Ժոզեֆ Ֆուշե | Մաս 6 | Վերլուծություն

Ժոզեֆ Ֆուշեի պրոկոնսուլի գործողություններին կարող էին հետևել փաստաթղթով: Նա որոշում է պայքարի մեջ մտնել Ֆրանսիայի ամենահզոր ուժերի հետ, մասնավոր սեփականության և եկեղեցու դեմ: Ֆուշեն մտածում էր, որ հանրապետականին միայն պետք էր զենք, հաց և եկամուտ: Այնտեղ բոլորը վախենում էին հարուստ լինել: Շուտով նա դառնում է միլիոնատեր: Նա երկրորդ անգամ ամուսնանում է: Այդ ժամանակ նա իրեն դրսևորեց որպես մի մարտիկ, ով դեմ է քրիստոնեությանը: Ֆուշեն բոլոր հոգևորականներին հրամայում է շուտ ամուսնանալ և երեխա ունենալ կամ որդեգրել: Նա բարձրանում է բեմ և հերքում Աստծու անունը: Ես կարծում եմ, որ նա շատ դաժան և չար մարդ է եղել: Նրա մասին շատ վատ կարծիք ունեմ: Բոլոր եկեղեցիական ծիսակատարությունները վերանում են: Նա վերցրել է մուրճը և հերթով կոտրել բոլոր խաչերը: Իսկ հետո այդ ամենը վառել է: Նա շատ հպարտ էր զգում իր արածի համար: Հետո թալանել է բոլոր եկեղեցիները: Ֆուշեն շատ լավ գիտակցում էր, որ հանրապետությանը դրամ էր հարկավոր: Բոլորը անընդհատ կրկնում էին ամենաանվախ հանրապետականի՝ Ֆուշեի անունը:

Թողնել մեկնաբանություն