Ժոզեֆ Ֆուշե| Մաս 5 | Վերլուծություն

Մի ժամանակ թագավորների խոսքը բոլորի համար օրենք էր, և բոլորը ենթարկվում էին նրանց: Բայց նա պարտավոր էր ներկայացնել, թե ինչի՞ համար, ինչքա՞ն էր ծախսել: Ով ավելի բարի էր, նրա հետ խիստ էին լինում: Իսկ ինչքան խիստ լինեին, այնքան ավելի մեծ պատիժ էր տրվելու նրանց: Շուտով Ֆուշեն նշանակվեց պրոկոնսուլ: Նա խիստ պատիժներով սպառնում էր բոլորին: Ֆուշեն գյուղերում մեծ զորքեր էր կազմում և ուղարկում թշնամու դեմ: Այսպես էր ասել Ֆուշեն. «Եթե աշխարհում կա թեկուզ մեկ դժբախտ, ազատությունը պետք է միշտ ընթանա առաջ»: Նա մտածում էր, որ հարուստը չի՜ կարող լինել իսկական հեղափոխական, որովհետև հարուստները իրենց միշտ կհամարեն մարդկանց առանձնահատուկ տեսակ: Ֆուշեն ասում էր. «Իսկական հեղափոխականը, նախ պետք է իր մեջ հեղափոխություն կատարի, այնպիսի հեղափոխություն, որ վերափոխի Ֆրանսիայի դեմքը»: Նա իր զավակներն էր համարում այն մարդկանց, ովքեր պատրաստ էին ապրել և մեռնել նրա համար: Նա մտածում էր, որ չի կարելի բավարարվել միայն դրամով:

Թողնել մեկնաբանություն