1988
  • «Թինա» — պլաստիկ ձուլվածք, 2002
  • «Տատու» — պլաստիկ ձուլվածք, 2002
  • «Բարբարա» — պլաստիկ ձուլվածք, 2003
  • «Թավջութակ» — պլաստիկ ձուլվածք, 2007
  • «Կիթառ» — պլաստիկ ձուլվածք, 2007
  • «Տիրամայր» — պլաստիկ ձուլվածք, 2007
  • «Առաջին օրվա ծրարներ» (գրաֆիկական շարք), խառը տեխնիկա

Ջանի Ռոդարի: Մուկը, որը կատուներ էր ուտում

Ջանի Ռոդարի: Մուկը, որը կատուներ էր ուտում

  • Ո՞րն է ստեղծագործության գաղափարը /հեղինակի ասելիքը/։

Ինչքան էլ կատուն կարդացած էր և գրագետ, նա շատ մեծամիտ էր: «Բայց քեզ չի՞ թվումոր բացի գրքային իմաստությունից կա նաև մի ուրիշ իմաստություն՝ կյանքի իմաստությունը»: Կարծում եմ, որ հենց այս հատվածում էր արտահայտվում ստեղծագործության գլխավոր ասելիքը: 

  • Համաձա՞յն եք հեղինակի ասելիքի հետ։ Հիմնավորե՛ք պատասխանը։

Չգիտեմ ինչո՞ւ, բայց համաձայն եմ հեղինակի ասելիքի հետ: Կարծում եմ, որ հեղինակը հետաքրքիր էր արտահայտել մտքերը, ուղղակի գաղափարը փոքր ինչ անհասկանալի էր: 

  • Ձեր հիմնավորված կարծիքը ստեղծագործության մասին։ /Ուշադրություն դարձրեք հեղինակի  ոճին, ստեղծած պատկերներին, սյուժեի զարգացմանը․․․/։

Ես շատ եմ սիրում Ջաննի Ռոդարիի ստեղծագործությունները: Ըստ իս, նա շատ հետաքրքիր և տարբերվող ոճով է ստեղծագործում: Այս ստեղծագործությունը նույնպես ինձ դուր եկավ: Այն շատ հետաքրքիր էր և զվարճալի: Համարյա, թե չէր տարբերվում Ռոդարիի մյուս ստեղծագործություններից: